Լամինատե հատակ խոհանոցի համար
Լամինատի հսկա տեսականու մասին շատերս գիտենք: Տարիներ առաջ տեխնոլոգիաներն այդքան զարգացած չէին, և խոհանոցում լամինատ տեղադրելու մասին խոսք լինել անգամ չէր կարող:
Իսկ այժմ իրավիճակն այլ է, և ներկայումս գոյություն ունեն նույնիսկ փայտի, քարի, բետոնե հատակի, մարմարի և մանրահատակի նմանակմամբ լամինատներ:
Խոհանոցի հատակը կարող եք լամինատով հարդարել, քանի որ մեծ տեսականին թույլ է տալիս այն օգտագործել ցանկացած ինտերիերի մեջ: Չմոռանանք նշել, որ լամինատը մաշվածակայուն, հարվածակայուն և քերծվածակայուն է, ինչի շնորհիվ էլ վերջինս հարմար է օգտագործել բոլոր սենյաներում, բացի այն տարածքներից, որտեղ օդի խոնավությունը 70 տոկոսից բարձր է (լոգասենյակ):
Լամինատները երկու դասակարգվում են կոմերցիոն և բնակելի տարածքների համար: Այս խմբերից յուրաքանչյուրում երեք դասի լամինատներ կան:
Կոմերցիոն խմբի մեջ 31 դասի լամինատներ կան, որոնք հարմար են նաև խոհանոցի համար, իսկ 32 և 33 դասերը, բնականաբար, ավելի դիմացկուն են, բայց և թանկ, սակայն դրանք կարող են ծառայել 15-30 տարի (բայց դա հանրային վայրերին չի վերաբերում):
Լամինատի հարցում կարևոր է նաև պանելի հաստությունը, որը լինում է 6-12 մմ-ի սահմաններում (որքան հաստ լինի, այնքան ավելի լավ): Առավել տարածված են 8 մմ հաստությամբ պանելները: Գնելիս պետք է ուշադրություն դարձնել հավաքման մեխանիզմին, երաշխիքային պայմաններին, նաև, թե լամինատի տակ կարելի է արդյոք տաքացվող հատակ տեղադրել, թե՝ ոչ:
Խոհանոցի համար շատ կարևոր է նաև, որ լամինատը խոնավադիմացկուն լինի, իսկ այդ հարցում հարմար տարբերակներ են 32 և 33 դասի լամինատները:
Նշենք, որ լամինատը կարող է ուռչել, ոչ միայն խոնավությունից, այլև սխալ տեղադրությունից: Ամեն դեպքոմ լամինատի ուռչելու դեպքում պետք է մասնագետ հրավիրեք և հասկանաք պատճառները: