Ինտերիերի դիզայն կասսետային առաստաղների միջոցով

kassetayin-arastaghner-1

Ժամանակակից ինտերիերի դիզայն նախագծելիս շատերը որպես  առաստաղի հարդարման տարբերակ նախընտրում են կասսետային առաստաղի տարբերակը։ Այսպիսի կոնստրուկցիան շատ գեղեցիկ է, երկարադիմացկուն և ֆունկցիոնալ։

Ինտերիերի դիզայն. կախովի համակարգի կոնստրուկցիա

Կոնստրուկցիայի հիմքն,  այսպես կոչված, կասսետներն են։ Մի շարք արտադրողներ առաջարկում են հարդարման առաստաղների ուղղանկյունաձև տեսքը, սակայն հանդիպում են նաև քառակուսի առաստաղներ։ Կասսետներն արտադրելիս օգտագործում են մետաղական ցինկապատ կամ ալյումինե գլանվածք` կիրառելով բիմետալիկ ծածկույթ։

Կասսետների պատրաստման գործում լայն կիրառում են մետաղական ցինկապատ  կամ ալյումինե գլանվածքները՝ օգտագործելով բիմետաղական ծածկույթ:

kassetayin-arastaghner-3

Հայելանման կասսետային 30×30 չափի առաստաղ` լոգասենյակում

Կախոցների համակարգն իր մեջ է ներառում գլխավոր և լայնական ուղղորդողները, անկյունակներն ու կարգավորվող կախոցները։ Բոլոր դետալներն ամուր մետաղից են և ունեն բարձր աստիճանի խոնավադիմացկունություն։
Շնորհիվ օգտագործվող նյութերի, մետաղական կասսետային առաստաղն ունի խոնավակայուն և հրակայուն հատկություն, ինչը թույլ է տալիս այն օգտագործել բժշկական, սպորտային հաստատություններում և այլ վայրերում:

kassetayin-arastaghner-4

Բրենդերն ու դրանց առավելությունները

Շուկայում կարող ենք հանդիպել կասսետային առաստաղների լայն տեսականու, որոնք մեզ են ներկայացնում տարբեր արտադրողներ:
SKY ընկերության կասսետային առաստաղները երկարադիմացկուն են, խոնավադիմացկուն և հեշտ են տեղադրվում։ Օգտագործվում են բնակելի տարածքներում։
Cesal ընկերության առաստաղները նույնպես շատ դիմացկուն են, ունեն գեղեցիկ տեսք և  բացի այդ շատ հեշտ են լվացվում: Այսպիսով, մենք  կարող եք դրանք ախտահանել և օգտագործել  բուժհաստատություններում և մանկապարտեզներում։

kassetayin-arastaghner-5

Cesal ընկերության առաստաղները հարմար են նաև լաբորատորիաների համար

Caveen ընկերության կասսետային առաստաղների մեջ կարող ենք տեղադրել օդափոխության համակարգը, ներկառուցված լուսավորությունը, անգամ երաժշտական սարքավորումներն ու ջերմակարգավորիչ տարրերը։

kassetayin-arastaghner-6

Armstrong ընկերության արտադրության գլխավոր առավելությունն այն է, որ կասսետային առաստաղներ կարող են  պատրաստվել նվազագույնը երեք նյութերով։ Դասական տարբերակը` մամլած թելքից պանելներն են, սակայն պատվերով արտադրվում են նաև մետաղական և փայտե մոդուլներ։ Այս առաստաղների առավելություններն են մատչելի գինը և տեղադրելու պարզությունը։

kassetayin-arastaghner-7

Կասսետային առաստաղների մոնտաժ

Ցանկացած կասսետային առաստաղի գլխավոր առավելությունը` արագ և հեշտ տեղադրումն է։ Կարող եք ինքներդ այն տեղադրել։ Առաջին հերթին պետք է գծանշել պատը։ Շատ հաճախ կասսետային տիպի կախովի առաստաղները մոնտաժվում են առաստաղային ծածկույթի տակ` առնվազն 100 սմ հեռավորության վրա։kassetayin-arastaghner-9

Դիրքը ճշգրիտ որոշելու համար նշում են պատի վրա կառուցվող կախովի համակարգի սահմանը` առնվազն երեք տեղ։ Այնուհետև նշված երեք կետերը մեկ գծով միացնում են։Հորատիչով պատի մեջ անցքեր են բացում, որտեղ պետք է մտցնել  խցաբութակները և ամրացնել պտուտակներով սկզբնական պրոֆիլը։
Ամրացնելու համար առաստաղի վրա գծանշվում է արվում։ Գծանշումը չպետք է գերազանցի  1,2 մետրը, որպեսզի կախովի առաստաղի առանձին տարրերը չկախվեն։

kassetayin-arastaghner-10Ուղղորդողների միջև լայնությունը կախված է նրանից, թե ինչ կասսետային առաստաղ եք ընտրել։ Օրինակ, եթե ընտրել եք 30×30 չափի առաստաղ, ապա ուղղորդողների միջև լայնությունը պետք է  30 սմ լինի։
Ուղղորդող պրոֆիլներն ամրանում են կախոցների վրա։ Սկզբում տեղադրում են երկայնական պանելները, այնուհետև դրանք միացնում ենք լայնական պանելների հետ։
Կասսետային պանելների եզրերը հավաքվում են առաստաղի տակ տեղադրված ուղղորդող պրոֆիլների բացվածքի մեջ։
Անհրաժեշտության դեպքում վնասված դետալը կարող եք հանել կլանիչների օգնությամբ, ինչի համար բոլոր պանելների ապա տեղադրման կարիք չի առաջանա:kassetayin-arastaghner-11

Նշենք, որ կառուցվածքային առումով կասսետային առաստաղները լինում են բաց և փակ։ Փակ տարբերակի դեպքում պրոֆիլները չեն երևում, և առաստաղը հավաքվում է, բացառապես, կասսետային պանելներից։ Բաց տարբերակում պրոֆիլները երևում են, ավելին՝ վերջիններս ինտերիերի դիզայն նախագծի մեջ դեկորատիվ տարրեր են համարվում։ Կասսետային կախովի առաստաղները շատ գեղեցիկ ու հետաքրքիր են։ Բացի այդ, կոնստրուկցիայի շնորհիվ, տեղադրման աշխատանքները հեշտանում են, հետևաբար, դրանց տեղադրմամբ կարող եք զբաղվել ինքներդ։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ