Կոներից պատրաստված դեկորներն ամանորյա ինտերիերում

Ինտերիերի դիզայնում տարածված նորաձև լուծումներից է բնական նյութերի կիրառումը:
Ամանորի նախօրեին Interier.am-ը կփորձի ուղղորդել Ձեզ կոների օգնությամբ բնակարանը զարդարելու և տոնական տրամադրություն ստեղծելու հարցում:
կոներով կոմպոզիցիաներ
Ինչպես գիտենք կոները՝ անկախ ձևից ու չափերից, Ամանորին բնակարանը զարդարելու լավագույն տարբերակն են: Դրանցով պատրաստված կոմպոզիցիաները բնական են ու յուրահատուկ: Փորձեք ներկել կոները սպիտակ, արծաթագույն և ոսկեգույն ներկերով ու կտեսնեք, թե ինչ հետաքրքիր արդյունք կստանանք:

Կախովի կոմպոզիցիաներ կոներով
կոներով կոմպոզիցիաներ

Ամենապարզ տարբերակը կոները առաստաղներից, ջահերից, դռներից կախելն է: Փայլերով կամ գունավոր ներկով պատված կոները ինտերիերում ստեղծում են կախարդական մթնոլորտ:
Կարող եք վերցնել սովորական չոր ճյուղ և կոները կախել վրան: Դա հիանալի հնարք կլինի մինիմալիստական ոճ ունեցող բնակարաններում, և նույնիսկ տոնածառի կարիք չի լինի:

Կոներով ծաղկեփունջ
կոներով ծաղկեփունջ

Փոքրիկ ապակե անոթների կամ ծաղկամանների մեջ դրված կոներով կոմպոզիցիաները լավ տարբերակ են ամանորյա սեղանը զարդարելու համար: Բացի դրանից, կարելի է պատրաստել նաև ծաղկեփնջեր`օգտագործելով փոքրիկ կոներ: Կոմպոզիցիան կարելի է լրացնել եղևնու ճյուղերով, ոսկեգույն և արծաթագույն ժապավեններով կամ կարմիր ուլունքներով:

Կոներով ճյուղեր
կոներով ծաղկեփունջ

Ամերիկացիները սիրում են իրենց դռներն Ամանորին զարդարել ճյուղերով, որը տոնական տրամադրության նշան է: Կարող եք պատրաստել տարբեր դեկորներ ու արտասովոր ձևավորումներ անել:

Կոն՝ ապակու վրա
կոն ապակու վրա

Հետաքրքիր դեկորներ կարելի է ստանալ նաև ապակու և կոների համադրությամբ: Կարող եք կոները ամրացնել ապակե սպասքի վրա՝ ստանալով տոնական սեղանի հիանալի զարդարանքներ:
Գլխավորը երևակայելու, ստեղծագործելու ցանկությունն է: Մի փոքր ջանք, և տոնական տրամադրությունն ու գեղեցիկ ինտերիերն ապահովված կլինեն:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ