Ինչպես ներկել պատերը. լոգասենյակի պատերի հարդարում ներկով

ինչպես-ներկել-պատերը-5

Եթե որոշել եք լոգասենյակը չսալիկապատել, ապա պատերը կարող եք մի քիչ թանկ ներկով հարդարել, իսկ ներկի մեջ կոլեր ավելացնելուց հետո ցանկացած գույն ստանալ։

Ներկել պետք է այն հատվածները, որտեղ ջրի հետ շփում չկա։ Լոգարանի շրջակա պատերն ու լվացարանի դիմացի պատը կարող եք սալիկապատել, կամ ապակյա պանելներով ծածկել:

inchpes-nerkel-patere-1
                    Ապակյա պանելները ներկված պատերը ջրից պաշտպանում են

Ներկի ընտրությունը

Լոգարանի պատերը ներկելիս պետք է ջրակայուն ներկ վերցնել, բացի այդ, այն պետք է հակաբակտերիալ պաշտպանություն ունենա։ Խոնավ տարածքների համար ներկերի հետևյալ տեսակներն են օգտագործում.

Ջրաէմուլսիոն ներկ, որը լինում է ակրիլային, լատեքսային, սիլիկոնե և ՊՎԱ-ով (ПВА պոլիվինիլացետատ)։

Քլորակաուչուկային ներկ, որը սովորաբար  լողավազաններում է օգտագործվում։

Ալքիդային էմալ: Այն ունիվերսալ ներկ է, որը հիմնականում արտաքին աշխատանքների  և մետաղը քայքայումից պաշտպանելու համար են օգտագործում։ Այս ներկը շուտ է չորանում, բայց շատ տհաճ հոտ ունի, այնպես որ, բնակելի տարածքներում խորհուրդ չի տրվում օգտագործել։

Յուղային ներկը այն շատ վատ հոտ ունի և արագ ճաքում է, իսկ հեռացնելուց բավական դժվար է դուրս գալիս։

Այժմ փորձենք հասկանալ, թե ո՞ր ջրաէմուլսիոն ներկն է ավելի հարմար.

Առավել տարածված են ակրիլային հիմքով ներկերը։ Դրանք թանկ չեն և խոնավադիմացկուն են։

Լատեքսային ներկի վրա, ի տարբերություն, ակրիլային ներկի, չորանալուց հետո թաղանթ է առաջանում, որ հավելյալ պաշտպանություն է ջրից և աղտոտվածությունից։

ՊՎԱ-ի (ПВА պոլիվինիլացետատ) հիմքով ջրաէմուլսիոն ներկն ամենաէժանն է, սակայն լոգասենյակի համար հարմար չէ, այն հարմար է չոր սենյակների առաստաղների համար։

Սիլիկոնե ներկն անշոգեթափանց հատկություններ ունի և ջրակայուն է։ Սովորաբար, այն շենքի ճակատային հատվածների ներկման համար են օգտագործում։

Լոգասենյակի համար առավել հարմար է լատեքսային կամ ակրիլային հիմքով ջրադիսպերսիոն ներկը։

Անփա՞յլ թե փայլուն

Փայլուն մակերևույթը գեղեցիկ է դիտվում և փայլում է, սակայն հարմար է միայն կատարյալ հարթ պատերի դեպքում։ Անփայլ մակերևույթներն ավելի ունիվերսալ են և կարող են թեթևակի անհարթությունները քողարկել, բայց մեխանիկական վնասվածքների հանդեպ զգայուն են։ Անփայլ ներկը ցանկացած տիպի դիզայնի մեջ ներդաշնակ կլինի։

Նախապատրաստական աշխատանքներ

  • Ներկը անհարթությունները չի քողարկում, ինչը գործն ավելի է բարդացնում։
    Ներկի հին շերտերն ու երեսպատման նյութերը հեռացրեք։ Դրա համար հղկաթուղթ, մածկաթիակ, քերակ և հատուկ լուծույթներ են անհրաժեշտ։
  • Պատերի փոշին հեռացրեք. դրա համար պետք է պատերը տաք ջրով լվանալ և մակերևույթը մշակել։
  • Առաջացած թերությունները ջրակայուն ակրիլային մածիկով մշակեք:
  • Բոլոր անհարթությունները հղկաթղթով հղկեք։
  • Եթե պատերի վրա սնկեր կան, ապա քլորով կամ հատուկ հակասեպտիկով մշակեք։ Հարթ հիմքը պետք է 2-3 շերտ նախաներկով մշակել։ Լավ կլինի հակաբակտերիալ նյութերով լատեքսային նախաներկ օգտագործել։ Յուրաքանչյուր շերտը քսելուց հետո սպասեք, որ ներկը լավ չորանա։

Ինչպես ներկել պատերը. գործիքի ընտրություն

Ներկելու համար անհրաժեշտ է վրձին, գլանիկ կամ հեղուկացիր։

  • Վրձինը մակերևույթը լավ ծածկում է:
  • Գլանիկն ավելի բարակ շերտով է քսում, ինչը տնտեսում է օգտագործվող ներկի քանակությունը, բայց անկյունները ներկելու և մանր անհարթությունները վերացնելու համար գլանիկով դժվար է աշխատել։ Ջրաէմուլսիոն ներկի համար լավ կլինի նրբաթաղիքային մակերևույթով գլանիկներ օգտագործել։ Որքան լայն է ներկվող տարածքը, այնքան գլանիկը լայն պետք է լինի։
  • Հեղուկացիրով ներկը հավասարապես է տարածվում, սակայն հեղուկացիրն ամեն անգամ օգտագործելուց հետո անհրաժեշտ է լվանալ։

Ներկում

Եթե արդեն գույնի և նյութի ընտրության հարցում կողմնորոշվել եք, կարող եք անցնել ներկման գործընթացին։

inchpes-nerkel-patere-3

Սովորաբար, ջրաէմուլսիոն ներկը երկու շերտով է քսվում, ուստի առաջին շերտը կարող եք 10-15 տոկոս ջրով բացել։ Ներկի ավելցուկները պարտադիր վրձնից կամ գլանիկից մաքրեք` նախքան ներկելը, որպեսզի ներկելուց չծորա։ Այն հատվածներին, որոնք չեք ներկելու, ներկարարական ժապավեն կպցրեք։ Առաջին հերթին պետք է ներկել անկյուններն ու դժվար հասանելի հատվածները, այնուհետև ամբողջ մակերևույթը։ Որպեսզի մակերևույթն ավելի հարթ լինի, ավելի լավ կլինի առաջին շերտը քսել վրձնով։

Նույն գույնը տարբեր ամաններում կարող է թեթևակի տարբերվել, այդ իսկ պատճառով վարպետները ներկերը խառնում են, որպեսզի միջին գույն ստանան։ Մի պատը ներկեք, այնուհետև անցեք մյուսին։

Առաջին շերտը չորանալուց հետո, հաջորդ շերտը քսեք գլանիկով: Եթե որոշել եք պատերին գծեր, քառակուսիներ և այլ պատկերներ ստանալ, ապա օգտագործեք ներկարարական ժապավեն, ինչը թույլ կտա երկրաչափական մարմինների սահմանը հստակեցնել։ Ներկի չորանալուց հետո ժապավենը հանեք։ Գեղեցիկ արդյունքի հասնելու համար, կարող եք տրաֆարետի օգնությամբ ներկել, ինչպես նաև կարող եք պատերը ինքնակպչուն նկարներով ձևավորել:

inchpes-nerkel-patere-4

Ինտերիերը թարմացնելու համար լոգասենյակում պատերի հարդարումը ներկով բավական հեշտ և արդյունավետ տարբերակ է։ Կատարյալ արդյունքի հասնելու համար լավ նյութեր և գործիքներ վերցրեք և արդյունքը գոհացնող կլինի։

Օգտագործելով Ձեր ստեղծագործական ընդունակությունները` անկրկնելի ինտերիեր ստեղծեք։

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ