Ինչպես ընտրել լվացարան խոհանոցի համար
Տնային տնտեսուհիները ժամանակի մեծ մասն անց են կացնում խոհանոցում, ընդ որում, ըստ ուսումնասիրությունների, կանայք խոհանոցոմ ավելի շատ սպասք են լվանում, քան կերակուրներ պատրաստում: Այդ իսկ պատճառով, շատ կարևոր է,որ խոհանոցը հարմարավետ լինի: Այսօր կքննարկենք, թե ինչպիսի լվացարան կարելի է գնել:
Լվացարան գնելիս առաջնորդվեք հետևյալ չափորոշիչներով.
- Մաշվածակայունություն. արտաքին շերտը պետք է դիմացկուն լինի, որպեսզի մանր իրերի հետ շփվելով շուտ շարքից դուրս չգա:
- Դիմացկունություն. պետք է լվացարանը դիմացկուն լինի, որպեսզի մեծ իրեր ընկնելու դեպքում չվնասվի /դիմացկունության տեսանկյունից առաջինը քարն է, իսկ վերջինը՝ կերամիկան/:
- Լվացարանի խորություն. որքան խորը լինի լվացարանը, այնքան շատ սպասք կտեղավորի:
- Քիմիական ներգործության հանդեպ կայունություն. լվացող միջոցներից անընդհատ օգտվելու դեպքում, արտաքին պաշտպանիչ շերտը վնասվում է/այստեղ լավագույն տարբերակը ապակեպլատիկն է, հանքաին ձուլվածքն ու կերամիկայի մեծ մասը:
- Հակաբակտերիալ հատկություններ. այդ առումով ամենահարմար նյութը արիլային խեժն է, քանի որ հարթ մակերևույթը չի թողնում, որ միկրոօրգանիզմներ կուտակվեն:
- Վնասված մակերևույթի վերականգնման հնարավորություն. այս առումով առաջատարը արհեստական քարն է:
- Խոնավակայունություն. կերամիկան, առանց պաշտպանիչ շերտի, ջուր է ներքաշում, ինչի արդյունքում գույնը ժամանակի ընթացքում խամրում է:
Չժանգոտվող պողպատից լվացարան

Չժանգոտվող մետաղից լվացարանները բոլոր ժամանակներում էլ արդի են եղել, դրանք կազմված են քրոմից և նիկելից՝ 2/10 և 1/10 հարաբերակցությամբ: Այդ հարաբերակցությունը թույլ է տալիս քիմիկատներին դիմակայել և չժանգոտվել: Օրգանիզմի համար անվնաս նյութ է:
Խորհուրդ. չժանգոտվող մետաղը ստուգելու համար մագնիս մոտեցրեք, եթե իսկական է, ապա մագնիսը չի ձգի:
Պետք է նաև հաշվի առնել, որ այս նյութը հեշտ է քերծվում, այնպես որ մաքրելիս լավ կլինի սպունգով մաքրել, իսկ եթե ուզում եք լվացարանը փայլի, ապա 20 տոկոսանոց քացախի լուծույթ վերցրեք:
Չժանգոտվող մետաղի գլխավոր թերությունը աղմուկն է և պատերին յուղաբծերի առաջացումը: Սակայն թեթևությունը, հեշտ տեղադրությունն ու մատչելի գինը, այդ թերությունները կոմպենսացնում են:
Էմալապատ լվացարաններ
Էմալապատ պաշտպանիչ շերտով մետաղական լվացարանները միանգամից 2 հարց են լուծում.
- էմալի շերտը դիմակայում է քայքայմանն ու քիմիկատներին,
- Պողպատից հիմքը լվացարանն ավելի դիմացկուն է դարձնում: Էմալապատ լվացարանը տասնամյակներով կծառայի Ձեզ, միակ թերությունն այն է, որ ջերմաստիճանային տատանումներից, էմալի վրա կարող ե ճաքեր առաջանալ:
Պողպատից բացի, որպես էմալի ծածկույթի հիմք է նաև ճենապակին: Կերամիկական էմալապատ լվացարաններն ավելի հարմար են բաղնիքի համար, քանի որ հարվածից կարող են ջարդվել: Այս լվացարանների գինն անհամեմատ թանկ է:
Էմալապատ լվացարանները սպիտակեցնելու համար, լվացարանի անցքը փակեք, այնուհետև տաք ջուր և սպիտակեցնող նյութ /ժավել/ լցրեք և 30 րոպե այդպես թողեք:
Արհեստական քար
Եթե գումարի խնդիր չունեք, ապա արհեստական քարով լվացարանները լավագույն տարբերակն են: Դրանք բաղկացած են գրանիտե փշրանքից՝ ամրակված ակրիլային խեժերով: Երբեմն գրանիտի փոխարեն կվարցային ավազ կամ մարմար են օգտագործում:
Առավելությունները.
- էկոլագիապես մաքուր նյութ է և մարդու կյանքի համար անվտանդ.
- Ակրիլը հարթ մակերևույթի շնորհիվ, հակաբակտերիալ հատկություննր ունի,
- Հարվածադիմացկուն է և ջերմաստիճանային տատանումների հանդեպ կայուն,
- Աղմուկի կլանումը,
- Երկարադիմացկուն է և մաշվածակայուն,
- Ագրեսիվ նյութերի հետ ռեակցիայի մեջ չի մտնում:
Բացի նշված բաղադրիչներից, արհեստական քարով լվացարաններ պատրաստելիս նաև գույն են խառնում, ինչի շնորհիվ, կարելի է կահույքի հետ համադրել: Գլխավոր թերությունը բարձր արժեքն է: Մի քիչ դժվարություններ կարող են առաջանալ նաև տեղադրության ժամանակ:
Լվացարանի ձևը

Կլոր լվացարանները խնամքի հարցում շատ հարմար են, քանի որ ակյուններ չկան, հետևաբար կեղտ չի կուտակվի: Մնացածը կախված է խոհանոցի դիզայնից և ձեր պահանջներից:
Կարևոր պահ է լվացարանի խորությունը: Ոչ խորը լվացարաններում աման լվանալիս, կաթիլներն այս ու այն կողմ են թռչում, բայց եթե ամենօրյա լվացվող ափսեների քանակը մեծ չէ, ապա, կարող եք այդ տարբերակը վերցնել և գումար տնտեսել:
Լվացարաններ տեղադրելիս պետք է նաև խոհանոցի չափերը հաշվի առնել. փոքր խոհանոցներում 1 տեղանի անկյունային լվացարանն է հարմար, իսկ մեծ խոհանոցում՝ երկտեղանի լվացարանները:

Լվացարանի տեղադրում
Երկտեղանի լվացարանները դժվար է տեղադրել.
- Կալունակներով և խցաբութակներով լվացարանի պատին ամրակումն ամենաէժան տարբերակն է: Բարձրությունը որոշվում է կահույքի մակարդակով կամ 80-90 սմ ստանդարտ չափով: Նախնական գծանշումից հետո, պատի մեջ անցքեր են բացվում և կալունակներով լվացարանն ամրացվում է:
- Ներկառուցվող լվացարանը սեղաներեսի մակարդակին է լինում, քանի որ տեղադրվում է սեղաներեսի մեջ:
- Վրադիր լվացարանը ավելի հեշտ է տեղադրվում, քան ներկառուցվող լվացարանը և սեղաներեսից թեթևակի բարձր է:
- Ինտեգրացված լվացարանները տեղադրելը փոքր ինչ ավելի բարդ է և ծախսատար: Այս տարբերակում, լվացարանն ու սեղաներեսը մեկ ընդհանուր են դառնում:

Լվացարանի ձևն ընտրելու համար անհրաժեշտ է խոհանոցի առանձնահատկություններով առաջնորդվել, իսկ տեղադրության եղանակը կախված կլինի տարածքի մեջ մնացած բաների դասավորությունից, իսկ թե ինչ նյութից, դա արդեն կախված կլինի ձեր գրպանի պարունակությունից: