Ինչպես գիպսաստվարաթղթից կախովի առաստաղներ հավաքել

ինչպես-գիպաստվարաթղթից-կախովի-առաստաղներ-հավաքել-15

Արդեն տևական ժամանակ գիպսաստվարաթուղթը դարձել է բնակարանի վերանորոգման անփոխարինելի շինանյութ: Ինչեր ասես, որ չեն պատրաստում դրանով՝ կամարներ, նիշաներ կամ վերջիններիս օգտագործում են պատերը հարթեցնելու համար: Այս անգամ կխոսենք գիպսաստվարաթղթից միամակարդակ առաստաղի տեղադրման մասին:

Գիպսաստվարաթղթից առաստաղի առավելությունը

Ո՞րն է  գիպսաստվարաթղթից առաստաղի առավելությունը սովորական սվաղի համեմատ:

•Այն նվազագույն ջանքերով ցանկացած անհարթության վերացման հնարավորություն է տալիս:• Հիմնակմախքի տակ կարելի է թաքցնել խողովակներն ու հաղորդալարերը: Կարող եք ուղղորդված լույսի միջոցով զգալիորեն փոխել վերանորոգման վերջնական տեսքը: Գիպսաստվարաթուղթը հնարավորություն է տալիս տարբեր ձևավորմամբ ու կորություններով, ինչպես նաև լուսադիոդային լույսերի համար նախատեսված փորվածքներով բազմամակարդակ կառուցվածքներ ստանալ: Բացի այդ ապահովվում է լրացուցիչ ձայնամեկուսացում և ջերմամեկուսացում, իսկ սվաղի չորացմանը սպասելու անհրաժեշտություն պարզապես չի լինում:

inchpes-gipsastvaratxtic-kaxovi-arastaghner-havaqel-1

Գիպսաստվարաթղթով առաստաղն ունի նաև որոշ թերություններ

Պրոֆիլների հաստության պատճառով սենյակի առաստաղի բարձրության առնվազն 5 սմ կրճատում: Սկսնակների համար տեղադրման գործընթացը համեմատական բարդ է: Այս աշխատանքի համար անհրաժեշտ է հորատիչի և շարժիչով պտուտակադարձիչի առկայություն: Հետագայում թերթերի միացման հատվածում կարող են ճաքեր առաջանալ: Թերություններիս մեկն էլ այն է, որ ամբողջ աշխատանքը միայնակ իրականացնել հնարավոր չէ: Առնվազն վերջին փուլում օգնականի անհրաժեշտությունն անխուսափելի է:

Իհարկե, գիպսաստվարաթղթի համեմատ ձգվող առաստաղների տեղադրումն ավելի բարդ գործընթաց է, բայց այն մի քանի առումներով գերազանցում է ստվարաթղթին: Այնպես որ բոլոր դրական և բացասական կողմերը ինքներդ գնահատեք և ընտրեք:

Անհրաժեշտ գործիքները

Նախքան աշխատանքները սկսելը անհրաժեշտ է ձեռք բերել ուղղորդող պրոֆիլներ 28*27 մմ (ПН), առաստաղի պրոֆիլներ 60*27 մմ (ПП), ուղիղ կախոցներ, պրոֆիլների միամակարդակ միացումներ, թիթեղի մկրատ, արանքները փակելու համար նախատեսված ինքնակպչուն ժապավեն, սեպաձև խարիսխներ, խցաբութակ (дюбелъ гвозди) մեխեր, ներկարարական  լար, լազերային կամ ջրի հարթաչափ, պղպջակային հարթաչափ 2 մ երկարությամբ, 2,5 մետր երկարությամբ ուղղաձող, գիպսաստվարաթղթի թերթեր, ճեղքերի համար ծեփամածիկ, արանքներն ամրացնելու հատուկ ժապավեն, հորատող մուրճ՝ ծակող գլխադիրով, պտուտակադարձիչ, 25-35 մմ քայլքով մետաղի համար նախատեսված կոփած պտուտակներ, տափօղակով պտուտակներ, ակրիլային հիմնանյութ, անհրաժեշտության դեպքում ձայնա և ջերմամեկուսացման նյութեր, պրոֆիլների երկարացման հարմարանք, լայն, նեղ և անկյունային մածկաթիակներ, ստանդարտ գործիքներ` մուրճ, դանակ և այլն:

Ահա այսպիսի երկար ցուցակ, որում ընդգրկված նյութերից ու պարագաներից շատերը, հնարավոր է, արդեն ունեք:

Կարևոր նրբություններ. ի՞նչ պետք է իմանան սկսնակները

Որպեսզի անհրաժեշտ շինանյութի հաշվարկը ճիշտ անեք, նախ անհրաժեշտ է ծանոթանալ տեղադրման տեխնոլոգիային: Դրանից հետո կներկայացնենք կոնկրետ տարածքի օրինակով նյութերի ծախսն ու հաշվարկը:

Խորհուրդ: Եթե չգիտեք, թե առաստաղի համար որ գիպսաստվարաթուղթը կամ պրոֆիլն է ավելի հարմար, գնեք հայտնի արտադրողներից: Էժանագին, անորակ պրոֆիլների գնելու դեպքում ձեզ ենթարկում եք գլխավերևում կախ ընկած առաստաղ ունենալու վտանգին:

Ինչ վերաբերում է ջրային հարթաչափին, ապա այն նախատեսված է սենյակի պատերին կատարյալ ուղիղ գիծ ստանալու համար: Այն գործում է հաղորդակից անոթների սկզբունքով, այդ պատճառով ճիշտ աշխատանքի համար պետք  է այն լցնել ջրով: Հակադիր պատերի մոտ պահված երկու անոթները ցույց կտան միևնույն մակարդակը: Պետք է նախ նշում անել, իսկ հետո կետերը միացնել թելով: Մի խոսքով, առանց ջրային կամ լազերային հարթաչափի դժվար է: Եթե փորձեք այս ամենը անել սովորական պղպջակային հարթաչափով, շատ կչարչարվեք:

Առաստաղը կարող է պատրաստվել ինչպես սովորական, այնպես էլ ջրակայուն գիպսաստվարաթղթով: Եթե վերանորոգում եք լոգարանը, զուգարանը կամ խոհանոցը, ապա ցանկալի է օգտագործել ջրակայուն գիպսաստվարաթուղթ: Այս երկու տեսակները մեկը մյուսից տարբերվում են ստվարաթղթի գույնով: Ջրակայունը կանաչ է, սովորականը` մոխրագույն:

inchpes-gipsastvaratxtic-kaxovi-arastaghner-havaqel-3
               Գիպսաստվարաթղթի յուրաքանչյուր տեսակ իր գույնն ունի

•Առաստաղի պատումը սովորաբար իրականացվում է 8-9,5 մմ հաստությամբ գիպսաստվարաթղթի թերթերով: Հիշեցնենք, որ պատերի համար սովորաբար օգտագործվում են ավելի ծանր`12,5 մմ հաստությամբ թերթեր:

Արանքներն ամրացնելու ինքնակպչուն ժապավենը հատուկ ծակոտկեն նյութից է՝ 30 մմ լայնությամբ: Այն օգտագործում են կոնստրուկցիայի ամրացման համար, որպեսզի առաստաղի հիմնակմախքը կիպ հպվի բետոնին և ձայնամեկուսացում ապահովի:

 

Առաստաղի գծանշումը և ուղղորդող ձողերի գծանշումը

•Նախևառաջ անհրաժեշտ է գտնել սենյակի ամենացածր անկյունը: Այնտեղ առաստաղից 5 սմ ներքև նշում արեք այն դեպքում, եթե լույսեր չեք տեղադրելու, իսկ, եթե տեղադրելու եք գծանշումն արեք 8 սմ ներքև: Ջրային հարթաչափի օգնությամբ սենյակի բոլոր անկյուններում առաջին կետի բարձրությամբ նշումներ կատարեք:

Այժմ պետք է բոլոր նշումները միացնել մեկ հորիզոնական գծով: Դրա համար ներկարարական լարը, որը պատված է գունանյութով, ձգում ենք նշումների միջև և հետ ձգելով` բաց թողնում այնպես, որ կտրուկ հարվածի պատին ու ուղղագիծ հետք թողնի: Գծերը պետք է անել սենյակի ամբողջ պարագծով:

Խորհուրդ:  Նախքան առաստաղի`գիպսաստվարաթղթով երեսպատումը, խորհուրդ է տրվում նշումներ անել նաև պատերին:

•Այժմ պետք է ուղղորդող պրոֆիլն ամրացնել պատին: Դրա համար պրոֆիլի ստորին եզրը դնում ենք գծին և պրոֆիլի մեջ առկա անցքերով պատին նշումներ անում:  Ծայրերին պետք է ելուստներ լինեն, իսկ եթե չկան, ապա պետք է 10 սանտիմետր  թողնել և սեփական ձեռքերով դա անել:

Նշումների հատվածներում անցքեր ծակեք:• Այնուհետև պրոֆիլների վրա պետք է կպցնել ինքնակպչուն ժապավենը և առնվազն 3 խցաբութակներով ամրացնել պատին:

Դրանից հետո պետք է առաստաղի հիմնական պրոֆիլների տակ գծանշում անել: Քանի որ գիպսաստվարաթղթի թերթի լայնությունը 120 սմ է, սովորաբար պրոֆիլները մեկը մյուսից տեղադրվում են 40 սմ հեռավորությամբ: Այսպիսով, պետք է առաստաղին պրոֆիլով գծերն անցկացնել 40 սմ քայլով:

Այսպիսի փոքր հեռավորության պարագայում պրոֆիլների միջև կամրջակներն անհրաժեշտ կարող են լինել միայն  գիպսաստվարաթղթի թերթերի խաչաձև միացման հատվածներում,այսինքն` 2,5 մետր միջակայքով. հենց այդքան է գիպսաստվարաթղթի թերթերի ստանդարտ երկարությունը: Սա նշանակում է, որ առաստաղի պրոֆիլների կախոցների քայլը պետք է 50 սմ լինի: Բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ կախոցների առաջին շարքը պատից կլինի երկու անգամ մոտ հեռավորությամբ, այսինքն` 25 սմ: Երկրորդ շարքը` 25+50=75 սմ, որից հետո` յուրաքանչյուր 50 սմ մեկ հեռավորությամբ:

Նշագծման համար կախոցները պետք է դնել առաստաղի անհրաժեշտ կետում և յուրաքանչյուրի խարիսխի տակ երկու նշագծում անել: Ծակելու գործընթացը բավականին փոշոտ է, այդ պատճառով անպայման պետք է պաշտպանիչ ակնոց և դիմակ կրել:

Հիմնակմախքի տեղադրումը

•Կախոցներն ամրացնում ենք խարիսխներով. դրանք կախովի առաստաղն ավելի ամուր կպահեն: Չենք մոռանում կախոցներին սոսնձել արանքների ժապավենը: Կախոցներն ամրացնելուց հետո դրանց ծայրերը պետք է հնարավորինս ծռել: Հաջորդ ամրակապերում դրանք պետք է ծռված լինեն նույն չափի, հակառակ դեպքում պրոֆիլներն անհավասար կլինեն:

Այժմ կարելի է անցնել առաստաղային պրոֆիլների տեղադրմանը: Դրանք 3 մետր երկարություն ունեն, այնպես որ, եթե ձեր սենյակն ավելի փոքր է, պետք է թիթեղի մկրատով կտրել սենյակի չափից 1 սմ-ով պակաս երկարությամբ: Եթե սենյակը երկար է, ապա անհրաժեշտ է գնել պրոֆիլների միացման հատուկ ամրակներ:

 

Ուշադրություն: Պրոֆիլը երկարացնելիս հարևան պրոֆիլների միակցման հատվածները պետք է մեկ գծի վրա չլինեն: Բացի այդ միակցման հատվածին մոտ անպայման պետք է կախոց դնել:

• Առաստաղի պրոֆիլների ամրացումը կախոցներին պետք է սկսել սենյակի անկյուններից: Օգնականը պետք է ուղղաձողն անկյունագծով՝ լայն բռնվածքով, պահի անկյուն կազմող ուղղորդիչների տակ, որպեսզի դրանք  կախ չընկնեն: Միաժամանակ նա պրոֆիլը պետք է ուղղորդիչների ուղղությամբ պահի: Այդ պահին դուք պետք է տափօղակով 4 պտուտակներով պրոֆիլը ձգեք կախոցների վրա: Միաժամանակ չմոռանալով պրոֆիլն ամրացնել ուղղորդիչներին:

Անկյուններն ամրացնելուց հետո առաստաղի պրոֆիլների կենտրոնական մասերը պետք է ամրացնել կախոցներին: Եթե նույն սկզբունքով չի հաջողվում ուղղորդիչ ձողով պահել, ապա պետք է պարզապես սկսել մեկնարկային պրոֆիլից: Հարթությունն անպայման պետք է սկսել երկար հարթաչափով:  Կախոցների ամրացումից հետո ծայրերի ավելորդ երկարությունը դեպի վեր պետք է ծռել:

Նույն ձևով պետք է ամրացնել երկրորդ պրոֆիլը` պահելով ուղղաձողով: Հետո պետք է անցնել հակադիր պատին և ամրացնել առաստաղի հաջորդ 2 պրոֆիլները: Այնուհետև անհրաժեշտ է անցնել կենտրոն և կախել մնացած պրոֆիլները` հենվելով արդեն տեղադրվածների վրա:

•Այժմ պետք է  ամրացնել կամրջակները այն հատվածներում, որտեղ պետք է միանան գիպսաստվարաթղթի թերթերը (յուրաքանչյուր 2,5 մետրըի վրա): Դրանք ամրացվում են հատուկ միամակարդակ ամրակների օգնությամբ: Անհրաժեշտ հատվածներում 4 պտուտակներով ամրացնում եք այդ ամրակները: Եթե հիմնական առաստաղից փոքր տարածք եք թողել, ապա հնարավոր է, որ դրանք վերևից չկարողանան անցնել, այդ պատճառով էլ նախապես կախելու անհրաժեշտություն կարող է առաջանա:

 

ինչպես-գիպաստվարաթղթից-կախովի-առաստաղներ-հավաքել-9
                             Կախովի հիմնակմախքի ամրակցման տարրերը

Այս ամենից հետո առաստաղի պրոֆիլից կամրջակներ պետք է կրել և 4 պտուտակներով ամրացնել միամակարդակ ամրակին, իսկ բեղիկները՝ ծալել: Կամրջակները պետք չէ ամրացնել ներքևից պրոֆիլներին, քանի որ վերջիններս անշարժանում են գիպսաստվարաթղթով:

Բնակարանի ձայնամեկուսացում անելու համար, սովորաբար, օգտագործվում է միներալային բամբակը: Այն կտրում են բջիջների չափերը մի փոքր գերազանցող  ուղղանկյուններով և տեղադրվում՝ հիմնակմախքի մեջ: Ավելի լավ արդյունք ստանալու համար կարելի է բամբակով լցնել նաև պրոֆիլները: Միներալային բամբակը շատ լավ ձայնակլանիչ է, բայց դրա հետ աշխատելիս անպայման պետք է պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ կրել:

Գիպսաստվարաթղթի ամրացումը հիմնակմախքին

 

 

 

ինչպես-գիպաստվարաթղթից-կախովի-առաստաղներ-հավաքել-10
Պտուտակների գլխիկները մի փոքր պետք է                                  սուզված լինեն

Գիպսաստվարաթուղթը, նախքան առաստաղին ամրացնելը, պետք է անպայման մի քանի օր մնա սենյակում: Ոչ պակաս կարևոր է, որ այն  այդ ընթացքում դրված լինի միայն հորիզոնական դիրքով:

Գիպսաստվարաթղթի՝ առաստաղին ամրացումը պետք է սկսել եզրաշերտը հանելով. անհրաժեշտ է եզրերը թեքությամբ կտրել դանակով, որպեսզի հետագայում ծեփամածիկը լավ ներթափանցի արանքով:

Թերթի ամրացումը սկսում ենք անկյունից` պտուտակների 20 սմ քայլով և եզրերից՝ 10-15 մմ արանք թողնելով: Հարևան թերթերի վրա պտուտակները պետք է ամրացնել տարբեր մակարդակներում: Դրանց գլուխները պետք է սուզված լինեն և ձեռքով շոշափելիս դուրս ցցված չմնան:

Թերթերի կցվածքները պետք է չլինի մեկը մյուսի նկատմամբ հավասար հերթագայությամբ, առնվազն պետք է պողնել մեկ բջիջի միջակայք: Թերթերը պետք չէ հպել միմյանց կիպ, առնվազն 2 մմ արանք պետք է մնա մնա, իսկ գիպսաստվարաթղթի թերթը պետք է ամրացվի պարագծով (նաև պատի ուղղորդիչներին) և կենտրոնով:

Ուշադրություն: Եթե սենյակում բութ անկյուններ կան, ոչ մի դեպքում չի կարելի անկյան մոտ թերթերի կցվածք անել: Եթե միացումը չլինի անկյունից առնվազն 10 սմ հեռավորությամբ, ապա շատ շուտով այդ հատվածում ճաք կարող է առաջանալ:

Օգտագործվող նյութերի հաշվարկ

Անհրաժեշտ նյութերը հաշվարկելու համար լավագույն տարբերակը սենյակի հատակագծի վրա աշխատելն է: Պետք է անել բոլոր չափերի նշումները՝ ավելացնելով պրոֆիլները և ամրակները:

ինչպես-գիպաստվարաթղթից-կախովի-առաստաղներ-հավաքել-11

Օրինակ, 20,8 մ2  մակերեսով սենյակի համար մեզ անհրաժեշտ եղավ՝ 99 կախոց,• 8 թերթ գիպսաստվարաթուղթ, առաստաղի 19 պրոֆիլ, 8 ուղղորդիչներ և միացման 24 դետալ:

Կցակարերի մշակում

Գիպսաստվարաթղթե առաստաղի կցակարերի մշակման համար նախևառաջ այդ հատվածները պետք է պատել հիմնաներկով և սպասել մինչև չորանա: Ընդ որում՝ ստվարաթուղթը թերթի վրայից պետք չէ պոկել: Կցակարերի մշակման համար պետք է օգտագործել հատուկ ամուր ծեփամածիկներ:

• Ծեփամածիկը պատրաստում ենք փաթեթի վրա առկա հրահանգներով: Նախ մշակում ենք պատին մոտ հատվածների կցակարերը, այնուհետ՝ բոլոր միացման հատվածները և պտուտակների գլխիկները: Գործարանային կցակարերի մշակման համար նախ դրանք պետք է լցնել ծեփամածիկով, այնուհետև հարթեցնել լայն մածկաթիակով:

Երբ ծեփամածիկը չորանա, կցակարերին պետք է կպցնել ամրացնող ինքնակպչուն ժապավենը: Խաչման հատվածներում ժապավենը պետք է նստի մյուսի վրա:   Այս ամենից հետո պետք է ժապավենը պատել ծեփամածիկով և վերացնել մանր անհարթությունները: Անկյունները ծեփելու համար ամենահարմարը անկյունային մածկաթիակն է:

Այսպիսով առավելագույն չափով հնարավոր է ապահովագրվել ճաքերի առաջացումից: Արդյունավետությունը մեծացնելու համար կարող եք առաստաղին սոսնձել սարդոստայն ապակեկտավ: Եվ ահա, մակերեսն արդեն պատրաստ է սովորական մեթոդով ծեփելու համար:

Այս անգամ մենք մանրամասնորեն ուսումնասիրեցինք՝ ինչպես գիպսաստվարաթղթից առաստաղ հավաքել, և այժմ դուք կարող եք դա անել սեփական ձեռքերով:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ