Ո՞ր ծաղիկն է համապատասխանում Ձեր կենդանակերպի նշանին

Ծաղիկների ու բույսերի դրական և բացասական ազդեցության մասին հայտնի է դեռ շատ վաղուց: Յուրաքանչյուր ծաղիկ օժտված է կենդանակերպի տարբեր նշաներին համապատասխան հատկանիշներով:

Ի դեպ, այդ նշաններին բնորոշ հատկանիշները չեն կարող բացարձակ լինել, քանի որ յուրաքանչյուրս տարբեր ենք ՝ անկախ կենդանակերպի նշանից։

 

Խոյեր

Կրակոտ ու յուրահատուկ էներգիա ունեցող խոյերին ներքին հավասարակշռություն է պետք: Այս նշանի տակ ծնվածներն առանձնանում են իրենց խառնվածքով և ծաղկի տեսակով: Նրանց համապատասխանում է լավանդա ծաղիկը, որը կարգավորում է տրամադրությունը, օգնում է կայացնել ճիշտ որոշումներ:

ծաղիկներ 2

Ցուլեր

Կայուն ու նպատակասլաց ցուլերը միշտ գիտեն, թե ուր են շարժվում և ինչու: Զգացմունքային ներդաշնակություն ստեղծելու համար ցուլերին խորհուրդ է տրվում այգում պիոններ աճեցնել: Այս ծաղիկներն ունեն նուրբ բույր և կարողանում են ներթափանցել մարդու ներքին աշխարհը:

ծաղիկներ 3

Երկվորյակներ

Այս կենդանակերպի տակ ծնվածներին բնորոշ է պահի ազդեցությամբ շարժվելը, սիրում են կրթվել, նոր գիտելիքներ ձեռք բերել և այլն: Նրանց բնորոշ ծաղիկը երիցուկն է. Այն օգնում է հանգստանալ ու մեծ էներգիայով լցվել նորանոր նպատակների հասնելու համար:

ծաղիկներ 4

Խեցգետիններ

Խեցգետիններն օժտված են հզոր ինտուիցիայով, սիրում են զբաղվել ինքնավերլուծությամբ: Նրանք նաև գեղեցիկ ինտերիերի մեծ սիրահարներ են:
Կենդանակերպի այս նշանի տակ ծնվածներին համապատասխանում է հասմիկը: Այս ծաղիկը ստեղծում է ներդաշնակություն և օգնում է զարգացնել ստեղծագործական մտածողությունը:

ծաղիկներ 5

Առյուծներ

Առյուծները ոչ միայն տեսողական, այլև հոգևոր սննդի պահանջ ունեն: Նրանք օժտված են ստեղծագործական էներգիայով ու տաղանդով, ինչը նրանց պետք է գալիս արվեստի, գրականության, նորաձևության ու քաղաքականության ոլորտում:
Նրանց համապատասխանում են վարդերը, որոնք օգնում են բացառել սթրեսները, հավատ ու լավատեսություն են ներշնչում:

ծաղիկներ 6

Կույսեր

Կարգուկանոնությամբ ու պատասխանատվությամբ օժտված այս նշանին բնորոշ է մաքսիմալիստությունը: Նրանց համար անհնարին ոչինչ չկա, կարողանում են ճիշտ օգտագործել ժամանակն ու ուժերը թե՛ ընտանիքի, թե՛ կարիերայի համար, բայց երբեմն մոռանում են իրենց մասին:
Այս նշանին բնորոշ է հորտենզիան՝ շքեղ մի ծաղիկ, որը սեր ու վստահություն է ներշնչում սեփական եսի հանդեպ և օգնում է հասնել նպատակներին:

ծաղիկներ 7

Կշեռքներ

Կշեռքները սիրում են կյանքն իր բոլոր գույներով, բայց մի պայմանով, որ շրջապատող իրականությունը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլև գեղանկարչական պատկերի նման: Նրանք հետևում են նորաձևությանն ինչպես հագուստի, այնպես էլ ինտերիերի ոլորտում:
Նրանց խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել թրաշուշաններին: Ծաղկի այս տեսակը նպաստավոր պայմաններ է ստեղծում նոր ու շահավետ ծանոթությունների համար։

ծաղիկներ 8

Կարիճներ

Կենդանակերպի այս նշանները միշտ ձգտում են տարբերվել մյուսներից և անել այն, ինչ մյուսներին հասանելի չէ։ Նրանց բնորոշ են հազվադեպ հանդիպող ծաղիկներ ինչպիսիք են սև կակաչն ու հողմածաղիկը (անեմոն):

ծաղիկներ 9

Աղեղնավորներ

Ճանապարհորդությունների հանդեպ սեր, ձգտում դեպի արտասովորը․ ահա, թե ինչով են աղեղնավորները տարբերվում կենդանակերպի մյուս նշաններից։ Նրանց բնորոշ է զանգակածաղիկը, որի հաղորդած դրական էներգիան նպաստում է արկածներին ու ընկերական հարաբերությունների ստեղծմանը։

ծաղիկներ 10

Այծեղջյուրներ

Այս կենդանակերպի տակ ծնվածներն աչքի են ընկնում խիստ ու լուրջ բնավորությամբ։ Նրանց խորհուրդ է տրվում այգում տնկել մրտենու թփեր, որոնք մեծ բավականություն ու հոգեկան ներդաշնակություն են ստեղծում։

ծաղիկներ 11

Ջրհոսներ

Յուրահատուկ մտածողություն, ազատասիրություն․ այս հատկանիշներն են բնորոշ ջրհոսներին։ Նրանք կարող են լինել շատ լավ նորարարներ ու հեղափոխականներ։ Այս տարի նրանց խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել մանուշակներին․ դրանք մեծ էներգիա են հաղորդում ստեղծագործելու համար և ներդաշնակություն են ստեղծում կյանքում։

ծաղիկներ 12

Ձկներ

Զգայուն ու խորաթափանց ձկները հիանալի հոգեբաններ են համարվում։ Նրանք շատ լավ են լեզու գտնում մարդկաց հետ ու հեշտությամբ են դուրս գալիս բոլոր դժվար իրավիճակներից, ինչն օգնում է նպատակներն իրականացնելու ճանապարհին։ Այս ամառ աստղաբանները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել շուշաններին, որոնք օգնում են վստահություն ձեռք բերել և լիցքավորվել հզոր էներգիայով։

ծաղիկներ 13

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ