Լոգարանների տեսակներն ու դրանց առավելությունները

Եթե որոշել եք լոգասենյակը վերանորոգել, ապա պետք է մտածեք նաև սանտեխնիկայի մասին։
Անմիջապես հարց է առաջանում․ ինչպիսի՞ լոգարան ընտրել։
 Ամենատարածված տեսակներն են  պողպատե, չուգունե ու ակրիլային լոգարանները։
Փորձենք պարզել սրանցից յուրաքանչյուրի առավելությունները։

Չուգունե լոգարան

Այս լոգարանները բավականին լայն տարածում ունեն։ Սրանք հուսալի են ու երկար են ծառայում։ Ջուր լցնելու դեպքում չեն աղմկում ու հեշտությամբ մաքրվում են լվացող միջոցներով։

չուգունե լոգարան

Պողպատե լոգարան

Եթե ուզում եք գումար խնայել, այս դեպքում պետք է սահմանափակվեք պողպատե լոգարանի ընտրությամբ։

Այն ծառայում մինչև 20 տարի։ Դիմացկունությունն ու երկարատևությունը պայմանավորված է պողպատի որակով, էմալի հաստությամբ և տեղադրման վայրով։

չուգունե լոգարան

Ակրիլային լոգարան

Հուսալիություն, մշտապես տաք մակերես, տարատեսակ մոդելներ, հեշտ խնամք։ Ահա սրանք են այս լոգարանների գլխավոր առավելությունները։
Իսկական ակրիլային լոգարանը ժամանակի ընթացքում չի խամրում, դիմացկուն է ու բավականին երկար է ծառայում։ Եթե նույնիսկ մակերեսը քերծվում է, սարսափելի չէ, քանի որ կան հատուկ միջոցներ, որոնք օգնում են վերականգնել նախկին տեսքը։

պողպատե լոգարան

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ