Լոգասենյակի պատերի դիզայն. հարդարման տարածված նյութեր

logasenyaki-pateri-design-hardarman-taracvac-nyuter-1

Վերանորոգում կատարելիս հաճախ հարց է առաջանում, ի՞նչ նյութերով հարդարել լոգասենյակի պատերը, քանի որ ոչ բոլոր նյութերն են նախատեսված խոնավ տարածքներին հարմար։ Այժմ գոյություն ունեն հարդարման բազում տարբերակներ. դասական կերամիկական սալիկ, ՊՎՔ (ПВХ պոլիվինիլքլորիդ) պանելներ, ինքնակպչուն նկարներ, գիպսաստվարաթղթե ներկված պատեր։ Իսկ ընտրությունն արդեն կախված է Ձեր ցանկությունից և ֆինանսական հնարավորություններից։

Այժմ եկեք այդ տարբերակներից մի քանիսն ավելի մանրամասն քննարկենք։

Կերամիկական և կերամոգրանիտե սալիկ

Սալիկները լոգասենյակի հարդարման համար օգտագործվող ամենատարածված նյութն են, դա կապված է սալիկների խոնավադիմացկունության և ջերմաստիճանային տատանումներին դիմանալու հետ: Պետք չէ մոռանալ նաև, որ սալիկները հեշտ են մաքրվում։

Սալիկներ տեղադրելու տարբերակներ

logasenyaki-pateri-design-hardarman-taracvac-nyuter-2

Բացի վերը նշված առավելություններից, սալիկապատումը շատ շքեղ տեսք է տալիս լոգասենյակին։ Դեկոր կարելի է ստանալ ոչ միայն սալիկների գույնն ու տեսքն ընտրելով, այլև դրանք հետաքրքիր դասավորելով, ինչպես նաև կցակարերը քսահարթելով։

logasenyaki-pateri-design-hardarman-taracvac-nyuter-3
                                                 Սալիկների տեղադրման օրինակներ

Օրինակ, սալիկները կարելի է տարբեր կերպ տեղադրել. քառակուսի սալիկների տարբեր չափեր օգտագործել, տարբեր գույնի սալիկներ հաջորդաբար շարել և այլն 🙂

Ինչպե՞ս լոգասենյակում սալիկներ տեղադրել.

  • Առաջին հերթին պատերը հարթեցրեք (սվաղով կամ ցեմենտային պանելներով չոր հարթեցման ճանապարհով) և նախաներկեք։
  • Այնուհետև ուղղալարով կամ երկար հարթաչափով գծանշեք։
  • Գծանշումից հետո սկսվում է սալիկապատման փուլը. անհրաժեշտ է սալիկի սոսինձ, որը համաձայն ինստրուկցիայի, պետք է ջրով բացել։ Եթե փորձ չունեք, ապա սոսինձը փոքր մակերեսով քսեք, իսկ տեղադրելիս անպայման հարթաչափով սալիկները ստուգեք։
  • Լուծույթը չորանալուց հետո կարող եք քսահարթել կցակարերը։ Որպեսզի քսահարթումը հեշտ լինի, սոսնձի ավելցուկները նախքան չորանալը հեռացրեք։ Պատրաստված լուծույթը ռետինե մածկաթիակով քսեք սալիկների կցակարերին, իսկ ավելցուկները մաքրեք կտորով։

Գիպսաստվարաթղթե պատեր

Պատերն արագ և որակյալ հարթեցնելու համար կարելի է լոգասենյակի համար գիպսաստվարաթղթե շերտեր օգտագործել։ Բայց պետք է հաշվի առնել, որ մետաղական պրոֆիլները 4 սմ տարածք են զբաղեցնելու։

 Ինչպե՞ս գիպսաստվարաթղթե շերտերը պատերին սոսնձել

  • Հին ծածկույթը հեռացրեք և մակերևույթը նախաներկեք։ Մոտ 12 ժամ սպասեք, որպեսզի մակերևույթն ամբողջությամբ չորանա։
  • Գիպսի սոսինձը հավասար հեռավորությամբ քսեք շերտի վրա։
  • Գիպսաստվարաթղթե շերտը թեթևակի պատին մոտեցրեք և համոզվեք, որ սոսինձն ամբողջ մակերեսով մեկ տարածվել է և անհրաժեշտության դեպքում սոսինձ ավելացրեք։
  • Գիպսաստվարաթղթե շերտն ամբողջությամբ սեղմեք պատին և հարթաչափով հարթեցրեք։

Խորհուրդ: Գիպսաստվարաթուղթը կարող եք ավելի հեշտությամբ սոսնձել, եթե սոսինձն անմիջապես պատին քսեք` հավասար հեռավորության վրա և հավասար քանակությամբ։

  • Այն հատվածներում, որտեղ ակնհայտ փորվածքներ կան, լավ կլինի նախապես գիպսաստվարաթղթի կտորներ սոսնձեք կամ գիպս քսեք։
  • Հաջորդ շերտերը նույն կերպ տեղադրեք։ Որպեսզի գիպսաստվարաթղթե շերտերը նույն հարթության վրա լինեն, պետք է 2 շերտերի միջև երկար չորսու դնել։
  • Այդ նույն գիպսային սոնսձով մածկեք կցակարերը, իսկ ավելորդ կտորները սոսնձի չորանալուց հետո կտրեք նրբասղոցով։
  • Հարթեցման նպատակով գիպսաստվարաթղթե կտորները ֆիքսեք նաև դռան հիմնակմախքի կողքերին։

Այս եղանակով կարելի է 1-2 օրում կատարյալ հարթ պատեր ստանալ, այնուհետև պատերը ներկել կամ սալիկապատել։

Պատի պանելներ

Լոգասենյակի համար նախատեսված որակյալ և էժան տարբերակներից են պատի պանելները։ Բացի այդ, պլաստիկե պանելները գեղեցիկ արտաքին տեսք ունեն, իսկ մոնտաժի գործընթացը բավական հեշտ իրականացվում:

  • Սկզբում ավելորդ դետալները հեռացրեք, իսկ պատերը հարթեցնելու կարիք չկա, պանելներն իրենք այդ գործը կանեն։ Պատերը խորհուրդ է տրվում հակաբակտերիալ և հակասնկային լուծույթով մշակել, որպեսզի պանելների տակ ժամանակի ընթացքում միկրոօրգանիզմներ չգոյանան։
  • Այնուհետև հավաքեք հիմնակմախքը, որը պետք է պանելներով երեսպատվի։ Հիմնակմախքը կարելի է խոնավապաշտպան լուծույթով մշակված նեղ փայտե չորսուներից հավաքել, կամ կավարամածի համար պլաստիկե կամ մետաղական պրոֆիլմներ օգտագործել։ Չորսուները պանելներին ուղղահայաց են ամրացվում:
  • Հաջորդ քայլը հիմնակմախքը պանելներով երեսպատելն է: Սրա համար ներկառուցված փականներով ծայրակցում են իրար և մեծ գլխիկներ ունեցող պտուտակներով ձգում չորսուների վրա։ Պանելների համար հատուկ ամրակումներ կան` սեպեր, որոնք դրվում են կավարամածի մեջ։
  • Լոգարանի անկյուններն ու կողքերը սիլիկոնե հերմետիկով մշակեք, որպեսզի խոնավություն չքաշի։ Անկյուններում կարող եք նաև հատուկ պլաստիկե անկյունակներ օգտագործել, որոնք մոնտաժի ժամանակ մանր թերությունները կքողարկեն և պատի անկյունը կհարթեցնեն։

Արդյունքում, 1 օրում գեղեցիկ և խոնավադիմացկուն պատի ծածկույթ կստանաք։ Բացի այդ, կարող եք ՊՎՔ (պոլիվինիլքլորիդ ПВХ) պանելներով առաստաղը հարդարել և այնտեղ լուսամփոփներ տեղադրել։

Ջրակայուն ներկեր

logasenyaki-pateri-design-hardarman-taracvac-nyuter-5

Լոգասենյակի պատերը հարդարելու ևս մեկ միջոց է ջրակայուն ներկերով պատերի ներկումը։ Ջրակայունությունը սովորաբար փաթեթի վրա կարմիր կետիկով է նշվում։ Այդ աշխատանքների համար առավել հարմար են լատեքսային ներկերը, որոնք յուղ և կեղտոտվածութուն չեն ներծծում։ Որպեսզի ներկն առավելագույնս լավ ներկվի պետք է հիմքն ինչպես հարկն է նախապատրաստել։ Դա ամենաբարդ փուլն է, որի համար պետք է.

  • Հին հարդարանքը պատերից հեռացրեք։
  • Խոշոր անհարթությունները հեռացրեք սվաղի օգնությամբ, իսկ մանր անհարթությունները՝ մածկով։ Շատ կարևոր է պատերը կատարյալ հարթեցնել, քանի որ ցանկացած թերություն ներկելուց հետո աչքի է ընկնելու։ Այդ իսկ պատճառով մակերևույթը չորանալուց հետո պետք է հղկաթղթով լավ հարթել։

Խորհուրդ: Լոգասենյակի համար միայն հատուկ լատեքսով կամ ակրիլով ջրակայուն մածիկ օգտագործեք։

  • Այնուհետև պատերը գլանիկով  կամ վրձինով պետք է ներկել։ Այստեղ խնդիրներ պետք է չծագեն, բայց մինչև ներկի չորանալը լոգասենյակից մի օգտվեք։

Խճանկար

logasenyaki-pateri-design-hardarman-taracvac-nyuter-6
                                                                 Ապակյա խոշոր խճանկար

Խճանկարը պատերը ձևավորելու շատ հետաքրքիր, բայց նաև ամենաթանկ տարբերակն է։ Խճանկարը լինում է ապակուց, կերամիկայից, քարերից և այլ նյութերից։ Ներկայումս խճանկարի տակ պոլիմերային ցանց են տեղադրում:

Ինքնակպչուն նկարներ

Լոգասենյակի-պատերի-դիզայն-հարդարման-տարածված-նյութեր-7

Հարդարումն ավարտելուց հետո կարող եք դեկորի համար ինքնակպչուն նկար փակցնել, որը լավ լրացում կլինի դիզայնի մեջ։

logasenyaki-pateri-design-hardarman-taracvac-nyuter-7

Պատերի լինոլեում

Հարդարման ամենաանսովոր և քիչ տարածված նյութերից է լինոլեումը։ Այս նյութը հիմնականում օգտագործում են, քանի որ այն էժան է և հեշտ է սոսնձվում։

Լինոլեումը սոսնձելու համար կարող են օգտագործել ցանկացած մոնտաժային սոսինձ, սակայն լավ կլինի հարդարումից առաջ հիմքը մշակեք։ Կարևոր է բոլոր կցակարերը հերմետիկ սոսնձել, որի համար օգտագործվում է սառը (սոսինձ) կամ տաք զոդման մեթոդը։ Խնդրահարույց հատվածները, լրացուցիչ մշակեք սիլիկոնային հերմետիկով։

Խորհուրդ չենք տալիս մուգ գույներ, ինչպես նաև քարի, մարմարի, փայտի նմանությամբ լինոլեում օգտագործել, քանի որ դրանք տարածությունը տեսողականորեն  փոքրացնում և սենյակը մթնեցնում են։

Եթե ցանկանում եք գեղեցիկ լոգասենյակ ունենալ, ապա պետք է ընտրեք երեսպատման Ձեր նախընտրելի տարբերակը 🙂

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ