7 ամենահետաքրքիր դեկորները՝ պատրաստված LEGO-ով
Բոլորիս հայտնի կոնստրուկտորներից կարելի է պատրաստել տարբեր դեկորներ ու նույնիսկ սեղան։ Եթե Lego-ի սիրահար եք, ուզում եք ստեղծել յուրօրինակ ինտերիեր կամ ուրախացնել երեխաներին, ապա կարող եք օգտվել այս հետաքրքիր լուծումներից։
Բանալիների պահոց

Lego-ի շնորհիվ կարելի է ստեղծել բանալիների համար նախատեսված ահա այսպիսի դեկոր։ Նախշերը կարող եք ինքներդ որոշել, որպեսզի դիզայնը լինի չկրկնվող։
Ատամի խոզանակների համար նախատեսված հարմարանք

Յուրօրինակ դիզայնով հարմարանք, որը շատ կուրախացնի հատկապես փոքրիկներին։
Լամպ

Սովորական լուսամփոփները կարելի է փոխարինել Lego-ից պատրաստված լուսամփոփով։
Ժամացույց

Ժամացույց պատրաստելու համար անհրաժեշտ է ժամացույցի հոտուկ մեխանիզմ, իսկ մնացածը կլրացվի Lego-ի միջոցով։
Կուտաման թռչունների համար

Ահա, թե ինչ յուրօրինակ յուտաման կարելի է պատրաստել Lego-ով։
Սեղան
Անհավատալի է, բայց Lego-ով կարելի է պատրաստել նույնիսկ մի ամբողջ սեղան։ Սա, իհարկե, շատ շժամանակ ու ջանք է պահանջում, բայց արդյունքում ստացվում է արտասովոր սեղան։