Կանաչ գույնն ինտերիերում
Ինտերիերում կանաչ գույնի օգտագործումը շատ լավ լուծում է, քանի որ այն ունի հանգստացնեղ ազդեցություն և խորհուրդ է տրվում հատկապես նյարդային և ոչ ինքնավստահ մարդկանց: Կանաչը չեք կարող դասել տաք կամ սառը գույների շարքին, քանի որ շատ մեծ նշանակություն ունի, թե ո՞ր գույների հետ եք այն համադրում:
Կանաչ գույնը նախասրահում
Եթե ունեք մեծ նախասրահ, ապա կարող եք այնտեղ օգտագործել կանաչի մուգ երանգը, իսկ փոքր նախասրահի համար շատ հարմար է բաց կանաչ գույնը:
Կանաչ գույնը հյուրասենյակում
Սովորաբար, կանաչ գույնն այդքան էլ հաճախ հյուրասենյակում չեն օգտագործում, քանի որ այն ունի հանգստացնող հատկություն և այդքան էլ հարմար չէ այս տարածքի համար: Հյուրասենյակում ցանկալի է ընտրել բաց կանաչի երանգները, որոնք էլ պետք է համադրել բաց գույների՝ սպիտակի, ոսկեգույնի, արծաթագույնի, մոխրագույնի հետ: Շատ գեղեցիկ է կանաչի և շագանակագույնի համադրությունը:
Կանաչ գույնն աշխատասենյակում
Աշխատասենյակում պետք է օգտագործել մուգ փիրուզագույն և կանաչ երանգները. նման սենյակում աշխատելը շատ հաճելի կլինի:
Կանաչ գույնը խոհանոցում
Կանաչ գույնը շատ գեղեցիկ է դիտվում խոհանոցում, բացի այդ, պետք է հիշել, որ բաց կանաչ գույնը նպաստում է ախորժակի անկմանը, այսինքն վերջինիս շնորհիվ մարդիկ կարող են նիհարել 🙂
Սովորաբար մուգ կանաչ երանգներ օգտագործում են հայ թեք և մոդեռն ոճերի խոհանոցներում, իսկ քանթրի ոճի խոհանոցները նախընտրելի է ձևավորել բաց կանաչ երանգներով:
Կանաչ գույնը լոգասենյակում
Կանաչ գույնը լոգասենյակին թարմ ու մաքուր տեսք է տալիս, սակայն այս դեպքում պետք է կիրառել կանաչի բաց երանգները, քանի որ մուգ երանգները տեսողականորեն կփոքրացնեն տարածությունը, բացի այդ էլ մռայլ շունչ կհաղորդեն:
Կանաչ գույնը ննջասենյակում
Քանի որ նշեցինք, որ կանաչը հանգստացնող ազդեցություն ունի, ապա հետևում է, որ այն հրաշալի լուծում է հատկապես ննջասենյակի համար: Նման ննջասենյակներում քնելն, անշուշտ, բոլորին հաճույք կպատճառի:
Կանաչ գույնը մանկական սենյակում
Սովորաբար, մանկական սենյակում հազվադեպ են կանաչ գույն օգտոգրծում, սակայն դա սխալ է, քանի որ լայմի կամ խնձորի երանգները շատ համապատասխան են երեխաներին, բացի այդ էլ, ճիշտ համադրության դեպքում շատ գեղեցիկ մանկական սենյակ է ստացվում:
Դե ինչ, փորձեք օգտագործել Ձեր սենյակներում կանաչի ճիշտ ընտրված երանգներ, որոնք միանշանակ, Ձեզ դուր կգան 🙂