Լոֆթ ոճի մահճակալներ
Լոֆթ ոճով հարդարված ննջասենյակներն առանձնանում են իրենց պարզությամբ ու յուրահատկությամբ: Հնարավոր չէ ընդգծել այս ոճի հստակ սահմանները, քանի որ յուրաքանչյուր դիզայներ կարող է ավելացնել այլ տարրեր ու ստանալ ոչ սովորական պատկեր:
Բնակարանը լոֆթ ոճով հարդարելուց առաջ նախ պետք է հաշվի առնել սենյակի մեծությունը, քանի որ այն ենթադրում է մեծ ու ազատ տարածություն: Չնայած սրան՝ գրագետ ընտրության դեպքում փոքր սենյակներում ևս կարելի է տեղադրել լոֆթ ոճով մահճակալներ:
Այս ոճի մահճակալները նախատեսված են թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար: Դրանք առանձնանում են իրենց չափերով՝ ըստ տարիքային առանձնահատկության: Դպրոցականների համար առաջարկվում է մինչև 160 սմ երկարությամբ, դեռահասների համար՝ մինչև 190 սմ, իսկ 200 սմ և ավելի՝ մեծերի համար: Հիմնվելով մահճակալի չափերի վրա՝ կարելի է առանձնացնել մեկտեղանոց և երկտեղանոց մահճակալներ:
Ըստ կառուցվածքի՝ մահճակալները լինում են ուղղանկյունաձև, որը համարվում է ամենաավանդական ձևը: Ոտքերով մահճակալը համարվում է դասական մոդել, որի պատրաստման համար օգտագործվում է ինչպես փայտ, այնպես էլ մետաղ: Կան նաև այնպիսի մահճակալներ, որոնցում հենահարթակի դեր են կատարում չորսուներից, տախտակներից ու կաշվից պատրաստված կմախքը:
Երկհարկանի մահճալակները նպատակահարմար է օգտագործել մանկական սենյակներում: Դրանք հիմնականում պատրաստվում են փայտից, իսկ դեռահասների համար կարելի է ընտրել մետաղական տարբերակը: Բազմոց-մահճակալներն ավելի նպատակահարմար է օգտագործել փոքր բնակարաններում:
Լոֆթ-մահճակալներ սեփական ձեռքերով
Այս ոճը թույլ է տալիս որոշակի գեղարվեստական մոտեցում: Մահճակալ հավաքելու համար անհրաժեշտ են՝ փայտե տախտակներ, լաք, ներկ, մեխեր և մուրճ:
Նախքան հավաքելը պետք է տախտակները ներկել կամ լաքով մշակել:
Տախտակներն ամրացնում ենք միմյանց մեխերի օգնությամբ և տեղադրում ենք ներքնակը: Գլխամասային հատվածը ևս կարելի է ձևավորել փայտե կտորներով կամ թողնել նույն ձևով՝ ըդամենը ավելացնելով մի քանի թմբիկներ:
Լոֆթ ոճով հարդարված ինտերիերը առանձնանում է իր կենդանությմաբ և անկանխատեսելիությամբ: Այս դեպքում ննջասենյակը ևս բացառություն չէ: