Լամինատ. ճիշտ տեղադրման տեխնոլոգիա

laminat-chisht-teghadrman-texnologia-3

Լամինատն ունի մի շարք առավելություններ.

  • Լամինատ տեղադրելու տեխնոլոգիան շատ հեշտ է։
  • Գնային առումով մատչելի է։
  • Գեղեցիկ արտաքին տեսք ունի։
  • էկոլոգիապես մաքուր է։
  • Շատ հեշտ է մաքրվում. անհրաժեշտ է հատակը ավլել կամ փոշեկուլով մաքրել:
  • Երկարադիմացկուն է։ Կախված դիմացկունության դասից և ծանրաբեռնվածությունից 3-25 տարի կարող է ծառայել։

Այս ամենի հետ զուգահեռ ունի նաև թերություններ.

  • Ջրադիմացկուն չէ։ Խոնավ տարածքներում տեղադրելու համար կարերի համար հերմետիկ են օգտագործում։
  • Հատակի ծածկույթը պետք է կատարյալ հարթ լինի, այլապես փականները շուտ շարքից դուրս կգան։

Անհրաժեշտ գործիքներ

Լամինատի տեղադրման համար անհրաժեշտ է՝

  • անկյունաքանոն,
  • մատիտ,
  • չափերիզ,
  • սղոց կամ մանրատամ նրբասղոց,
  • մուրճ,
  • սահմանափակիչներ,
  • ինքնակպչուն ժապավեն` հարթակի կցակարերը կպցնելու համար,
  • հարթակ,
  • խոնավ տարածքների համար՝ հատուկ հերմետիկ։

laminat-chisht-teghadrman-texnologia-1

Լամինատի տեղադրում

Սկզբում հարթ, չոր և մաքուր հատակի վրա հարթակ ենք դնում: Հարթակների մի քանի տեսակ կա. փրփրապոլիէթիլենային, խցանե, բիտումա-խցանե, փրփրապոլիստիրոլային և կոմբինացված (խառը)։ Հարթակներից ամենալավ տարբերակը՝ խցանե հարթակներն են, որոնք պատրաստվում են բնական ջերմահաղորդիչ նյութերով, խոնավությունից, ջերմաստիճանային փոփոխություններից չեն վախենում և չեն ձևափոխվում։

  1. Հարթակի շերտերը կարը կարին ամբողջ մակերեսով մեկ փռում ենք, այնուհետև կցակարերը ներկարարական ինքնակպչուն ժապավենով կպցնում, որպեսզի շերտերը չշարժվեն։
  1. Այժմ տեղադրում ենք լամինատը։ Սկսում ենք սենյակի այն անկյունից, որն ավելի լավ է աչքի ընկնում։ Եթե դռներն արդեն տեղադրված են և արդեն չենք կարող դրանք հանել, ապա սկսում ենք դռան մոտից։ Դռան պարակալները (наличники) լավ կլինի անմիջապես հանել, կարելի է դրանք սղոցել, որպեսզի արանքներ չմնան։ Առաջին շարքը հորիզոնական ենք շարում, որպեսզի մնացած շարքերը ևս ուղիղ լինեն։ Չափում ենք շարքի վերջին կտորը և էլեկտրական նրբասղոցով կտրում։
    Ուշադրություն: Սենյակի ամբողջ պարագծով մեկ, ինչպես նաև դռների և խողովակների կողմից 1 սմ բաց ենք թողնում։ Դրա համար պատերի մոտ սահմանափակիչներ պետք է դնենք։ Ավելի ամուր կոնստրուկցիա ստանալու, կցակարերը քողարկելու համար պետք է «աղյուսի տեղադրության» սկզբունքով շարժվել, դրա համար էլ թվով զույգ շարքերը սկսում ենք ոչ թե ամբողջական տախտակից, այլ կեսից կամ մի կտորից։ Առաջին տախտակը պետք է 20 սմ-ից երկար թողնել։laminat-5
  2. Երկրորդ շարքը շարում ենք այնպես, ինչպես առաջինը։ Զգուշորեն այդ երկու շարքերը միացնում ենք և անհրաժեշտության դեպքում մուրճով հարվածում։ Սակայն, հարվածելիս, չարժե անմիջապես լամինատի փականներին հարվածել, անպետք կտոր ենք վերցնում, և դա որպես ներդիր օգտագործում։
  3. Ամբողջ լամինատը տեղադրում ենք նույն սկզբունքով։ Որպեսզի լամինատը խողովակի շուրջը տեղադրենք, չափում ենք հեռավորությունը և գայլիկոնով անցքեր բացում։ Այնուհետև  կտորը սղոցում ենք`  հատելով գայլիկոնած շրջանագծի կենտրոնը։
  4. Վերջին շարքը շարելուց պտուտակամամուլ (струбцину) կամ ձեռքի տակ եղած այլ գործիքներ ենք օգտագործում։ Այնուհետև սենյակի պարագծով մեկ տեղադրում շրիշակը, որից հետո հատակի ծածկույթների փոփոխման հատվածում տեղադրում ենք շեմիկը։

Ահա և վերջ 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ