Լամինատ. լամինատի տակ տեղադրվող հարթակի ընտրություն և տեղադրում

լամինատի-տակ-տեղադրվող-հարթակի-ընտրություն-տեղադրում-8

Լամինատն այսօր ամենատարածված և մատչելի հատակային ծածկույթներից է: Տաբեր խտության և գնի լամինատներ կան, որոնք բոլորի պահանջը կբավարարեն: Որպես օրենք, մարդիկ լամինատ ընտրելիս, մոռանում են հարթակի մասին: Այսօր կխոսենք լամինատի տակ տեղադրվող հարթակի մասին, որի որակից է կախված լամինատի երկարադիմացկունությունն ու ծածկույթի մեկուսացումը:

Ինչու՞ է անհրաժեշտ հարթակը

laminati-tak-teghadrvogh-hartaki-entrutyun-1

Լամինատի հարթակը պետք է լողացող հատակի տեխնոլոգիայով տեղադրվի:

Ձայնամեկուսացում: Եթե հարթակ չտեղադրվի, ապա բետոնե կամ փայտե հատակի վրա տեղարված լամինատի վրա քայլելիս, ձայներ կգան, իսկ լամինատի տակ փափուկ հարթ ծակույթ ամրացնելով, այդպիսի խնդրի առջև չեք կանգնի:

Երբեմն 32 և 33 դասի լամինատների մեջ կարելի է հանդիպել ներկառուցված հարթակներով լամինատներ: Լամինատի հակառակ երեսին արդեն սոսնձված է ձայնամեկուսացման շերտը, այդպիսի լամինատները հեշտ է տեղադրել, բայց գինն անհամեմատ թանկ է:

Մակերևույթի հարթեցում: Լամինատի երկարադիմացկունությունը անմիջականորեն կապ ունի հարթ հիմքի հետ: Անհարթությունները 1 մետրի հաշվարկով պետք է լինեն ոչ ավելի, քան 2 մմ, իսկ հարթակն էլ պետք է շատ հաստ չլինի, որպեսզի քայլելիս, կցակարերը չճկվեն:

Ջրամեկուսացում: Լամինատը մամլած թղթից է պատրաստված, այդ իսկ պատճառով նույնիսկ խոնավակայուն մոդելները պետք չէ փորձության ենթարկել: Հարթակի տեղադրումը, թույլ կտա բետոնե հատակից եկող խոնավությունից պաշտպանվելու համար: Բետոնե երեսասվաղ անելուց հետո առնվազն 1 ամիս պետք է սպասել, որ լավ չորանա, այնուհետև անցնել լամինատի տեղադրմանը: Կարող եք գիշերը երեսասվաղի վրա պոլիէթիլեն փռել, եթե առավոտյան վրան գոլորշի չլինի, ուրեմն արդեն երեսասվաղը բավական չոր է:

Ջերմահաղորդականություն: Լամինատի հարթակի տակ տեղադրվող տաքացվող հարթակը արդյունավետ չի լինի, քանի որ և լամինատը և հարթակը ջերմամեկուսացնող հատկություններ ունեն:

Հարթակի ընտրությունը

Այժմ լամինատի հարթակների մեծ բազմազանություն կա, դրանք տարբերվում են նյութով, հաստությամբ և ձայնամեկուսացմամբ: Ինչպե՞ս ընտրել հարթակը: Նախևառաջ, պետք է հատակի վիճակն ուսումնասիրեք, եթե հիմքը հարթ է, ապա ամենաբարակ հարթակը բավական է՝ 2 մմ, եթե մանր անհարթություններ կան, ապա պետք է 3 մմ հաստությամբ հարթակ վերցնել:

Փրփրապոլիէթիլեն

Այս նյութով հարթակները ամենատարածվածն են, քանի որ մատչելի են, խոնավակայուն, ջերմամեկուսացնող: Շատ հաճախ ալյումինով փայլաթիթեղապատ շերտով են լինում, ինֆրակարմիր տաքությունը հաղորդելու համար:

լամինատի-տակ-տեղադրվող-հարթակի-ընտրություն-տեղադրում-2

Սակայն այս նյութը բազում թերություններ ունի: Փրփրապոլիէթիլենը սինթետիկ նյութ է և ժամանակի ընթացքում նստում է և ձևը լավ չի պահպանում: Երբեմն պատահում է, որ լամինատը տեղադրելուց հետո ստատիկ էլեկտրականություն է առաջանում, ինչի շնորհիվ կարող եք պարբերաբար հոսանքահարվել՝ հատկապես դա վերաբերում է չոր տարածքներին: Այնպես որ, գումարը տնտեսելուց առաջ, լավ մտածեք, արժե արդյոք այդպիսի հարթակ ընտրել:

Խցանե հարթակներ

Լամինատի տակ տեղադրվող խցանե հարթակները շատ հարմար են որպես հիմք՝ լողացող հատակի համար: Չնայած, որ այս նյութը բնական է, այն չի փտում և դրա մակերևույթին բորբոս չի առաջանում, լավ ջերմամեկուսացում է ապահովում:

Այն արտադրվում է գլանափաթեթներով կամ շերտերով, իսկ որոշ տեսակներ հակառակ երեսին անգամ ինքնակպչուն շերտ ունեն:

լամինատի-տակ-տեղադրվող-հարթակի-ընտրություն-տեղադրում-3

Խցանե հարթակները լավ կլինի որակյալ լամինատի տակ տեղադրել: Թերությւններից է ջրանցանելիությունը, որի պատճառով ծածկույթի տակ կոնդենսատ է հայտնվում:

Բիտումա-խցանե հարթակներ

Այս նյութը պատրաստվում է քրաֆտ-թղթից և բիտումից, իսկ վրայից խցանե մանր փշրանքով է ծածկվում: Բիտումի շնորհիվ, խցանը խոնավությունը չի կլանում, լավ ձայնամեկուսացում է ապահովում: Այս նյութը շնչող է, ինչի շնորհիվ կոնդենսատ չի առաջանում: Հարթակի այս տեսակը ևս հարմար է միայն լավ որակի և թանկարժեք լամինատների համար:

Փրփրապոլիսթերոլ

Հաճախ որպես մեկուսացնող շերտ օգտաործում են արտամղված փրփրապոլիսթերոլը: Այն շատ հարմար է բարծր ծանրաբեռնվածություն ունեցող տարածքների համար, ամենաարդյունավետ տաքացուցիչներից է, ձայնամեկուսիչ է, խոնավություն չի կլանում և ձևը լավ է պահպանում:

լամինատի-տակ-տեղադրվող-հարթակի-ընտրություն-տեղադրում-4

Համակցված տարբերակներ

լամինատի-տակ-տեղադրվող-հարթակի-ընտրություն-տեղադրում-5Եվս մեկ հետաքրքիր տարբերակ է պոլիէթիլենի և փրփրապոլիսթերոլի համակցումը: Առավել հայտնի է TUPLEX-ը, որը բաղկացած է 2 շերտ պոլիէթիլենից, որոնց միջև փրփրապոլիսթերոլի գնդիկներ են տեղադրված: Այս հարթակները գլանափաթեթներով են վաճառվում, շերտի հաստությունը 3 մմ է: Այս նյութը իր կազմության շնորհիվ թույլ է տալիս տարածքը օդափոխել:

Փշատերև սալիկներ

Այս տեսակի սալիկները դժվար է խանութներում գտնել, քանի որ թանկ են: Փշատերև սալիկները էկոլոգիապես մաքուր նյութից են պատրաստված, այդ իսկ պատճառով շնչող են; Բայց այս սալիկներն իրենց առաձգականությամբ զիջում են խցանե հարթակներին: Այս հարթակները առնվազն 4-5 մմ հաստությամբ են, ինչը հակասում է լամինատ արտադրողների մեծամասնւթյան պահանջներին: Փշատերև սալիկները անկյունագծով են տեղադրվում:

Հարթակի տեղադրում

լամինատի-տակ-տեղադրվող-հարթակի-ընտրություն-տեղադրում-7Այժմ կծանոթանանք լամինատի տակ հարթակի տեղադրման տեխնոլոգիային.

Եթե լամինատը տեղադրելիս հատակին նոր բետոնե երեսասվաղ է արած, ապա լամինատը տեղադրելուց առաջ պետք է բարակ պոլիէթիլեն փռել՝ 0,2 мк: Հին շենքերում, դրա անհրաժեշտությունը չկա: Հատակը փոշեկուլով լավ մաքրեք: Տեղադրելուց առաջ հիմքը պետք է չոր լինի: Կտրելու համար սովորական մկրատ օգտագործեք կամ շինարարական դանակ: Հարթակը մի քիչ պատերի վրա բարձրացրեք, այն հետո շրիշակներով ծածկվելու է: Ոչ մի դեպքում մի քանի շերտով հարթակ մի տեղադրեք: Անհարթություները քողարկելու համար 2-3 մմ հաստությամբ հարթակը բավական է: Ահրաժեշտության դեպքում նրբատախտակով կամ երեսասվաղով հարթեցրեք հատակը: Եթե նյութը ակոսումներ ունի, ապա այդ կողմը դեպի ներքև է տեղադրվում, որպեսզի անհարթությունները քիչ լինեն: Փայլաթիթեղային նյութը արտացոլող կողմով դեպի վերև է փռվում: Հարթակը տեղադրվում է կցվածքով, ոչ թե իրար վրա: Որպեսզի հարթակը տեղից չշարժվի, աշխատելու ընթացքում անհրաժեշտ է երկկողմանի ինքնակպչուն ժապավենով կպցնել:

Գնեք որակյալ հարթակ և լամինատ և հետևեք տեղադրման տեխնոլոգիային,որպեսզի լամինատը 10 տարուց ավելի ծառայի Ձեզ: Երկու անգամ չվճարելու համար անհրաժեշտ է որակյալ նյութեր գնել:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ