Կամարի պատրաստում մեր ձեռքերով

Հաճախ անհրաժեշտություն է առաջանում բնակարանը վերանախգծել։ Եթե սանհանգույցի հարցում, հիմնովին ոչինչ չենք կարող փոխել, ապա մյուս տարածքների հարցում այդպես չէ։ Մենք հեշտությամբ կարող ենք գիպսաստվարաթղթե միջնապատերի և կամարների օգնությամբ փոփոխել նախագիծը։

Գիպսաստվրաթուղթը նյութ է, որը թույլ է տալիս ցանկացած տիպի կոնստրուկցիաներ ստանալ։ Այսօր կպատմենք, թե ինչպես կարող եք միջսենյակային կամարներ պատրաստել ինքնուրույն։

Գիպսաստվարաթղթի առավելությունները

Բացի այն, որ գիպսաստվարաթղթից հնարավոր է գեղեցիկ կոնստրուկցիաներ ստանալ, այս նյութն ունի նաև բազմաթիվ առավելություններ։

  • Գիպսաստվարաթղթե միջնապատերn ավելի արագ են կանգնեցվում, քան գիպսե կամ փրփրաբլոկներով միջնապատերը, ընդ որում գիպսաստվարաթուղթը 2-4 անգամ ավելի թեթև է։
  • Տեխնոլոգիան թույլ է տալիս առանց ջրի և այլ նյութերի օգնության հարթ մակերևույթ ստանալ։
  • Գիպսաստվարաթղթի մեջ հեշտությամբ կարելի  է տեղադրել խողովակներ, լարեր և օդափոխության համակարգ։

Միջնապատերի ձայնամեկուսացման հարցում հնարավոր է խնդիրներ առաջանան, այդ պատճառով էլ, գիպսաստվարաթղթե պատերը մոնտաժելիս, անհրաժեշտ է 2 հիմնակմախքով հավաքել` դրանց միջև 1 սմ անցք թողնելով։

Այն տեղերում, որտեղ հիմնակմախքային պրոֆիլներն ու պատերը իրար են միանում, տեխնիկական խցանից առաձգական ներդիր են տեղադրում, իսկ հիմնակմախքի բջիջները՝ լցնում ձայնամեկուսիչ նյութով։

Գիպսաստվարաթղթե դարակներնը շատ գեղեցիկ են նայվում, բայց պետք է հաշվի առնել, որ ծանր դարակները պետք է ամրացնել հիմնակմախքին, այլ ոչ թե գիպսաստվարաթղթին։

Գիպսաստվարաթղթից «սխալ» երկրաչափություն

Յուրաքանչյուր ոք ցանկանում է իր բնակարանն անկրկնելի դարձնել։ Ուղղանկյունաձև բնակարաններին այժմ փոխարինում են կորավուն մակերևույթներով ազատ տարածությունները՝ դեկորատիվ գմբեթներ, գիպսաստվարաթղթե միջնապատեր և կամարներ, միջսենյակային, բազմամակարդակ առաստաղներ և այլն։

Որպես կանոն, կորություններ ստանալու համար օգտագործում են 600 մմ լայնությունը չգերազանցող գիպսաստվարաթուղթ: Եթե պատերի գիպսաստվարաթղթի հաստությունը 12,5 մմ է, ապա ճկվելու շառավիղը կկազմի առնվազն 1000 մմ։

Պետք է հիշել՝ որքան բարակ է շերտը, այնքան նվազում է նաև նրա նվազագույն շառավիղը։

Շատերը հրաժարվում են կամարներից, կարծելով, թե վերջիններս թանկ հաճույք են, սակայն դա այսպես չէ։

Դռան գիպսաստվարաթղթե կամարի պատրաստում

Ակզբում պետք է ուղղանկյունաձև գիպսաստվարաթուղթն անհրաժեշտ չափով կտրել: Իդեալական կամար ստանալու համար անհրաժեշտ է մի քիչ եզրից ներս ձգել շերտի ամենաներքևի պտուտակն ու ծայրին մատիտով թել կապել։ Այդպիսով, ձգելով թելը, կարող եք հավասար կիսաշրջան գծանշել, որը հետագայում դանակով կկտրեք։ Եթե ցանկանում եք կամարի ձևը փոխել, ապա պտուտակը կենտրոնից տեղափոխեք։
Քանի որ, մեզ երկու շերտ է անհրաժեշտ, երկրորդը կարող եք կտրել առաջինի նմուշով։

Իդեալական կլոր կամարի գծանշում

Խորհուրդ։ Կարող եք կորությունը նաև այլ կերպ ստանալ, օրինակ, եթե ունեք ճկվող ՊՎՔ (ПВХ) շրիշակներ, ապա կարող եք կիսաշրջանաձև ճկել և այդպես գծանշել։

Այժմ անհրաժեշտ է պատին ամրացնել ուղղորդող պրոֆիլները (եզրից 1,5 սմ դեպի ներս)։ Պրոֆիլներն ամրացնելու համար պետք  է օգտագործել առնվազն 40 մմ-անոց խցաբութակներ (дюбель)` 30-40 սմ քայլի վրա։

Կամարի ուղղորդող պրոֆիլների ամրացում

Այժմ նախապես կտրած գիպսաստվարաթղթե շերտերը պետք  է ամրացնել ճակատի ուղղորդող պրոֆիլների վրա` 3,2×25 մմ մետաղական պտուտակներով ու այնպես ձգել, որ գլխիկը մի քիչ ներս ընկնի։

Կամարի շրջագծի երկարությունը չափելուց հետո մետաղ կտրող մկրատով պետք է կտրել համապատասխան պրոֆիլը։ Ներքին հիմնակմախքը պետք է հենց դրա վրա էլ հավաքվել։ Այն ճկելու համար, պրոֆիլի սահմաններին անհրաժեշտ է 7 սմ քայլի վրա անցքեր բացել։ Դա թույլ կտա պրոֆիլը ճկել այնպես, ինչպես, որ պետք է։

Պրոֆիլի վրա պետք է կտրվածքներ անել, որպեսզի հնարավոր լինի ստանալ անհրաժեշտ ձևը: Այժմ պտուտակներով պետք է ձգել հիմնակմախքի ներսի կողմը, իսկ դրանից հետո չափել ներսից ուղղորդող պրոֆիլների միջև հեռավորությունն ու կամարի երկու եզրերի միջև ընդհանուր հաստությունն։ Ստացված պրոֆիլի չափերով էլ կամրջակներ պետք է կտրել և տեղադրել 7-14 սմ քայլի վրա:

Կամրջակներ կտրեք, ինչպես, որ նկարում է պատկերված

Մեկ անգամ ևս չափելով կամարի ճակատային կողմը, գիպսաստվարաթղթից համապատասխան գիծ պետք է կտրել։ Այն ճկելու համար անհրաժեշտ է գիպսաստվարաթուղթը ջրով խոնավեցնել և ճկել։

Խոնավ գիպսը ցանկացած ձև լավ է ընդունում

Խորհուրդ։ Որպեսզի գիպսաստվարաթուղթը հեշտ և արագ կորացնեք, պետք է ստվարաթղթի շերտերի մեջ բութակավոր գլանիկով անցքեր բացել, այնուհետև խոնավ շորով թրջել։ Երբ գիպսը խոնավությունը քաշի, կարող եք հեշտությամբ գիպսաստվարաթղթին ցանկացած տեսք տալ։

Մնում է միայն կորացրած գիպսաստվարաթուղթը պտուտակներով ամրացնել կամարին 50-70 մմ քայլի վրա։ Վերջում կցակարերն ու պտուտակների գլխարկները ծածկել և կամարն ըստ ցանկության հարդարել ցանկացած տեսակի նյութով։

Ինչպես համոզվեցիք գիպսաստվարաթղթե միջնապատերի և կամարների տեղադրման մեջ ոչ մի բարդություն չկա։ Միակ բանը, որ պետք է իմանաք՝ գիպսաստվարաթուղթը ճիշտ կորացնելն է։

Ինտերիերի մեջ գիպսաստվարաթղթային կոնստրուկցիաներ կիրառեք, պատրաստեք ֆունկցիոնալ դարակներ, սենյակները միջնապատերով գոտիավորեք և ստեղծեք դեկորատիվ կամարներ` բնակարանի ինտերիերն ավելի հարմարավետ դարձնելով 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ