Կերամոգրանիտ հատակի համար
Եթե դուք ծանոթ եք սովորական սալիկի սոսնձման նրբություններին, ապա անմիջապես ասենք, որ կերամոգրանիտը սովորական ցեմենտային խառնուրդով չի սոսնձվում, քանի որ մակերեսը ծակոտկեններով չէ և ջուր չի ներծծում: Այդ պատճառով ձեռք բերեք երկբաղադրիչ սոսինձ: Կերամոգրանիտը շարելուց առաջ նախապես պետք է պատրաստել հարթությունը և ստուգել նրա ամրությունը: Նրա տակ կեղտեր կամ ճաքեր պետք է չմնան, որպեսզի հետո մշտական ծանրությունների տակ այն չկոտրվի:
Ընտրեք այն նախաներկը, որն ավելի է համապատասխանում ձեր սալիկին: Եթե կերամոգրանիտը փուխր հիմքի վրա է փռվում, դա շատ որոշիչ նշանակություն ունի: Նախաներկը քսելու համար օգտագործում են սովորական պաստառների վրձին կամ ներկարարական գլանիկ: Նախաներկը պետք է ներծծվի սալիկի տակ ամբողջությամբ:
Գրեթե միշտ բնակարանների պատերը շատ անհարթ են լինում, և եթե սկսենք շարել առանց չափումների, ապա շատ շուտով շարքերը կծռվեն և ստիպված կլինեք ամեն սալիկից կտրել, իսկ դա շատ աշխատատար է: Որպեսզի խուսափեք դրանից, ստուգեք ձեր պատերի հարթությունն ու համաչափությունը: Թողեք անհրաժեշտ հեռավորություն և սկսեք շարել սալիկները ամենավերին մասից: Հեշտության համար կարելի է հորիզոնական թել ձգել:
Կերամոգրանիտի սոսինձ
Կերամոգրանիտն ամրացնելու համար, պետք է գնել ժամանակակից սոսինձներ լատեքսի, ակրիլի, ցեմենտի և ավազի խառնուրդով: Սոսինձը պետք է ունենա բարձր կպչողականություն,կայուն լինի` բարձր կամ ցածր ջերմաստիճանների նկատմամբ: Եթե դուք որոշել եք ինքներդ շարել 40-40 չափերով մեծ սալիկներ,ապա պետք է գնեք հատուկ սոսինձ՝ մեծ չափերի սալիկների համար: Վաճառքում կան որակյալ սոսինձներ, որոնք դիմանում են բարձր անցանելիություն ունեցող շենքերում, ինչպես նաև օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններին:
Կերամոգրանիտը մշտական մեխանիկական ազդեցություններ է կրելու, այդ պատճառով ցանկալի չէ, որ նրա տակ մնան դատարկ տարածություններ: Այդ նպատակով, շարելու ընթացքում օգտագործում ենք կիսաջրիկ խառնուրդ: Այն պարզապես չի թողնում, որ դատարկ մասեր մնան սալիկի տակ: Եթե դուք կերամոգրանիտե սալիկ եք սոսնձում, հաշվի առեք նրա չափսերը, որպեսզի ճիշտ ընտրեք գործիքը: Որպես կանոն, խորհուրդ են տալիս սոսինձը քսել քառակուսի ատամներ ունեցող սանրով:
Օգտագործման եղանակի համաձայն, սոսինձը պետք է խառնել ջրի հետ այնպես, որ թթվասերի խտության դառնա և միասեռ լինի: Օգտագործումից անմիջապես առաջ մի քանի անգամ խառնել:
Կերամոգրանիտի ամրացումը
Սոսինձը քսվում է ինչպես կերամոգրանիտին, այնպես էլ հատակին: Սկզբում քսվում է կոնտակտային հարթ շերտ՝ սովորական մածկաթիակով, հետո ատամնավոր մածկաթիակով: Սալիկը դրվում է արդեն փռված, հարևան սալիկի եզրին և սեղմվում է հիմքին: Ամեն մի սալիկը դնելիս, անպայման ստուգեք հարթաչափով, անհրաժեշտության դեպքում՝ ռետինե մուրճով հարվածեք:
Տարբեր նյութերի օգտագործման ժամանակ, ճաքերից խուսափելու համար, այդ հատվածներում պետք է օգտագործել էլաստիկ միացություններ: Օրինակ, եթե կերամոգրանիտի հարևանությամբ փռված է լողացող լամինատ կամ մանրահատակ, ապա կարելի է օգտագործել փոքրիկ շեմիկ: Ուղիղ կարերի ժամանակ, կարելի է օգտագործել ալյումինե, իսկ թեք գծերի դեպքում՝ ճկվող պլաստիկե ձևերը: Կարելի է նաև երկու նյութերի հատման հատվածում այլ միջոցներ օգտագործել: Նկարում պատկերված է կերամոգրանիտի և մանրահատակային տախտակի հատման սխեման: Այդ ձևի համար օգտագործվում է ալյումինե անկյունակ, որը կպցնում են երեսասվաղին, հետո հավաքվում է հատակը,և կարը լցվում է սիլիկոնե հերմետիկով:
Սալիկի հարթեցումը՝ տեղադրումից հետո կատարվող կարերի քսահարթումն է: Այդ աշխատանքը պետք է սկսել կերամոգրանիտի փռումից առնվազն մեկ օր հետո, որպեսզի այն հասցնի լրիվ չորանալ: Այս գործի համար անհրաժեշտ է հատուկ լուծույթ, որն ի վիճակի է հարթել մինչև 20 մմ-ի հասնող կարերը: Դրա առանձնահատկությունը արագ բռնողականությունն է, իսկ ավելցուկը հնարավոր է շատ հեշտ հեռացնել խոնավ կտորի օգնությամբ: Հիմնականում օգտագործում են գորշ գույներ, որպեսզի կարերը շատ արագ չկեղտոտվեն:
Խառնուրդը պետք է պատրաստել ինստրուկցիայի համաձայն ջրով բացելով, ցանկության դեպքում կարող եք նաև գույն ավելացնել: Խառնուրդը քսվում է մակերեսից, որքան հնարավոր է՝ մոտ կարերին: Լավ կլինի կարերը լցվեն հնարավորինս հավասարաչափ: Սալիկը զգուշորեն սրբում եք թիակով, որ նյութը չհանեք: Ավելցուկը սկզբում չոր կտորով հեռացրեք: Որպեսզի արագ չորանա, սալիկի մակերեսին կարող եք լցնել փորակ (фуга), որը խոնավությունը վայրկենական քաշում է :
Քանի որ կերամոգրանիտը սղլիկ է, խորհուրդ ենք տալիս ընտրել ռելիեֆային ձևերը: Հատկապես շեմերի, աստիճանների անկյուններին ռետինե եզրաշերտ դրեք, որը կօգնի քայլելիս չսղղալ:
Իհարկե, լավ կլինի կերամոգրանիտի փռումը վստահել արհեստավարժ մասնագետին, որը որոշակի փորձ և հմտություններ ունի: Բայց դա շատ թանկ կարժենա։
Կերամոգրանիտե սալիկների կտրման գործիքները
Շատերն են հարցնում, թե ինչպե՞ս կտրել կերամոգրանիտե սալիկները, քանի որ ցանկանում են ինքնուրույն հավաքել հատակը: Քանի որ դա շատ ամուր նյութ է, ապա սովորական ապակեկտրիչով դժվար է կտրել, ի տարբերություն սովորական սալիկների: Կերամոգրանիտե սալիկները կտրելու համար կարելի է օգտագործել պրոֆեսիոնալ սալիկակտրիչ, էլեկտրական անկյունահղկիչ կամ սալիկի թաց կտրման սարք: Դրանց տեսակները ցուցադրված են նկարում:
Հավասար կտոր կտրելու համար գործածում են սալիկակտրիչ, որն իրենից ուղղորդիչներով հարթակ է ներկայացնում: Այդ ուղղորդիչներով փոքրիկ թմբուկ է շարժվում, որը բռնակներ ունի: Գործիքն աշխատում է անաղմուկ, առանց փոշի տարածելու: Ավելի թանկ տարբերակներ կան, որոնք անշարժացման համակարգ ունեն, ինչը թույլ է տալիս շատ ուղիղ կտրել սալիկը:
Կան ձեռքի սալիկակտրիչներ, բայց դրանցով կտրելը դժվար է, որովհետև ուղղորդիչներ չունեն: Էլեկտրական սարքավորումները իրենց մեխանիկական համարժեքներից պակաս առավելություններ չունեն: Թեև նույն էլեկտրական անկյունահղկիչով (болгарка) աշխատելիս կարող են առաջանալ այնպիսի անհարմարություններ, ինչպիսիք են փոշու ամպը կամ տաքացումը: Կտրելու համար օգտագործվում է ալմաստե սկավառակ: էլեկտրական անկյունահղկիչը կարող է հղկել կտրվածքի եզրը: Թաց կտրման գործիքը բացառում է փոշին և գերտաքացումը, բայց շատ թանկ արժե, դրա համար էլ դա գործածում են հիմնականում պրոֆեսիոնալ շինարարները:
Կլոր անցքեր ստանալու համար գործածվում է ալմաստե թագագլխիկ (коронка алмазная), որը կարող է հեշտ և հստակ, անհրաժեշտ չափով անցք բացել: Կերամոգրանիտը սալիկակտրիչով կտրելու ձևը ցույց է տրված տեսանյութում:
Եթե դուք որոշել եք որակյալ հատակ պատրաստել, որը ձեզ երկար տարիներ կծառայի, ամենալավ տարբերակը կերամոգրանիտն է: Այս նյութը չմաշվելու բարձր հատկություններ ունի, ինչը թույլ է տալիս օգտագործել այն լոգասենյակներում և սանհանգույցներում, ցանկացած բնակելի սենյակում, խանութներում, առևտրի կենտրոններում, խոնավ շինություններում՝ և նույնիսկ սառնամանիքի ժամանակ: