Լինոլեում. ինքնուրույն տեղադրելու տեխնոլոգիա

linoleum-8 - Copy

Եթե անհրաժեշտ է անհապաղ հատակի ծածկույթը փոխել, սակայն գումարային խնդիրներ ունեք, ապա լավագույն տարբերակը լինոլեումն է, որը կարող եք տեղադրել ինքնուրույն։ Այն արագ վերանորոգման համար ամենաէժան և հեշտ տարբերակն է, որը հարմար է բոլոր սենյակների համար, այդ թվում և խոհանոցի ու միջանցքի։ Ժամանակակից բարձրորակ լինոլեումները լամինատից դժվար է տարբերել: Այս հոդվածում, կպատմենք, թե ինչպես լինոլեումը տեղադրել, որպեսզի այն երկար տարիներ ծառայի։

Նախապատրաստական աշխատանքներ

Անկախ այն բանի, թե ինչ հատակ է, բետոնե թե փայտե, անպայման պետք է հարթեցնել այն։ Շատերը լինոլեումը ծուռ հատակի վրա են տեղադրում, ինչի պատճառով քայլելիս, անհարմարություններ են առաջանում։ Եթե երեսասվաղի վրա ճաքեր կան, ապա պետք է դրանք ցեմենտային լուծույթով լցնել և հղկել։ Բոլոր անհարթությունները պետք է վերացնել, այնուհետև անցնել լինոլեումի տեղադրմանը։

Ինչ վերաբերում է փայտե հատակներին, ապա դրանք հարթեցնում են նրբատախտակների օգնությամբ, սոսնձով և մածվածքով, հղկատաշվածքով և այլ միջոցներով։ Եթե հատակը վատ վիճակում է, ապա հնարավոր է երեսասվաղի միջոցով հատակի մակարդակը բարձրացնելու կարիք առաջանա։

Շատերի մոտ հարց է առաջանում, արդյոք կարելի՞ է հին լինոլեումի վրա նորը տեղադրել։ Մի մասը կարծում է, որ հնարավոր է, միայն թե պետք է շրիշակները հանել, և հին ծածկույթը հարթեցնել, իսկ փորձագետները խորհուրդ են տալիս լինոլեում, լամինատ, գորգածածկույթ կամ մանրահատակ տեղադրելիս հին հատակածածկույթը հեռացնել։

Սենյակի չափագրումն անելուց հետո, կարելի է լինոլեումը գնել, բայց լավ կլինի այն սենյակի լայնության լինի, որպեսզի ավելորդ կցվածքներ չլինեն։ Լինոլեումը լավ կլինի մի քիչ շատ վերցնել` նկարների միացման հատվածները համադրելու համար։ Ինչ վերաբերում է տեղադրմանը, ապա 25 քառակուսի մետր և ավելի փոքր  տարածքով սենյակների համար լինոլեումը սոսնձելու կարիք չի առաջանա, կարելի է լինոլեումը շրիշակների օգնությամբ ամրացնել։

Ինչպես փռել և ձևել լինոլեումը

Լինոլեումը լավ կլինի մի քանի օր տարածքում թողնել, որպեսզի այն օդի խոնավությանը հարմարվի։ Ծածկույթը պետք է մի քիչ պատին վրադիր լինի, հատկապես եթե պատերն այնքան էլ հարթ չեն։ Եթե վստահ եք, որ պատերը հարթ են, ապա կարող եք մի պատից 0,5 սմ բաց թողնել , իսկ մնացած երեք պատերի կողմից կտրել։ Դա արվում է, հաշվի առնելով, ջերմաստիճանային անկումների հետևանքով, չափի հնարավոր տատանումները ։ Այդ անցքը շրիշակի տակ է անցնելու և չի երևալու։ Այժմ, կխոսենք, կրկնվող նկարներով լինոլեումը մի քանի շարքով տեղադրելու մասին։ Եթե 2 գծից շատ եք տեղադրելու, ապա սկզբում պետք է համատեղել կցակարերը, այնուհետև դռան բացվածքի պատկերը` եթե հարևան սենյակի լինոլեումը նույնն է։ Պետք է նաև ուշադրություն դարձնել, որ նախշը պատերին զուգահեռ լինի, այլապես գեղեցիկ չի լինի։

Խորհուրդ: Եթե հատակին մի քանի ծածկույթ եք սոսնձում, ապա դրանք պատուհանին ուղղահայաց տեղակայեք, որպեսզի միացման հատվածները լույսի ուղղությամբ լինեն և կցակարը աչքի չընկնի։ Եթե լինոլեումը ամբողջական կտորով է, ապա կարող եք ցանկացած ձևով տեղադրել։

լինոլեում-1 - Copy

Տեղադրելուց հետո պատին  վրադիր հատվածները գծանշեք և կտրեք։ Եզրերի հատվածում պետք է շատ ուշադիր լինել, այլապես միացման հատվածներն այլևս հնարավոր չի լինի քողարկել։ Որպեսզի արտաքին անկյունների ավելցուկները ճիշտ կտրեք, ավելի լավ է երկու անգամով դա անեք. սկզբում 2-3 սմ ավելցուկով կտրեք, այնուհետև ` անհրաժեշտ չափով։

Լինոլեումը հատակին ամրացնելը

Ինչպես վերը նշեցինք, 25 քառակուսի մետրից փոքր տարածքներում, լինոլեումը սոսնձելու կարիք չկա։ Ավելի մեծ տարածքների դեպքում, այսպես է արվում. պետք է մակերևույթը ներկաստառել, այնուհետև ատամիկներով մածկաթիակով անհրաժեշտ է մածիկը հատակին քսել, որից հետո լինոլեումով ծածկել` ռետինե գլանիկով մակերևույթը հարթեցնելով, որպեսզի լինոլեումի տակ օդ չմնա։ Սոսինձը պարտադիր չէ ամբողջ մակերեսով քսել, բավական է սենյակի պարագիծը սոսնձել։

Կցակարերի զոդումը

լինոլեում-5Արդեն գիտեք, թե ինչպես լինոլեումը տեղադրել, այժմ կարելի է անցնել կցակարերի ծայրակցմանը։ Կցակարերի զոդումը կարող է երկու միջոցով արվել.

  1. Տաք զոդումը, հիմնականում,  կիրառվում է կոմերցիոն լինոլեումի համար։ Դրա համար հատուկ զոդման սարք և զոդաձողային լար է հարկավոր։ Միացման հատվածներն ու լարը տաքացվում են մինչև փափկեն և իրար են կպնում։ Զոդման այս տարբերակը շատ հարմար է երկար կցակարերի դեպքում, երբ տարածքում ծանրաբեռնվածությունը մեծ է։
  2. Լինոլեումի սառը զոդումը ավելի հեշտ տարբերակ է, որի համար միայն հատուկ սոսինձ է հարկավոր, որը փոխազդելով լինոլեումի հետ, փափկեցնում է. ինչը թույլ է տալիս միացման հատվածները սոսնձել։

Լինոլեումի սոսինձը 3 տեսակ է լինում.

A տեսակը, որը փոքր արանքները զոդելու համար է։ Սովորաբար, նոր ծածկույթի համար այս սոսինձն են օգտագործում։

B տեսակը 2 մմ արանքով կցակարերի համար է։ Ավելի թանձր կազմություն ունի։

T տեսակը նախատեսված է թաղիքե հիմքով լինոլեումները զոդելու համար։

Միացման հատվածների սառը տեխնոլոգիայով զոդում

լինոլեում-2 - Copy
Սառը զոդում:

Որպեսզի միացման հատվածները լավ զոդվեն, պետք է աշխատել առանց արանքների միացություն ստանալ։ Եթե կողմերը չեք կտրել, դրանք կատարյալ ուղիղ կլինեն և դա անելը բարդ չի լինի։ Սակայն, եթե ցանկանում եք երկու կտոր միացնել, ապա դա անելը բարդ կլինի։ Դա անելու համար պետք է շերտերը դնել այնպես, որ մեկը մյուսը ծածկի 5 սմ, և երկու շերտերի մեջտեղից միաժամանակ կտրվածք անել։ Որպեսզի ուղիղ գիծ ստացվի, պետք է նախնական գծանշում անել և սուր դանակով մետաղական քանոնի օգնությամբ կտրվածք տալ։ Կցակարի վրա պետք է ներկարարական ինքնակպչուն ժապավեն սոսնձել, որպեսզի պատահաբար լուծիչով մակերևույթը չվնասվի։ Դանակով զգուշորեն միացման հատվածում ինքնակպչուն ժապավենը կտրեք։ Այժմ կարելի է սոսինձը կցակարի մեջ լցնել։ Բավական է 3-4 մմ հաստությամբ շերտով լցնել սոսինձը, որպեսզի այն ներս թափանցի և հարակից շերտերը սոսնձի։

15 րոպե անց կարող եք ինքնակպչուն ժապավենը հեռացնել։ Սոսինձը, վերջնականապես կչորանա մի քանի ժամից։ Եթե ծանրաբեռնվածությունը շատ մեծ չէ, կարող եք այս եղանակով կոմերցիոն լինոլեումն էլ միացնել։

Ուշադրություն։ Եթե, պատահաբար, լինոլեումի վրա սոսինձ կաթեցնեք, անմիջապես մի հեռացրեք, այլապես նախշը կլղոզվի։ Ավելի լավ է սպասել ամբողջությամբ չորանա, այնուհետև սուր դանակով հեռացնել։

Շրիշակների տեղադրություն

Այժմ մնում է տեղադրել շրիշակները։ Հեշտ, էժան և պրակտիկ կլինի էլեկտրալարերի համար նախատեսված փորվածքով  pvc (ПВХ պոլիվինիլքլորիդ) շրիշակներ օգտագործել։ Դրանց տակ կարող եք ոտքի տակ ընկնող լարերը քողարկել, իսկ տեղադրությունը շատ հեշտ է։ Եթե ուզում եք տեսքը գեղեցիկ լինի, ապա փայտից կամ MDF-ից (МДФ-միջին խտության փայտաթելքային սալիկ) շրիշակներ ընտրեք։

լինոլեում-4Կխոսենք պլաստիկե շրիշակների տեղադրության մասին, քանզի դրանք առավել տարածված են։ Կարող եք դրանց հետ անկյունների ձևավորման և միացման հատվածների համար հատուկ դետալներ գնել։

Շրիշակի տեղադրությունը կարող եք սկսել ամենաերկար պատի ցանկացած անկյունից։ Կտրված հատվածները կարող են դեռ պետք գալ։ Հանեք էլեկտրալարերի համար նախատեսված փորվածքի դեկորատիվ մասը: Ներքին անկյունը ամրացրեք ճակատային մասին. դրա համար այն պարզապես ամուր սեղմեք, ինչպես ցույց է տրված լուսանկարում։ Հագցված անկյունով շրիշակը դրեք պատի անկյանը այնպես, որ հպվի պատին և ուղիղ կանգնած մնա։

Այժմ կարելի է շրիշակն ամրացնել պատին։ Դրա համար այն ամրացրեք լարերի համար նախատեսված փորվածքի հատվածում  պտուտակներով կամ խցաբութակներով։ Որպեսզի այն պատից չհեռանա, ամրացրեք 25 սմ քայլքով։ Եթե պատերը բետոնից կամ աղյուսից են, կարիք կլինի  նախապես խցաբութակների համար անցքեր ծակել։ Երկրորդ շրիշակը կիպ ամրացնելու համար ամրակման տարրը դրեք առաջինի ծայրին և շարժեք։ Շրիշակը նույն կերպ ամրացրեք պատին և նույնն արեք նաև մնացած շրիշակների հետ։

Եթե անհրաժեշտ է ՊՎՔ-ից շրիշակը կտրել, դա հեշտությամբ կարելի է անել սղոցի միջոցով։ Ի դեպ, չափելիս հաշվի առեք միացնող և անկյունային տարրերի լայնությունը և կտրեք մի փոքր կարճ, որպեսզի շրիշակը տեղադրվի առաձին մասերի մեջ։ Այժմ մնում է միայն էլեկտրալարերը քողարկել և ամրացնել դեկորատիվ հատվածը։ Դռան փորվածքների հատվածում ցանկալի է մետաղական շեմ ամրացնել, որը կծածկի մի նյութից մյուս նյութին անցումը։

linoleum-9
Լարերի համար նախատեսված փորվածքով շրիշակ:
լինոլեում-3 - Copy
Ներքինից արտաքին անկյուն անցումը:

Խորհուրդ: Երբեմն կարիք է լինում շրիշակով ծածկել ոչ մեծ փքվածքները, որոնցում ներքին անկյունը կտրուկ փոխվում է արտաքինի։ Դրանց ամրացման համար անհրաժեշտ է չափել հեռավորությունը և շրիշակի մի փոքր կտոր կտրել, որը կծառայի իբրև հիմնակմախք անկյունային տարրերի համար։ Այդպիսի միացման օրինակ է ցույց տրված լուսանկարում։

Լինոլեումի տեղադրումը տնային պայմաններում այսպիսի տեսք ունի։ Ինչպես տեսնում եք, դրանում ոչ մի բարդ բան չկա, և դա կարելի է անել նույնիսկ միայնակ( օգտագործելով գործիքների ստանդարտ հավաքածու, որը կա յուրաքանչյուրի տանը։ Այստեղ գլխավոր կանոնը չշտապելն է և ավելորդ կտորները կտրելուց առաջ մի լավ մտածելը։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ