Լոգախցիկ կամ լոգարան․ առավելություններն ու թերությունները

 

լոգախցիկ

Մեծ լոգասենյակներում տարածքի ընդարձակությունը թույլ է տալիս տեղադրելու թե՛ լոգախցիկ, թե՛ լոգարան։ Բայց, այնուամենայնիվ, պետք է ընտրություն կատարել այս երկուսի միջև։

Անվիճելի է, որ երկուսն էլ ունեն իրենց առավելությունները և լայն կիրառություն ունեն, բայց դրա հետ մեկտեղ ունեն նաև թերություններ, որոնց մասին կխոսենք այս հոդվածում։

Լոգարանի առավելությունները

Առանց տաք ջրի ու փրփուրի լոգարանի շատերն իրենց կյանքը պատկերացնել չեն կարողանում։ Այդ իսկ պատճառով պատրաստ են նույնիսկ հրաժարվել տարածք զբաղեցնող այլ սարքերից ու տեղնիկայից, միայն թե կարողանան տեղ հատկացնել լոգարանին։

լոգարան 2

Համակողմանիություն (ունիվերսալություն)

Լոգարանում հնարավոր է ոչ միայն վայելել տաք փրփուրն, այլև ցնցուղ ընդունել փակ վարագույրի ետևում։

 

Հարմարավետություն

Անուշաբույր յուղերով լոգարանը հանգստացնում է ու լոգասենյակում ստեղծում սպա սրահի մթնոլորտ։ Եթե լոգասենյակն ու զուգարանը միասին են, ապա հնարավոր է մի քանի միջոցներով դրանք առանձնացնել իրարից։ Օրինակ՝ կախել գեղեցիկ նախշերով պոլիէսթերից վարագույր, տեղադրել ապակե պատ և այլն։
Լոգարանի հիմնական թերություններից մեկը չափերի մեծությունն է, ինչը հատկապես խանգարում է կիրառել փոքրիկ լոգասենյակներում։

լոգարան 3

Լոգախցիկների առավելությունները

Խնայում են ջրի ծախսը։ Այս դեպքում, որքան էլ լոգանքը երկար տևի, ծախսը մեծ չի լինի՝ ի տարբերություն լոգարանի։
Լոգախցիկները փոքր տարածք են զբաղեցնում և թույլ են տալիս լոգասենյակում տեղադրել լվացքի մեքենա և փոքրիկ պահարան՝ անհրաժեշտ իրերի համար։
Լոգախցիկները տեղադրելը շատ հեշտ է։

լոգարան 4

Լոգախցիկները կարող են լինել հավաքովի, այսինքն՝ կարող եք այն հարմարեցնել Ձեր ճաշակին ու ցանկություններին։
Լոգախցիկի հատակը պետք է լինի անհարթ մակերեսով, որպեսզի խուսափեք սահելու վտանգից։ Որպես նյութ կարող են ծառայել մարմարը, արհեստական կամ բնական քարերը, ակրիլը, կերամիկան կամ չուգունը։
Պետք է հածվի առնել նաև լոգախցիկի հատակի չափերը, քանի որ դրանով է պայմանավորված, թե որքան տարածք է զբաղեցնում։

լոգարան 5
Եթե լոգասենյակը փոքր է, ապա ավելի լավ է օգտագործել շարժական դռներ, որոնք տարածք են տնտեսում։
Ահա սրանք են լոգարանի ու լոգախցիկի առավելություններն ու թերությունները։ Արդեն կարող եք շատ հեշտ ընտրություն կատարել՝ հետևելով այս խորհուրդներին։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ