Լուսանկարների շրջանակներն ինտերիերում
Ճիշտ ձևավորված սենյակը բնակարանում ստեղծում է հարմարավետ միջավայր։ Լուսանկարները բնակարանի ինտերիերը լրացնելու լավագույն միջոցն են։ Ըստ դիզայներների՝ լուսանկարների շրջանակների շնորհիվ փոխվում է սենյակի՝ որպես ամբողջություն լինելու ընկալումը դրական տեսանկյունից։
Ինչպես ձևավորել բնակարանը շրջանակների օգնությամբ․ խորհուրդներ դիզայներներից
Նախ և առաջ պետք է ընտրել հարմար պատ, որտեղ տեղադրվելու են նկարները։ Եթե բնակարանը դեռ գտնվում է վերանորոգման փուլում, ապա կարող եք ընտրել լուսանկարներ միևնույն գունային երանգներով։ Պետք է հաշվի առնել նաև դրանց որակյալությունը։
Եթե ընտրել եք տարբեր չափերի լուսանկարներ, ապա փոքրերը տեղադրեք աչքերին հավասար, իսկ մեծերը՝ վերևում։
Միևնույն գծով տեղադրված կամ բուրգի տեսք ունեցող լուսանկարներն այնքան էլ հաջող լուծում չեն։
Եթե ծանոթ չեք դիզայներական օրենքներին, ապա կարող եք ընտրել միևնույն գույնի շրջանակներ տարբեր չափերով ու ձևերով։
Եթե սենյակը հարդարված է վառ գույներով, ապա նպատակահարմար է կիրառել բաց գույնի շրջանակներ, ինչի շնորհիվ կընդգծվեն լուսանկարներն ու ինտերիերը չի ծանրաբեռնվի։Չեզոք գունային երանգներով հարդարված բնակարաններում գեղեցիկ են սև շրջանակները։
Շրջանակների տեղադրումը
Եթե ունեք տարբեր չափերի շրջանակներ, ապա կարելի է դրանք դասավորել քաոսային ձևով, ինչի շնորհիվ ինտերիերին կենդանություն կհաղորդվի։
Նույն չափերն ունեցող շրջանակները նպատակահարմար է տեղադրել երկրաչափական հերթականությամբ, օրինակ՝ եռանկյունի, քառակուսի և այլն։ Սակայն սա կարելի է անել միայն այն դեպքում, երբ լուսանկարները նույնպես միևնույն չափերն ունեն։
Դիզայնի փոքրիկ խորամանկություններ
Եթե ուզում եք ընդգծել լուսանկարների էֆեկտիվությունը, ապա կարող եք լուսավորել դրանք։
Սև ու սպիտակ նկարներին կենդանություն հաղորդելու համար օգտագործել վառ շրջանակներ։
Գեղեցիկ են նաև փոքրիկ լուսանկարները մեծ շրջանակների մեջ։
Ուշադրություն են գրավում սպիտակ ֆոնի վրա տեղադրված սպիտակ շրջանակները։
Եթե ունեք բազմաթիվ ոչ շատ մեծ չափերի շրջանակներ, ապա դրանցով կարող եք սրտաձև պատկեր ստեղծել։
Սեփական պատկերասրահը ստեղծելու համար օգտագործեք տարբեր գույների ու չափերի շրջանակներ։