Պատրաստում ենք կախովի ծաղկաման

ծաղկաման 1

Բնակարանում թարմություն ու գարնանային տրամադրություն ստեղծելու համար մեծ ջանքեր պետք չեն։ Այսպիսի հիանալի ծաղկաման պատրաստելու համար հարկավոր է ընդամնեը 30 րոպե, և արդյունքը կգերազանցի մեր բոլոր սպասումները։

Անհրաժեշտ է՝

Կոնտեյներ (ցանկալի է պլաստիկե)
Նյութ՝ փաթաթելու համար
Մկրատ
Սոսինձ
Ամուր թել
Ծաղիկներ

ծաղկաման 2
Վերցնում ենք այնքան կտոր, որ բավականացնի կոնտեյներն ամբողջովին պատելու համար։
Մինչ փաթաթելը, կոնտեյները պատում ենք սոսնձով։
Կտորն ամուր ամրացնում ենք կոնտեյներին այնպես, որ անհարթություններ չլինեն։
ծաղկաման 3
Ծաղկամանի մեջ դնում ենք ծաղիկներ և արդեն պատրաստ է մեր ծաղկամանը։
Այն ամուր թելի օգնությամբ կախում ենք մեր նախընտրած վայրում։
ծաղկաման 4

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ