Ընտրում ենք խոհանոցի համար լվացվող պաստառներ

lvacvogh-pastarner-1 - Copy

Վերջին ժամանակներում, խոհանոցի պատերը հարդարելու համար մարդիկ սկսել են լվացվող պաստառներ օգտագործել, իսկ աշխատանքային սեղանի և պահարանների արանքում հաճախ խոհանոցային գոգնոցներ են օգտագործվում` ապակուց, սալիկից կամ խճաքարից, ինչն էլ թույլ է տալիս գումար տնտեսել։

Լվացվող պաստառների տեսակները

Լվացվող պաստառները լինում են՝

  • Ֆլիզելինային,
  • Ակրիլային,
  • Վինիլային,
  • Ապակեպաստառներ,
  • Հեղուկ պաստառներ,
  • Մետաղական:

Պաստառների սոսնձման առանձնահատկությունները

Եկեք դիտարկենք, թե ի՞նչ նյութերից են պատրաստված լվացվող պաստառները, որոնք խոնավադիմացկուն են և երկար ժամանակ պահպանում են իրենց սկզբնական տեսքը:

Ֆլիզելինային

lvacvogh-pastarner-4

Ֆլիզելինային պաստառները երկարադիմացկուն և խոնավադիմացկուն են, բացի այդ շատ հեշտ են լվացվում։ 70 տոկոսով ցելյուլյոզային թելքերից են կազմված։ Ֆլիզելինային պաստառները լինում են մի քանի տեսակի.

  • Միաշերտ պաստառներ,
  • Ֆլիզելինի, գործվածքի շերտով ծածկված երկշերտ պաստառներ,
  • Ներկվող պաստառներ:

Ընտրում ենք խոհանոցի համար լվացվող պաստառներ.

Ակրիլային

lvacvogh-pastarner-2 - Copy

Փրփրացված պոլիմերային ծածկույթով բազմաշերտ ակրիլային պաստառների մակերևույթին փափուկ և ծավալուն նկարներ են լինում, այդ իսկ պատճառով, դրանք մաքրելիս, կոշտ կտորներ և մաքրող միջոցներ չի կարելի օգտագործել։

Վինիլային պաստառներ

Վինիլային պաստառները խոնավադիմացկուն են, այնպես, որ հեշտությամբ լվացվում են։ Վերջիններս պատված են թափանցիկ թաղանթով և խոհանոցի համար ամենահարմար տարբերակն են։

Վինիլային պաստառները լինում են.

  • Փրփրեցված պաստառներ (ներկվող),
  • Հարթ պաստառներ (հարթ մակերևույթով):

Խորհուրդ: Խոհանոցային պաստառներ ընտրելիս, պետք է հաշվի առնել, որ ծավալուն պատկերների արանքներում հավաքված կեղտը դժվար է մաքրվում, և ավելի լավ է հարթ մակերևույթով պաստառներ ընտրել, որպեսզի հաճախակի լվանալու և ներկելու կարիք չառաջանա։

Ընտրում ենք խոհանոցի համար լվացվող պաստառներ. ապակեպաստառներ

Այս պաստառները պատրաստված են բնական և էկոլոգիապես մաքուր նյութերից և խոհանոցի համար կատարյալ տարբերակ են։ Դրանք հիգիենիկ և անջրաթափանց են։ Ապակեպաստառները մինչև 10 անգամ կարելի է ներկել։

Շատերը ապակեպաստառները շփոթում են ապակեբամբակի հետ, բայց վերջիններս տարբեր բաներ են։ Ի տարբերություն ապակեբամբակի, ապակեպաստառը ձեռքերը չի ծակծկում:

Հեղուկ պաստառներ

Հեղուկ պաստառները խոնավադիմացկուն չեն, այդ իսկ պատճառով, պետք է պաշտպանիչ ակրիլային լաքով պատել։

Մետաղական պաստառներ

Մետաղական պաստառներն այնքան էլ տարածված չեն, սակայն շատ յուրօրինակ են։ Դրանք կազմված են ծակոտկեն թղթից: Վերջիններս հաճախ ներկում են ոսկեգույն, արծաթագույն և բրոնզագույն գույներով։

Ինչպե՞ս իմանալ, թե որ պաստառներն են լվացվող

Ուշադրություն. ջրակայուն պաստառները նախատեսված չեն լվանալու համար։ Սովորաբար, փաթեթի վրա նկարած է լինում 2 կամ 3 ալիք, ինչը վկայում է, որ պաստառները լվացվող են: Դե իսկ 3 ալիքներն ու խոզանակը խոսում է այն մասին, որ պաստառները կարելի է նույնիսկ խոզանակով լվանալ։

լվացվող-պաստառներ-6

Պաստառների սոսնձման առանձնահատկությունները

Նախքան պաստառներ փակցնելը, պատերը պետք է հարթեցնել և անպայման նախաներկել։ Խիտ և հաստ վինիլային պաստառները կարելի է հեշտությամբ տեղափոխել, իսկ թեքությամբ փակցնելուց հետո, վերջիններս հնարավոր է պոկել և կրկին կպցնել։ Որպեսզի գեղեցիկ ստացվի, հաստ պաստառները պետք է փակցնել կցվածքո , իսկ բարակները` սոսնձել իրար վրա։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ