Լոգարանի դիզայն. հետաքրքիր ու ոճային լուծումներ
Եթե հոգնել եք նույնաձև լոգարաններից, ապա interier.am-ը Ձեզ կառաջարկի մի շարք դիզայներական հետաքրքիր լուծումներով լոգարաններ:
Ներկայումս դիզայներներն աշխատում են առաջարկել լոգարանների ստեղծման հարցում հետաքրքիր գաղափարներ և յուրօրինակ լուծումներ, որպեսզի ժամանակակից լոգարանները ստանդարտ չլինեն ու տարբերվեն իրենց ինքնատիպությամբ:
Լոգարան-ցանցաճոճ
Լոնդոնի դիզայներները հետաքրքիր և ոչ ստանդարտ լոգարան են ստեղծել, որի արտաքին տեսքը ցանցաճոճ է հիշեցնում։ Դիզայներները կարծում են, որ և՛ լոգարանը, և՛ ցանցաճոճը լիցքաթափվելու համար են 🙂
Թափանցիկ լոգարան
Բոստոնում դիզայներները ստեղծել են թափանցիկ լոգարան, որը 10 մմ հաստությամբ թրծած ապակուց է։ Նշենք, որ ամբողջությամբ ապակեպատ լոգարանները բավական թանկ հաճույք են։
Ապակյա լոգարան
Գոյություն ունեն նաև ամբողջությամբ ապակեպատ լոգարաններ, որոնք լոգասենյակին շատ շքեղ տեսք են տալիս։ Վերջիններս էկոլոգիապես մաքուր են, հիգիենիկ և գեղեցիկ։
Հատակի մեջ ներկառուցված լոգարան
Ներկառուցված լոգարանները հետզհետե լայն տարածում են ստանում, առավել տարածվածներից են ներկառուցված ակրիլային մոդելները, քանի որ այդ նյութից ցանկացած ձևի լոգարան հնարավոր է պատրաստել։
Լոգարան-նավակ
Գոյություն ունեն նաև նավակի տեսքով լոգարաններ, որոնց մեջ պառկելով՝ հանգիստը ճամփորդության կվերածվի։ Այդպիսի լոգարանի մեջ դուք հեշտությամբ կլիցքաթափվեք։
Կոշիկի տեսքով լոգարան
Իտալացի դիզայներները ստեղծել են բարձրակրունկ կոշիկի տեսքով լոգարան, որը հատկապես կհետաքրքրի նորաձևությանը հետևող կանանց։
Կաթիլի տեսքով լոգարան
Կաթիլի տեսքով լոգարանն օրիգինալ գաղափար է, որը դրդում է ստեղծագործելուն։
Պատին հարմարեցված լոգարան
Կան լոգարաններ, որոնք պատին են ամրացվում։ Համարձակ դիզայներական լուծում, որն արդեն իրականություն է 🙂
Դեղապատիճ-լոգարան
Անգլիացի դիզայներները ստեղծել են դեղապատիճի տեսքով օրիգինալ լոգարաններ։
Փափուկ լոգարան
Գոյություն ունեն նաև ռետինե լոգարաններ, որոնք արտաքնից խաղալիք են հիշեցնում։ Այս լոգարանները վնասվածքներ ստանալու տեսանկյունից բացարձակապես անվտանգ են։