Լոգասենյակի ինտերիեր. 5 տարբերակ ինտերիերը թարմացնելու համար
Այսօր լոգասենյակ վերանորոգելը մեծ ծախսերի հետ է կապված, և ոչ բոլորը կարող են իրենց նման շռայլություն թույլ տալ: Եթե ցանկանում եք թարմացնել վերանորոգումը, բայց բավականաչափ գումար չունեք, ապա interier.am-ը կօգնի Ձեզ նվազագույն ծախսով հասնել տպավորիչ արդյունքների:
Գնեք պայծառ սրբիչներ և կախիչներ
Լոգասենյակի արտաքին տեսքը թարմացնելու համար ամենաէժան տարբերակը վառ սրբիչներ և կախիչներ գնելն է: Հին ժանգոտված կախիչները փոխարինեք նորով: Դե իսկ վառ դեղնականաչավուն կամ կապույտ սրբիչները ”խոստանում” են ուշադրությունն իրենց վրա գրավել:
Փոխեք սանտեխնիկան և բռնիչները
Լոգասենյակում առաջին հերթին մաշվում են տարատեսակ մետաղներից պատրաստված իրերը, իսկ ժամանակի ընթացքում նաև խողովակներն ու սրբիչների բռնիչները: Այդ խնդիրը հեշտ է լուծել. պարզապես դրանք փոխարինեք նորով: Լոգասենյակում ամենածախսատարը առաստաղն ու սալիկներն են, որոնց առանց ծայրահեղ անհրաժեշտության պետք չի ձեռք տալ: Ի դեպ, այժմ արտադրվող պղնձագույն ցնցուղները չեն ժանգոտվում:
Փոխեք քիվերն ու վարագույրները
Քիվերը հաճախ լինում են չժանգոտվող պողպատից և պլաստիկից: Սակայն անգամ չժանգոտվող պողպատից պատրաստված ամենաորակյալ քիվերը կարող են շերտազատվել և վնասվել: Իսկ ինչ վերաբերում է պլաստիկին, ապա դրանք ավելի կարճ են ծառայում: Ժամանակակից քիվերը հեշտ են տեղադրվում և ապամոնտաժվում, այնպես որ, թարմացնելով քիվերն ու վարագույրները, կքողարկեք անհրապույր տեղերը:
Գնեք աքսեսուարների հավաքածու
Բաժակներ և օճառամաններ գնելիս լավ կլինի համահունչ կոմպոզիցիա ստանանք: Սովորոբար դիզայներներն այդ աքսեսուարների վրա են շեշտադրումներ անում: Աքսեսուարները պետք է մեկ ընդհանուր ոճում լինեն:
Լվացեք սալիկներն ու սանտեխնիկան
Այս հարցում ամենակարևորը լավ մաքրող միջոցների օգտագործումն է: Սալիկները ժամանակի ընթացքում իրենց գրավչությունը կորցնում են նաև այն պատճառով, որ կեղտոտվում են: Որպեսզի սալիկի տեսքը թարմացնենք պետք է օգտագործենք հետևյալ միջոցները՝ ամանի հեղուկ, կերակրի սոդա, էսենցիա և կիտրոնաթթու: Մաքրելուց հետո կատարյալ տեսք ստանալու համար պետք է փայլեցնենք մակերևույթը: Դրա համար պետք է օգտագործենք փայլ հաղորդելու համար հատուկ միջոցներ և փայլեցնող մոմեր:
Այս հոդվածում, interier.am-ը փորձեց ներկայացնել պարզ միջոցներ, որոնց կիրառության դեպքոմ անսպասելի արդյունք կստանաք: Կապիտալ մաքրության վրա 20 տոկոս ժամանակ ծախսեք և արդյունքում ստացեք վերանորոգումից սպասվող արդյունքի 80 տոկոսը 🙂