Կլոր մահճակալների առավելություններն ու թերությունները

կլոր մահճակալներ 4

Մահճակալը ննջասենյակի ամենագլխավոր տարրն է։ Եթե ուզում եք, որ այն իր հիմնական գործառույթներից բացի, լինի վառ ու հետաքրքիր շեշտադրում ինտերիերում, ապա լավագույն լուծում կարող են լինել կլոր մահճակալները։

 

Կլոր մահճակալների տեսակները

Կլոր մահճակալներն առաջին հերթին տեսակավորվում են՝ ըստ տարիքային առանձնահատկությունների։ Կան և՛ երեխաների, և՛ մեծերի, և՛ նորածինների համար նախատեսված տեսակներ, որոնք տարբերվում են ոչ միայն իրենց չափով ու ձևով, այլև գործառույթներով։
Ըստ տեղադրման՝ կլոր մահճակալները լինում են ստացիոնար և կախովի։ Ստացիոնար մահճակալները դրվում են անմիջոպես հատակին, իսկ կախովի մահճակալները հատուկ ամրակների միջոցով ֆիքսվում են առաստաղին։ Տպավորություն է ստեղծվում, որ մահճակալը օդում է։
Ըստ կառուցվածքի կլոր մահճակալները լինում են ստանդարտ և փոփոխվող, որոնք տարբերվում են իրենց կատարած ֆունկցիաներով։

կլոր մահճակալներ 2

Կլոր մահճակալների առավելությունները

  • Այն մեծ տեղ է գրավում ննջասենյակի ինտերիերի  դիզայնում՝ հաղորդելով առանձակի հետաքրքրություն։ Այս մոդելի մահճակալներն արտասովոր են և հնարավորություն են տալիս ունենալու գեղեցիկ ու յուրօրինակ ննջասենյակ։
  • Կլոր մահճակալն ապահովում է խաղաղ ու հանգիստ քուն, այսինքն՝ կատարյալ հարմարավետություն, ինչն ամենակարևոր պայմանն է։
  • Չունեն սուր ծայրեր, ուստի նվազեցնում են տրավմաներ ստանալու հավանականությունը, որը հատուկ է հատկապես երեխաներին։
  • Կլոր մահճակալները հիանալի համադրվում են այնպիսի ոճերի հետ, ինչպիսիք են ՝ հայ թեք, փոփ-արտ, ավանգարդ և մոդեռն ոճերը։

 

Կլոր մահճակալների թերությունները

  • Կլոր մահճակալները մատչելի չեն, և բոլորը չէ, որ կարող են ձեռք բերել նման մահճակալներ։
  • Այն մեծ տարածք է զբաղեցնում, այն հնարավոր չէ դնել անկյունում, պատին կիպ կպած, ուստի այս մոդելի մահճակալները նպատակահարմար է կիրառել միայն ընդարձակ բնակարաններում։
  • Սկզբնական շրջանում այն անհարմարություններ է պատճառում, ինչը պայմանավորված է արտասովոր կառուցվածքով։
  • Այս տիպի մահճակալների համար սպիտակեղեն ընտրելն այնքան էլ հեշտ չէ։
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ