Ընտրում ենք կահույք տան գրադարանի համար

Ճիշտ է, այսօր նորաձև են համարվում էլեկտրոնային գրքերը, սակայն թուղթը երբեք երբեք չի կորցնում իր արժեքը: Շատերը նախընտրում են էլեկտրոնային տարբերակով կարդացած գրքի բնօրինակն ունենալ իրենց տան գրադարանում: Սա նշանակում է, որ գրքերի համար կահույք ընտրելը շարունակում է մնալ նորաձև:
Առաջին հայացքից թվում է, թե կահույքն ընդամենը դարակների շարք է, որտեղ կարելի է պահպանել գրքերը, սակայն այդպես չէ: Գրադարանի ինտերիերը պետք է ստեղծի այնպիսի մթնոլորտ, որտեղ հաճելի կլինի անցկացնել ժամանակը, թեյել ու միաժամանակ ընթերցել և իհարկե, պաշտպանել գրքերն արտաքին վնասվածքներից:

կահույք

Գրադարանի համար կահույքի ընտրությունը նախ և առաջ պայմանավորված է այն տարածքով, որը պատրաստում եք տրամադրել: Եթե տարածքը փոքր է, ապա կարող եք ընտրել նեղ դարակաշարեր կամ գրապահարան:

կահույք
Եթե ուզում եք, որ գրքերը լինեն բնակարանի դեկորի մի մաս, ապա դրանք պետք է  պահպանել բաց դարականերում:
կահույք

Երբեմն գրքերի մեծ քանակությունը, բնակարանի հարմարավետությունն ու մեծությունը թույլ են տալիս մի ամբողջ պատ հատկացնել համաչափ դարակներով գրքերի կահույքին:

կահույք

Եթե գրքերը պահպանելու տեղ չկա, սակայն մեծ է ցանկությունն այն ունենալու, ապա հիանալի լուծում են որմնախորշերը:

կահույք

Եթե գրադարանի գրքերը հազվադեպ եք ընթերցում կամ գործածում, ապա կարող եք ավելի բարձր տեղում պահպանել:
Հիշեք, գրադարաննները ինտերիերի ամենագեղեցիկ անկյուններից են, հետևաբար մեծ ուշադրությամբ պետք է ընտրել գրքերի համար նախատեսված կահույքն ու փորձել ստեղծել հարմարավետ միջավայր ընթերցանության համար:

կահույք

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ