Կատարյալ զգեստապահարան ունենալու գաղտնիքները
Երբեմն ուզում ենք թարմություն մտցնել զգեստապահարանում և փորձում ենք հագուստն ու կոշիկները պահպանելու հետաքրքիր տարբերականեր: Ահա դրանցից մի քանիսը, որոնք կօգնեն ձեզ ճիշտ օգտագործել ձեր զգեստապահարանի ազատ տարածությունը:
Եթե կոշիկների քանակն այնքան մեծ է, որ չի տեղավորվում, ապա ամենասիրելիները կարող եք դնել բաց դարակների վրա՝ դասավորելով տեսակային կամ գունային համադրությամբ:
Որպեսզի մետաքսե հագուստը չհայտնվի զգեստապահարանի հատակին, ապա փորձեք կախիչներն ամրացնել ռեզինով:
Մյուս տարբերակը ձողի կիրառումն է, որը կարող է լինել և՛ փայտից, և՛ մետաղից:
Հետաքրքիր լուծում է նաև վանդակավոր ճաղերի օգտագործումը, որը հիանալի տարբերակ է բարձրակրունկ կոշիկների սիրահարների համար:
Ծղոտե զամբյուղներն ու արկղերը, վակուումային տոպրակները հեշտությամբ են տեղավորվում զգեստապահարանի մեջ: Վակուումային տոպրակները ամենահարմար միջոցն են իրերը պահելու համար: Դրանք զգալիորեն փոքրացնում են հագուստի չափերն ու բավականաչափ տարածք տնտեսում:
Հագուստներն ու աքսեսուարները պահպանելու հիանալի միջոց են նաև առանձին փաթեթները: Դրանք հնարավորություն են տալիս հեշտությամբ գտնելու այն, ինչ ցանկանում ենք:
Կոշիկների պահարանի դարակները կարելի է փոխարինել շարժականներով: Դա կօգնի ձեզ ավելի շատ կոշիկներ տեղավորել դարակներում:
Ազատ տարածությունը կարելի է տնտեսել նաև սենյակի դռներն օգտագործելով: Այդ հարցում ձեզ կօգնեն մետաղական ձողերը, կեռիկները և այլն:
Տաբատների համար կարելի է ստեղծել առանձին դարակ, որը կօգնի պահպանել հագուստի մաքրությունը:
Յուրօրինակ լուծում են նաև կտորե հարկերը, որոնք թույլ են տալիս պահպանելու շատ հագուստ և նույնիսկ կոշիկներ: