Լոգասենյակի աքսեսուարներ
Եթե ցանկանում եք լոգասենյակին ամռան շունչ հաղորդել, ապա հետևյալ աքսեսուարները կօգնեն Ձեզ ստանալ այդպիսի ինտերիեր:
Սրբիչի ծովային կախիչ
Կարող եք խխունջի կամ ձկան տեսքով կախիչներ հարմարեցնել` այդպիսով իսկ ընդգծելով ծովային թեմատիկան։ Լավ կլինի դրանք համադրել կապույտ կամ երկնագույն սալիկների հետ։
Բույսի տեսքով կախիչ
Բացված ծաղիկներն ամառային տրամադրություն են ստեղծում։ Այդպիսի կախիչներ կարող եք հարմարեցնել ամառանոցային լոգասենյակներում։ Մի քանի այդպիսի կախիչներն ավելի գեղեցիկ կդիտվեն։
Ծաղկաթեթիկի տեսքով կախիչ
Այս կախիչը պատրաստված է քրոմից և խոնավության պայմաններում երկար կծառայի։ Այն հարմար է ժամանակակից ոճի լոգասենյակների ինտերիերի համար։
Սարյակի տեսքով կախիչ
Եթե լոգասենյակում բնական փայտից շատ տարրեր կան, ապա սարյակի տեսքով կախիչը հետաքրքիր լուծում կլինի։
Ամառ հիշեցնող վարագույր
Արձակուրդային տրամադրություն հաղորդող այսպիսի վարագույրները հատկապես դուր կգան երեխաներին։
Ամառային նախշով պայծառ սրբիչ
Ամառային տրամադրություն հաղորդող այս սրբիչը ևս հետաքրքիր լուծում է։
Ծաղկավոր օճառաման
Նման օճառամանը հարմար է պրովանս ոճի ինտերիերի համար։ Որպեսզի ամբողջական պատկեր ստանաք, լավ կլինի ամանի մեջ բույսերի և ծաղիկների բույրով բնական օճառ դնել։
Էթնիկ ոճով հագուստի զամբյուղ
Այս զամբյուղի էթնիկ նոտաներն ու փայտե հիմնակմախքն արևելյան շունչ են հաղորդում։
Գառնուկի տեսքով փափուկ գորգիկ
Փաստորեն, ամռան շունչ կարող են հաղորդել ոչ միայն արևը, ծաղիկներն ու պայծառ գույները, այլև այս հրաշալի գառնուկը։
Օդի թարմացուցիչ` խոտաբույսային բույրով
Գիտնականների հավաստմամբ, բույրերն ավելի երկար են մնում հիշողության մեջ, քան տեսողական կերպարները։ Բնական թարմացուցիչը կլրացնի լոգասենյակի ինտերիերը և ամառային տրամադրություն կապահովի։
Ահա պարզ աքսեսուարներ, որոնք կօգնեն լոգասենյակում հարմարավետ ամառային միջավայր ստեղծել 🙂