Ինչպե՞ս խնամել կերամիկական ծածկույթով տապակները
Տնային տնտեսուհիների մեծամասնությունը նախընտրում է կերամիկական ծածկույթով տապակներ, որոնք, ի տարբերություն չուգունե ու տեֆլոնե սպասքի, թեթև են ու անվտանգ։ Կերամիկական տապակները պատրաստվում են լիթիումից (սպիտակ-արծաթափայլ մետաղ) և դրսից ու ներսից պատված կերամիկայից, որը շատ որակյալ է և կարող է դիմակայել անգամ 450 աստիճան ջերմությանը։
Խնամք
Կերամիկական տապակը խնամելու համար պետք է իմանալ մի քանի կանոններ՝
- Ջերմաստիճանի կտրուկ տատանումները կարող են վնասել այն։ Այդ իսկ պատճառով չի կարելի շիկացած տապակն օգտագործելուց անմիջապես հետո պահել սառը ջրի տակ։
- Ուտեստները չի կարելի խառնել մետաղական գդալով։ Փոխարենը պետք է օգտագործել փայտե կամ սիլիկոնե գդալներ, որոնք մակերեսը չեն վնասի։
Պայքար յուղի դեմ
- Կերամիկական տապակները պետք է լվանալ տաք ջրով ու փափուկ սպունգով։
- Եթե յուղն անմիջապես դուրս չի գալիս, ապա ջրի մեջ կարելի է մի քիչ քացախ ավելացնել։
Կաթսաները կարող են մրով պատվել սխալ օգտագործման դեպքում, օրինակ՝ քերծվածքներ առաջանալուց հետո։ Այս դեպքում կարելի է օգտագործել լրացուցիչ մաքրող միջոցներ։ - Ոչ մեծ լաքաների համար կարելի է օգտագործել բժշկական սպիրտ։ Բամբակի փոքրիկ կտորը թաթախում ենք սպիրտի մեջ ու զգուշորեն տրորում կեղտոտված հատվածը։
- Թեթևակի կեղտոտվելու դեպքում կարելի է տապակի մեջ լցնել ջուր, սպասք լվացող հեղուկ ու հասցնել եռման աստիճանի։
- Կերամիկական տապակները կարելի է լվանալ նաև սպասք լվացող մեքենայի մեջ՝ խուսափելով ջերմաստիճանային անկումներից, այլապես տապակը կփչանա։
Ահա մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն երկար պահպանել խոհանոցային սպասքի մաքրությունն ու գեղեցկությունը։
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ