Լոգասենյակի օրգանայզեր սեփական ձեռքերով

logasenyaki-organayzer-1

Սովորաբար, լոգասենյակում իրերը պահելու համար դարակներն ու պահարանները չեն բավականացնում: Այդ իրավիճակում լավագույն լուծումը օրգանայզերն է, որն ավանդական քաոսը հարաբերական կարգուկանոնի է վերածում: Օրգանայզեր պատրաստելն ամենևին էլ բարդ չէ, միայն ցանկություն է պետք:

Դե ինչ, փորձենք սեփական ձեռքերով լոգասենյակի օրգանայզեր պատրաստել:

Օրգանայզեր պատրաստելու համար անհրաժեշտ է.

  • Մեկ երկար տախտակ (մոտավոր չափերը՝ 115 սմ x 24սմ x 1.5 սմ, երկարությունը, նյութն ու գույնն ընտրեք ըստ ճաշակի)
  • Իրերը պահելու համար 5  բաժակ (մթերքներ պահելու ապակյա տարաները ևս հարմար են)
  • 5 չժանգոտվող օղակներ (դրանք պետք է բաժակների տրամագծին համապատասխան լինեն)
  • Փայտի 5 պտուտակ (3.5 X 12 մմ)
  • 2 խցաբութակներ (8մմ) համապատասխան պտուտակներ (կախված պատի հաստությունից)
  • Մարտկոցային հորատիչ
  • Փայտի գայլիկոն (1-2մմ)
  • Մետաղի գայլիկոն (3մմ)
  • Խցաբութակների գայլիկոն (կախված նյութից և պատի հաստությունից)

Պատրաստում ենք օրգանայզեր՝ սեփական ձեռքերով

Առաջին հերթին պետք է կողմնորոշվեք, թե որտեղ պետք է այն կախեք: Ամենահարմար տեղը հայելու և լվացարանի միջև ընկած հատվածն է: Չափուձև արեք, եթե տախտակի երկարությունը ոչ մի բանին չի խանգարում, ուրեմն վստահորեն կարող եք սկսել:

logasenyaki-organayzer-3

Սկզբում պետք է բաժակները տեղադրել տախտակի վրա հավասար հեռավորությամբ: Եթե բաժակները կենտ են, ապա պետք է առաջնորդվել կենտրոնով, որտեղ պետք է առաջին բաժակը դնել: Բաժակների տեղերը մատիտով գծանշեք: Փայտի գայլիկոնով` գծանշած հատվածները գայլիկոնեք:

Մետաղի բարակ գայլիկոնով մետաղական օղակների մեջ նախապես անցքեր բացեք: Այդ օղակները, տախտակի վրա գծանշած տեղերում, փայտի համար նախատեսված պտուտակներով ամրացրեք: Բաժակները պահող օղակների մեջ դրեք և պահարանը խցաբութակներով, պտուտակներով և հորատիչով ամրացրեք պատին:
logasenyaki-organayzer-5

Ահա և վերջ: Կարող եք բոլոր այս ու այն կողմ գցած իրերը դասավորել այդ բաժակների մեջ և հրաժեշտ տալ անհրապույր տուփերին:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ