Լոգասենյակի նորոգում. ինչպես ճիշտ հարթեցնել պատերը

լոգարանի-նորոգում-ինչպես-ճիշտ-հարթեցնել-պատերը-4

Եթե լոգասենյակի նորոգում եք ձեռնարկել, ապա, հավանաբար, մտածում եք, թե ինչպես հարթեցնել պատերը :  Գործնականում, ցանկացած բնակարանում կան անհարթություններ, ճաքեր և անցքեր: Եվ, եթե հին ներկը ձեզ բավական հարթ է թվում, մի քիչ  պոկոտելուց հետո կտեսնեք, թե իրականում որքան անմխիթար է վիճակը:

Նորոգման շատ նյութեր պահանջում են մակերեսի նախապատրաստում: Եվ, եթե սալիկների ամրացման ժամանակ մակերեսը կարող եք մոտավոր ուղղել, ապա ներկելու և սպիտակեցնելու համար կատարյալ հարթ մակերես է պետք: Որոշ նյութեր ընդհանրապես կախված չեն այդ հարթությունից, օրինակ ՊՎՔ (Պոլիվինիլքլորիդ ПВХ) պանելները: Այս հոդվածում մենք կներկայացնենք, թե ինչպես ուղղել լոգարանի պատերը տարբեր եղանակներով:

Հիմնական եղանակները, թե ինչպես հարթեցնել պատերը լոգարանում

logarani-norogum-inchpes-chisht-hartecnel-patere-1

Սվաղը պատերի թաց հարթեցման եղանակներից մեկն է: Սկսնակների համար բավական բարդ բան է, քանի որ ամեն ինչ պետք է կատարյալ հարթ անել: Այս եղանակը ավելի հարմար է, եթե պատը պետք է ուղղել ավելի քան  5-6սմ-ով:

Գիպսաստվարաթղթով ուղղումը սկսնակների համար գերազանց եղանակ է, քանի որ թույլ է տալիս կատարյալ հարթ մակերես ստանալ: Գիպսաստվարաթղթի օգնությամբ կարելի է երկու եղանակով հարթեցնել ` երեսպատել պրոֆիլե կմախքը կամ ուղղակի սոսնձել պատին: Այդ եղանակը խոհուրդ  տրվում, եթե պետք է պատը ուղղել  ավելի քան 6սմ-ով և դուք սվաղի փորձ չունեք:

Պատի պանելներով ուղղումը և արագ է, և հեշտ: Բավական է կմախքը կառուցել և այն երեսպատել պանելով: Մածիկով վերջնական  հարթեցումը թույլ կտա ծածկել մանր անհարթությունները և ներկելու համար մակերեսը դարձնել իդեալական:

Սվաղ

Լոգասենյակի պատերի սվաղը կարող է արվել ցեմենտային կամ գիպսային հիմքով խառնուրդով: Խոնավ շինություններում խորհուրդ չի տրվում օգտագործել գիպսային խառնուրդները, օրինակ ինչպիսին Քնաուֆ Ռոտաբանդն է, քանի որ դրանք կարող են մշտական խոնավությունից դեֆորմացվել, թեև արտադրողները դա չեն արգելում:

Անհրաժեշտ գործիքներ

Լոգասենյակի նորոգում կատարելիս սվաղի համար  մեզ պետք են հետևյալ գործիքները.

  • նախաներկման կամ մշակման վրձին,
  • հարթաչափ,
  • անկյունների և դժվարհասանելի տեղերում խառնուրդ քսելու համար մածկաթիակ,
  • լայն մածկաթիակ` սվաղ քսելու համար,
  • հարդարակ` մակերեսը հարթեցնելու համար,
  • քսահարթման համար` հարթիչ,
  • խառնուրդը բացելու համար դույլ` 5 և ավելի լիտր տարողությամբ,
  • շինարարական ձեռնոցներ,
  • գայլիկոնիչ (շաղափ)` խառնելու համար նախատեսված գլխադիրով,
  • չափերիզ:

Նախապատրաստում

Սվաղը սկսում ենք նախապատրաստական աշխատանքներից հետո: Նախ պետք է տարածքը ազատել բոլոր իրերից, քանի որ  շատ փոշի ու կեղտ է լինելու: Այնուհետև պետք է հեռացնել հին ներկի, սվաղի մնացորդները: Փոքրիկ մածկաթիակով պետք է  քերել, պոկել այն ամենն, ինչը կարող է խանգարել: Այդ գործը շատ փոշոտ գործ է, ուստի խորհուրդ ենք տալիս ժամանակ առ ժամանակ օդը և պատերը խոնավեցնել ջրով կամ հեղուկացրով: Ճեղքերը փակեք 90 աստիճան անկյան տակ:

Հին նյութերի հեռացումից հետո, ծակերն ու ճեղքերը կարելի է շինարարական խառնուրդով կամ  գիպսով փակել: Որպեսզի խառնուրդը լրիվ լցնի նեղ ճեղքերը,  պետք է ծեփել դրանք, քերել` մեծացնելով, եզրերը բացելով 90°անկյան տակ: Եթե ձեզ մոտ մակերեսը հարթ է, պետք է նրա վրա  հատիչով/зубила/ քերծվածքներ անել, հակառակ դեպքում սվաղը լավ չի կպնի:

logarani-norogum-inchpes-chisht-hartecnel-patere-2Հետո, պատերը մանրակրկիտ մշակվում են, որպեսզի մեծանա նյութերի կպչունությունը: Աշխատանքի ժամանակ պատերը պետք է չոր լինեն:

Նախաներկման ընտրությունը կախված է ձեր հիմքի ձևից: Փուխր և ծակոտկեն պատերին, որոնք խոնավությունը ուժեղ են ներծծում, պետք է խորը թափանցող մշականյութ քսել: Եթե դա չանեք, սվաղը շատ արագ և անհավասար  կկպնի, ինչը դրա հատկությունները կնվազեցնի:

Խիտ և քիչ ծակոտկեն պատերը, որոնք վատ են ներծծում խոնավությունը, կարելի է մշակել բետոնակոնտակտի օգնությամբ: Այն կմեծացնի նյութերի կպչունությունը:

Ունիվերսալ մշականյութերը միջին ծակոտկենության պատերի համար են:

Ուղղորդող ձողերի տեղադրումը

Որպեսզի աչքաչափով չսվաղեք, անհրաժեշտ է պատին ուղղորդող ձողեր  տեղադրել: Դրանք ձեզ կօգնեն կողմնորոշվել` որքան պետք է ավելացնել խառնուրդը, կամ հակառակը` հեռացնել ավելցուկը: Գոյություն ունի ուղղորդող ձողերի տեղադրման մի քանի ձև, բայց պետք է հաշվի առնեք ձեր լոգարանի չափսերը: Ուղղորդող ձողերը պետք է տեղադրվեն որոշակի հեռավորության վրա, որպեսզի հարդարակները նորմալ շարժվեն: Այսինքն, միջինը` 1.5 մետր: Ուղղորդող ձողերի ամրացման մանրամասները` տեսանյութում:

Լոգասենյակի նորոգում. Պատերի սվաղման ընթացքը

Պատրաստի խառնուրդը,   խառնելուց  20-30 րոպե հետո քսում եք` 5-20 մմ հաստությամբ: Մածկաթիակով քսում են պատին, կամ ավելի մեծ զանգված շպրտում են պատին և սկսում հավասարեցնել: Շպրտելն ավելի բարդ է, ուստի եթե փորձ չունեք, ավելի խիտ արեք խառնուրդը և քսեք:

Ուղղորդող ձողերով սվաղի ընթացքը

Դրանից հետո հարդարակը ուղղորդող ձողերի ուղղությամբ շարժելով հավասարեցրեք մակերևույթը: Մեկ ժամ հետո, երբ խառնուրդը սկսի կպչել, պետք է պատերի մակերևույթը հավասարեցնել: Դրա համար օգտագործում են մետաղական ձողաքանոն կամ լայն մածկաթիակ, հեռացնելով ավելցուկները կամ լցնելով փոսերը: Վերջին շերտը աշխատեք ավելի հարթ անել: Եթե լոգասենյակում սվաղման աշխատանքներն ավարտվելուց հետո խառնուրդը դեռ լրիվ կպած չէ, ուղղորդող ձողերը պետք է հեռացնել: Ներս ընկած մասերին մածկաթիակով սվաղ քսեք:

Մակերևույթի լրիվ չորանալուց հետո, անհրաժեշտ է այն մշակել խորը թափանցող մշականյութով: Այն հատվածները, որտեղ ենթադրվում է, որ մշտական խոնավություն կլինի, պատերը պետք է մշակել ջրամեկուսիչով: Լոգարանում, դրանք սովորաբար պատերի ու հատակի հատման հատվածներն են, ինչպես նաև ամբողջ հատակը: Դրանից հետո, կարելի է անցնել սալիկապատմանը:

Եթե որոշել եք պատերը նորոգել այլ նյութերով, օրինակ, ներկով կամ պաստառներով, ապա անհրաժեշտ է դրանք հղկել:  Դրա համար կոշտ սպունգե կամ թաղիքե քերիչով շրջանաձև շարժումներով  քերում են սվաղը:  Քերիչը կամ պատերը առատորեն ջրում են: Այնտեղ, որտեղ փոսեր կան, թույլ սեղմեք քերիչը, իսկ որտեղ ուռուցիկ է, հակառակը` ուժեղ սեղմեք: Այդպիսով կխուսափեք փոսերից կամ մածկաթիակի հնարավոր հետքերից: Եթե ուզում եք ներկելուց առաջ իդեալական հարթ մակերես ստանալ, պետք է պատերը  ծեփել  ցեմենտե հիմքով վերջնական ծեփամածիկով: Չորանալուց հետո պետք է հղկել:

Եթե դուք դեռ ինչ-որ հարցեր ունեք, խորհուրդ ենք տալիս դիտել տեսանյութը այն մասին, թե ինչպես ուղղորդող ձողերով թաց սվաղ անել լոգարանում:

Լոգասենյակի նորոգում. Պատերի ուղղում` գիպսաստվարաթղթով

Այս մեթոդը կոչվում է պատերի չոր ուղղում, քանի որ շինարարական խառնուրդների օգտագործում չի պահանջում: Ընդամենը պահանջվում է ցանկացած ջրակայուն գիպսաստվարաթուղթ և մոնտաժային սոսինձ: Գիպսաստվարաթղթի ամենահայտնի սոսինձը  Քնաուֆ Փերլֆիքսն է: Սոսինձը քսելուց առաջ պետք է ապահովել ամուր հիմք` առանց թափվող հատվածների:Այն պետք է լինի  չոր, առանց կոնդենսատի, չսառած և առանց յուղի հետքերի: Հետո պատերն անհրաժեշտ է մշակել: Ինչպես վերևում էինք նշել, ձեր պատի տեսակից է կախված  մշականյութի ընտրությունը: Փուխր և ծակոտկեն պատերին  պետք է խորը թափանցող մշականյութ քսել, իսկ խիտ և քիչ ծակոտկեն պատերը` մշակել բետոնակոնտակտի օգնությամբ: Գիպսաստվարաթղթի կտորները նախապես պետք է կտրել անհրաժեշտ չափսերով: Դա արվում է կտրիչի օգնությամբ. թղթի վերին շերտը կտրում եք և գիպսը կոտրում:

Ուշադրություն: Լոգասեյանի նորոգում կատարելիս պետք է հիշել, որ սոսնձի չորացման ժամանակ պատի, առաստաղի և հատակի միջև պետք է օդափոխման արանքներ  ապահովել: Ներքևում 10 մմ, վերևում` 5 մմ: Դրա համար նախապես հոգ տարեք  գիպսաստվարաթղթի կտորների տեղադրման մասին: Թաքնված լարերի միացումը պետք է տեղի ունենա մինչև գիպսաստվարաթղթի տեղադրումը: Վարդակներն ու անջատիչները պետք է 2սմ ելուստ ունենան:

Կտորների կտրտումից հետո, մածկաթիակի օգնությամբ մոնտաժային սոսինձ քսեք դրանց վրա, ամեն 30-40 սմ մեկ և եզրագծերի երկարությամբ: Կպցրեք կտորները պատին` թույլ չտալով խաչաձև միացումներ: Սոսնձման ժամանակ կարելի է սոսինձը քսել պատին կամ գիպսաստվարաթղթի կտորին: Քանի դեռ մոնտաժային սոսինձը չի ամրացել, հարթաչափով ստուգեք սոսնձված կտորների հավասարությունը և  անհրաժեշտ տեղերում մուրճով հարվածեք: Հետո, ցանկալի է մեկ անգամ ևս գիպսաստվարաթուղթը մշականյութով  նախաներկել:

Գիպսաստվարաթղթե շերտերի կարերի ծեփումը կատարվում է պատերի աշխատանքը լրիվ վերջացնելուց հետո, խոնավակայուն ծեփամածկի օգնությամբ: Լոգասենյակում գիպսաստվարաթղթով պատերը  կարելի է  ուղղել նաև սովորական եղանակով` պրոֆիլներով, բայց դա զգալիորեն կփոքրացնի ձեր լոգարանը:

Մենք դիտարկեցինք լոգասենյակի պատերն ուղղելու առավել տարածված ձևերը: Իրականում դա այնքան էլ դժվար չէ, քան կարող է թվալ առաջին հայացքից, ուստի մի վախեցեք և գործի անցեք որքան հնարավոր է` շուտ: Եթե վստահ չեք ձեր ուժերին, ընտրեք չոր ուղղումը:

Լոգասենյակի նորոգում կատարելիս պետք է գործի դնել երևակայությունն ու աշխատել: Հաջողություն:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ