Կախովի առաստաղ Գրիլյատո

kaxovi-arastagh-Grilyato-1

Տարածված ժամանակակից կախովի առաստաղային կոնստրուկցիաներից մեկը կախովի առաստաղ Գրիլյատոն է, որը շատ հեշտ է տեղադրվում, և դուք կարող եք ինքնուրույն տեղադրել։ Այս հոդվածում կաշխատենք առավել մանրամասն նկարագրել Գրիլյատո առաստաղների կոնստրուկցիան։

Կոնստրուկցիան և տարատեսակները

kaxovi-arastagh-Grilyato-2
Գրիլյատո առաստաղի հիմնական դետալները 

Կախովի առաստաղները հեշտ են տեղադրվում, ինչպես նաև հարմար են, քանի որ քողարկում են առաստաղի բոլոր թերությունները։ Բացի այդ կախովի համակարգի մեջ կարելի է քողարկել լարերը, օդափոխության համակարգը և այլն։

Բջջային Գրիլյատո առաստաղը  վանդակավոր պանելներից կախովի համակարգ է, որի հիմքն ալյումինե պրոֆիլներից կամ փայտե ձողերից ծավալուն վանդակներն են։ Վանդակները հավաքվում են իրար հետ միացված հատուկ պրոֆիլի ձողերով։ Կոնստրուկցիան առաստաղային ծածկույթի վրա հատուկ կախովի համակարգն է պահում։ Վերջիններս բավական հուսալի են, ինչն ապահովում է բարձր աստիճանի անվտանգություն:

Համալրման տարբերակները

Գրիլյատո առաստաղները մի քանի մոդիֆիկացիաներով են արտադրվում, իսկ մոդելների մեծամասնության պրոֆիլն արտադրվում է սառը դրոշմամբ կարծր ալյումինից։ Վանդակների դետալների ստանդարտ լայնությունը 10 մմ է, իսկ բարձրությունը` 30-50 մմ է։ Գրիլյատո առաստաղներից ամենատարածվածը 50×50մմ չափի բջիջներով առաստաղներն են, բայց, սովորաբար, դրանք լինում են 30×30-200×200 մմ բջիջներով։ Որքան բջիջները մեծ են, այնքան առաստաղը թափանցիկ է։ Այդ իսկ պատճառով, եթե որոշել եք խոշորաբջիջ առաստաղ հավաքել, ապա մոնտաժն անելիս առաստաղը պետք է կատարյալ հարթ լինի, որպեսզի անհարթությունները տեսանելի չլինեն։

Հիմնական տեսակները

Առաստաղն ունի մի քանի տեսակ կոնստրուկցիաներ: Ստանդարտ մոդելն ուղիղ կախովի համակարգ է, որը մոնտաժվում է հատակին զուգահեռ նույն մակարդակի վրա։ Այն համեմատաբար ավելի էժան է։ Բրգաձև մոդիֆիկացիան բաղկացած է հատուկ բջիջներից։ Այս կախովի համակարգը սենյակը տեսողականորեն ավելի բարձր է ցույց տալիս։ Այն կազմված է y-անման 2 տեսակի պրոֆիլներից։

kaxovi-arastagh-Grilyato-3

Գրիլյատո շերտավարագույրները լավ լուծում են առաստաղի այն հատվածի հարդարման համար, որտեղով կոմունիկացիաներ են անցնում։ Շերտավարագույրներն ավելի գեղեցիկ են դառնում, երբ ունենում են տարբեր բարձրություն ունեցող պրոֆիլային համակարգեր (30 և 50մմ)։ Բազմամակարդակ առաստաղը նույնպես տարբեր բարձրություն ունեցող պրոֆիլներով է մոնտաժվում, իսկ հատվածների հստակ բաժանումները  դիզայներական անհրաժեշտ արդյունք են տալիս։

Համալրման տարբերակներին անդրադառնալով, հնարավոր չէ չնշել կախովի մոդուլների ներկելու մասին։ Վերջիններս ներկում են հիմնականում սպիտակ, բայց կարելի է հանդիպել մոխրագույն և սև առաստաղներ։ Ամենաթանկը քրոմից, ոսկեգույն և մետաղական պանելներն են։

Տեղադրման տեխնոլոգիան

Առաստաղային ծածկույթի նախապատրասոտւմը

Գրիլյատո առաստաղը մոնտաժելուց առաջ, անհրաժեշտ է նախապատրաստել առաստաղային ծածկույթը: Հին հարդարման մնացորդները հեռացնում են։ Անհրաժեշտության դեպքում մշակում ճաքերն ու այլ անհարթությունները։ Ծածկույթը հավասարեցնում են, որից հետո սպիտակեցնում են կամ ինտերիերային ներկով ներկում։ Կախովի համակարգի տակ տեղադրվող բոլոր կոմունիկացիաները պատրաստում են, տարածքի պարագծով նշագծում այն մակարդակը, որի վրա տեղադրվելու է առաստաղը։ Դա կարելի է անել լազերային կամ հիդրոհարթաչափով։

Եթե նախատեսում են ներկառուցել լուսավորություն, ապա լարերը միացնում են, որպեսզի հետո լուսամփոփները տեղադրեք մոնտաժված Գրիլյատո վանդակների մեջ։

Կախովի առաստաղի  մոնտաժ

Եթե ցանկանում եք առաստաղներն ինքնուրույն տեղադրել, ապա պետք է ուշադիր ուսումնասիրել ամրացման սխեման և խստորեն հետևել հրահանգներին: Տարածքի լայնությունն ու երկարությունը բաժանում եք 2.4 մ վրա` ուղղորդող ձողերը հաշվարկելու համար։ Որպես կանոն, ցանկալի է ուղղորդող ձողերը տեղադրել զուգահեռ այն պատին, որի երկարությունը բաժանվում է 2,4 մ-ի։

Գծանշած տեղից ամբողջ պարագծով մեկ տեղադրում եք մեկնարկային անկյունակը։ Ամրացնելու համար օգտագործում եք պլաստիկե 6մմ տրամաչափի պարկուճներով խցաբութակներ (дюбель): Անկյունակն ամրացնում եք պատին և ամրացնում կանգնեցման (стопорными) պտուտակներով։

Այնուհետև անցնում եք ուղղորդող ձողերի տեղադրմանը։ Դրանք առաստաղին ամրացնելու համար օգտագործում են ճոպանից կամ լարից կախոցներ։ Կախոցն առաստաղին եք ամրացնում հովհարաձև խցաբութակի միջոցով։ Կախոցները տեղադրվում են 1մ քայլի վրա։

Բոլոր ուղղորդող ձողերը պետք է նույն հարթության վրա ամրացվեն։ Դրանք ամրացնում եք կախոցների կեռիկների մեջ։ Իսկ ձողերը հատուկ միացման տարրերի օգնությամբ իրար են միացվում։

Ձողերի ամրացման հաջորդականությունն այսպիսին է. սկզբում տեղադրում են 2,4 մ դետալները, այնուհետև 1,2 մ դետալները, որից հետո 0,6 մետրանոցները։ Ընդ որում, 2,4մ-անոց և 0,6 մ-անոց դետալները զուգահեռ են տեղադրվում։ Այն պանելները, որոնք չափերով չեն համապատասխանի, կարող եք կտրել մետաղ կտրող մկրատով:

Արդյունքում պետք է առաստաղին ամրացված 600×600 մմ չափի կավարամած ստանանք, որի մեջ էլ հիմնական մոդուլներն ենք տեղադրելու։

kaxovi-arastagh-Grilyato-4
Առաստաղ Գրիլյատո. հիմնական ուղղորդող ձողերի և վանդակների մոնտաժի սխեմա

Գրիլյատոյի վանդակները սկսում եք միացնել իրար։ Պատրաստի մոդուլը բարձրացնում ենք և դնում ուղղորդողների բջիջի մեջ։ Նախապես ընտրած բջիջների մեջ ներկառուցում եք Գրիլյատո առաստաղի համար նախատեսված հատուկ լուսամփոփները։ Յուրաքանչյուր լուսամփոփը միացնում եք ցանցին և առնվազն երկու կախոցներով ֆիքսում։

kaxovi-arastagh-Grilyato-5
                                Մետաղական իրանով լուսադիոդային Գրիլյատո լուսամփոփ

Առաջին անգամ դժվար կլինի, բայց մեկ անգամ հավաքելուց հետո, հետագայում այդպիսի համակարգերն ավելի արագ կհավաքեք։

Առավելություններն ու թերությունները

Առավելություններ

Գրիլյատո տեսակի առաստաղները տեսողականորեն սենյակն ավելի բարձր են դարձնում։ Մեծ տեսականին թույլ է տալիս դիզայնի հարցում փորձարկումներ անել։ Հուսալի կախոցի շնորհիվ կարող եք տեղադրել կոմունիկացիաները։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք Գրիլյատոն համակցել նման կոնստրուկցիաներով առաստաղների հետ։ Կախովի համակարգը պատրաստվում է շատ ամուր և դիմացկուն պրոֆիլներից։

Թերություններ

Թե փայտե, և թե ալյումինե մոդելները բավական թանկ արժեն։ Մոնտաժը բավական երկար է տևում, իսկ եթե փորձ չունեք, պետք է շատ ուշադիր ուսումնասիրեք, որպեսզի չխճճվեք։

Եթե ընտրել եք Գրիլյատո կախովի առաստաղ, ապա պետք է մոնտաժեք՝  խստորեն հետևելով հրահանգներին։ Որքան որակյալ հավաքեք, այնքան երկար կծառայի Ձեզ։

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ