Լուսային խաղ. hետաքրքիր լուծումներ ինտերիերի համար
Ներկայումս շիկացման լամպերը նախորդ դարում են մնացել ու նրանց փոխարինելու են եկել նոր սերնդի լուսատուները՝ լուսադիոդները, հալոգենային լամպերը: Նրանց հետ բազում փորձարկումներ կարելի է անել: Ձեզ ենք ներկայացնում ամենահետաքրքիր լուսային լուծումները:
Ջերմ կամ սառը
Բացի դիզայներական առավելություններից՝ ժամանակակից լուսատուները նաև թույլ են տալիս խնայել: Նրանք նաև առանձնանում են պիտանիության երկար ժամկետով՝ մինչև 25 տարի, ինչպես նաև բնականին առավելագույնս մոտ լուսավորություն են ապահովում: Լուսադիոդները գունային ջերմաստիճանի ընտրության հնարավորություն են տալիս: Լամպի գույնը՝ «ջերմ» կամ «սառը», ազդում է մարդու կենսառիթմերի վրա: Այսպես՝ սառը գույնը նպաստում է ուշադրության կենտրոնացմանը, իսկ ջերմ գույնը՝ թուլացմանը, այդ պատճառով սառը գույնի լամպերը հարմար լուծում կլինեն աշխատանքային գոտիների համար, իսկ ջերմ գույները՝ հյուրասենյակի կամ ննջարանի:
Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ: Ջերմ լույս ապահովող լամպերը մի առանձնահատկություն ունեն՝ նրանք սառը գույներն ավելի խամրած ու մուգ են դարձնում, իսկ տաք գույները՝ կտրուկ: Այսպես՝ կապույտ պաստառները ձեռք կբերեն կանաչի երանգ, իսկ մուգ կապույտ բազմոցը՝ սև կերևա: Սառը սպիտակ գույնը, հակառակը, աղավաղում է ջերմ գույները. կարմիրի մեջ մանուշակագույնի տարրեր են հայտնվում, դեղինի մեջ՝ կանաչի: Իսկ այ կապույտ իրերը հրաշալի են նայվում:
Քամելեոն սենյակ
Լուսադիոդները կօգնեն չմտածել այն մասին՝ ինչ լուսավորություն է ավելի շատ սազում հյուրասենյակին՝ սա՞ռը թե՞ ջերմ: Նրանք ունակ են փոխելու գույնն ու պայծառությունը՝ առավորտյան՝ սպիտակ ֆոն, ցերեկը՝ երկնագույն, երեկոյան՝ նարնջագույն, երեկույթների ժամանակ՝ մանուշակագույն: Եթե հյուրասենյակը մեծ է ու մի քանի՝ իրարից տարբերվող գործող գոտի ունի, կարելի էկազմակերպել կուսավորության մի քանի սցենար ու փոխել այն մեկ կոճակի օգնությամբ: Առանձին լուսատուի պայծառությունը կարելի է կարգավորել հատուկ սարքի՝ դիմմերի օգնությամբ:
«Ստվերների թատրոն»
Լուսաստվերներն ինտերիերի արագ ձևավորման հրաշալի գործիք են: Հատկապես տնտեսման առումով: Առաստաղը կամ պատն անսովոր լուսային նկարով զարդարելու համար կարելի է հատուկ լուսատու ձեռք բերել՝ առանց գունացրման էֆեկտի՝ անցքավոր հիմնակմախքով: Լույսն ընկնելով գեղարվեստորեն ձև տված անցքերի միջով՝ մակերեսին պաճուճավոր ստվերներ է թողնում: Ամենից հաճախ դա կրկնվող նկար է կամ անտառային որևէ թեմա:
«Հայելի ջան, հայելի»
Ամենից մանրակրկիտ հարկ է ընտրել հայելու լուսավորությունը. գունահաղորդումն այստեղ առավելագույնս բնական պետք է լինի:
Պետք է հիշել, որ շատերին հարմար չէ սառը լույսի տակ նայել հայելուն: Առավել հաճախ այդ նպատակով ընտրում են տաք գունապնալի հալոգենային լամպեր: Լուսատուները տեղադրում են աջ ու ձախ կողմերում, երբեմն նաև վերևում, լույսը միշտ ցրված է, որպեսզի առարկաների ստվերները հարդարվելիս չխանգարեն:
Իջեցնել հատակը
Եթե լուսադիոդային ժապավենը դնենք շրիշակների ու քիվերի հետ զուգահեռ գծով, կարող ենք ոչ միայն լուսավորության յուրատեսակ համակարգ ստանալ, այլև տարածությունը տեսողականորեն բարձր դարձնել: Այստեղ կարևոր է չափից դուրս չջանալ. վառ լուսավորության ու սուրբ ծննդյան լուսավորության միջև սահմանը շատ փխրուն է:
Բարձրացնել առաստաղը
Սենյակի պարագծով ձգվող վերին լուսավորությունը կարող էէ տեսողականորեն բարձրացնել ցանկացած առաստաղ: Սա կախարդական փայտիկ է կախովի առաստաղային կառուցվածքների համար: Հատկապես հնարքն ակտուալ է, եթե անհրաժեշտ է թաքցնել օդափոխանակության ուղիները:
Եթե սենյակում վառ լույսի կարիք չկա, քիվային լուսավորության համար ընտրեք լուսադիոդային ժապավեն: Ավելի հզոր լուսավորությո՞ւն է պետք. ուշադրություն դարձրեք առաստաղի լուսատուներին: Լուսավորությունն առավել ծավալուն կլինի, եթե լուսադիոդները թաքցնեք ապակե կամ պլաստիկե կախվող կառուցվածքով «պատուհանների» ետևում: Վառ սառը գույն և առաստաղն անսահմանորեն կբարձրանա:
Կահույքի լուսավորումը
Լուսադիոդային ժապավենը պետք կգա նաև կահույքը լուսավորելիս: Դա և՛ գեղեցիկ է, և՛ հարմար՝ գիշերը սենյակում կողմնորոշվելու համար: Եվ երրորդ՝ կփոխարինի սեղանի լամպին: Եթե խորություն ու դեկորատիվ էֆեկտ է պետք, ներսից լուսավորեք բաց ճեղքերի կամ դարակների մի մասը (օրինակ՝ շախմատի նախշերի կարգով): Իսկ եթե ուղղակի հոգնել եք մթության մեջ խարխափելուց, լուսատուները մոնտաժեք հովանու տեսքով. այդպես կլուսավորեք սենյակի ողջ պարունակությունը: Ներկառուցած լուսատուների տրանսֆորմատորը սովորաբար թաքցնում են պահարանի վերևում:
Նկարների լուսավորումը
Ուղղորդված լուսավորումը գեղանկարներին երկրորդ՝ երեկոյան կյանք կտա: Նկարնեն ավելի լավ է լուսավորել փակ լուսարձակմամբ սփոթ-լուսարձակների օգնությամբ: Քանի որ էֆեկտն ուղիղ կերպով կախված է լուսավորության անկյունից, ընտրեք շրջադարձային մոդելներ: Լամպերը նրանցում պետք է ջերմ գույնի լինեն գունարձակման 70-ից ոչ պակաս գործակցով: Ու, իհարկե, չտաքացող այլապես նկարը կվառեն: