Կատարում ենք մաքուր վերանորոգում

Վերանորոգումը նման է տարերային աղետի. այս համեմատությունը խորապես նստած է նրանց գլխում, ով անձնապես երբեք չի բախվել վերանորոգման հետ այս կամ այն պատճառով: Սակայն այժմ գոյություն ունեն տարատեսակ արդի տեխնոլոգիաներ ու նյութեր, որոնք օգնում են քչացնել վերանորոգման առաջ բերած ավերածություններն ու ավելի «մաքուր» դարձնել այն:

Սկսենք ըստ ցուցակի.

Վերանախագծում

Եվ այսպես` ցանկանում եք փոխել բնակարանի տեսքը` դռնախորշում նոր միջնապատ անցկացնելով ու կամար ստեղծելով: Այս առաջադրանքը համեմատաբար «մաքուր» կարելի է կատարել մոդուլային կոստրուկցիաների կիրառմամբ: Դրա համար հատակին, առաստաղին ու պատերին պողպատե պրոֆիլ  է ամրացվում, որը կարվում է գիպսակարտոնով, և պատը պատրաստ է:

Կարելի է օգտագործել նաև միջնորմային անքավոր սալիկներ: Չմոռանաք մոդուլային միջնորմների մասին. անհրաժեշտության դեպքում կարելի է ապամոնտաժել ու տեղադրել նոր տեղում:

 

Պատեր

Եթե ավանդույթին հետևելով որոշել եք պաստառները սոսձել պատերի նախնական խծուծմամբ ու աստառմամբ, ապա հատակին կարող են հետքեր ու արտահոսքեր մնալ: Հատակի փչացումը կանխելու համար վրան պոլիէթիլենե թաղանթ փռեք ու ողջ պարագծով ներկարարի կպչուն ժապավեն ամրացրեք: Իսկ աշխատանքն ավարտելուց հետո հեշտությամբ կարելի է ծալել ու դուրս տանել:

Պատերի հարդարման համար հարմար են պատի պանելները: Նման պանելները պատին են ամրացվում փոքր մեխերի կամ սոսնձի օգնությամբ, իսկ չփանալու դեպքում այն կարելի է հեշտությամբ փոխարինել նորով:

Հատակներ և առաստաղներ

Վերանորոգման ժամանակ ամենակեղտոտ աշխատանքներից մեկը կապված է հատակի ու առաստաղի հետ: Ամենահարմարը կախովի առաստաղներ տեղադրելն է: Բայց եթե այս տարբերակը ձեզ հարմար չէ, ապա նախորդ ծեփը հեռացնելուց առաջ ներկագլանի օգնությամբ ողջ առաստաղի ջուր քսեք: Խոնավությունը ներծծելուց հետո ծեփը հեռացնում են մածկաթիակով ու աղբամանով; Բայց միանգամից ողջ մակերեսը մի թրջեք. ամեն անգամ հարմար է թրջել 1մ2 –ուց ոչ ավելին:

Հատակի համար ամենատարածված հիմքը ցեմենտե առձգիչն (стяжка) է համարվում, սակայն այն բնակարանը վերածում է իսկական շինհրապարակի: Լավ այլընտրանք են լցնովի հատակները. հիմքը ծածկվում է չոր լցվածքի բավականաչափ հաստ շերտով, որը պաշտպանվում է շոգեջրամեկուսացնող նյութով ու ծածկվում թերթի շերտով: Իսկ արդեն վերևից դրվում է լինոլեում, լամինատ կամ մանրատախտակ: Եթե մակարդակի հարցում սխալվեք, դա ավելի հեշտ կլինի հենց նման հատակ կիրառելու դեպքում:

Պատուհաններ

Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է պատուհանների փոխարինումն իրականացնել ընդամենը մի քանի ժամում: Տեղադրումից առաջ հատակը ծածկվում է պոլիէթիլենով: Հարկ է, որ կահույքը ևս ծածկվի թաղանթով, իսկ պահարանի դռները սոսնձվեն ներկարարի կպչուն ժապավենով` փոշու ներթափանցումից խուսափելու համար: Սենյակի դռան վրա հարկավոր է խոնավ կտոր կախել, որ փոշին մյուս սենյակներ չթափանցի: Աղբը հավաքում ենք տոպրակներումիսկ հին շրջանակներն ու պատուհանագոգերը դուրս հանում ասիճանահարթակ:

Մաքրումը

Վերանորոգումից հետո տարածքի մաքրումը կարելի է վստահել հատուկ մաքրող ընկերությունների; Աշխատանքների ծավալից կախված` 2-3հոգանոց կազմը մեկ-երկու օրում տարածքն իդեալական տեսքի կբերի:

Հուսով ենք` ժամանակակից տեխնոլոգիաների ու լուծումների կիրառման խորհուրդները կօգնեն ձեզ  ավելի հաճելի դարձնել վերանորոգումը:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ