Ընտրում ենք մանկական մահճակալ
Երբ երիտասարդ ընտանիքը սպասում է փոքրիկի ծնունդին, ի հայտ են գալիս բազմաթիվ գործեր, որոնք պետք է ավարտին հասցնել մինչև փոքրիկի լույս աշխարհ գալը։ Խոսքը հագուստի, սայլակի գնման, ննջասենյակի հարդարման և իհարկե մահճակալի ընտրության մասին է, որը պետք է ծառայի մինչև 3 տարեկանը։
Մինչ մահճակալն ընտրելը, պետք է ծանոթանալ բոլոր տեսակներին, նյութերին, որոնցով պատրաստվում են դրանք։
Տարիքային առումով մահճակալները բաժանվում են երեք տեսակի՝
Ծնունդից մինչև 6 ամսական – օրորոց մահճակալներ
6 ամսականից մինչև 3 տարեկան – մահճակալ-քայլասայլակներ
3 տարեկանից մինչև 7 տարեկան- մեծ կամ սովորական մահճակալ
Գոյություն ունեն մահճալակների բազմաթիվ տեսակներ, որոնցից առավել հարմարավետ են՝
Մահճակալ-քայլասայլակ
Սա մահճակալների ամենատարածված տեսակն է, որի հարմարավետությունը երեխայի պաշտպանվածությունն է։ Սրանց ներքևի հատվածում կա բաց տարածություն, որտեղ կարելի է պահպանել իրերը։
Օրորոցներ
Օրորոցներն ամենահարմար մահճակալների շաքրին են դասվում։ Սրանք ձվաձև են, ոչ շատ բարձր կողային հատվածներով, առանձնանում են նաև իրենց փոքր չափերով, քանի որ նախատեսված են մինչև 1 տարեկան երեխաների համար։
Մահճակալ-օրորոց
Մահճակալ-օրորոցներն ունեն ճոճվելու հատկություն։ Դրանք այնքան էլ հարմարավետ չեն, քանի որ հնարավոր է՝ երեխային օրորելու կարիք չլինի։ Սակայն ոտիկները կարիելի է փոխարինել, և այն կդադարի օրորվել։
Նյութեր, որոնցով պատրաստվում են մահճակալները
Մահճակալները կարելի է դասակարգել նաև ըստ նյութերի։ Ամենապրակտիկ ու տարածված նյութերը ԴՍՊ-ն, մետաղն ու պլաստիկան են։
Փայտե մահճակալներ
Օրորոցների համար լավագույն նյութերից է փայտը՝ ամենաանվտանգ, բնական ու մաքուր նյութը։ Սրանով պատրաստված մահճակալների պարտադիր պայմաններից մեկը հղկվածությունն ու անվնաս լաքով պատված լինելն է։ Եթե երեխաները չհասկանալով փորձեն կրծել փայտը, որևէ վտանգավորություն չի լինի։ Փայտե մահճակալների միակ թերությունը ծանր քաշն է՝ ի տարբերություն մյուսների։
ԴՍՊ-ից մահճակալներ
ԴՍՊ-ից պատրաստված մահճակալներն ամենատարածված են․ դրանք առանձնանում են գնի ու որակի համապատասխանությամբ։ Դրանք թեթև են ու երկար են ծառայում։ Այս նյութի միակ թշնամին ջուրն ու խոնավությունն է։
Պլաստիկե մահճակալներ
Շատերը վախենում են այս նյութից պատրաստված մահճակալներ գնելուց։ Սակայն սրանք ունեն նաև իրենց առավելությունները՝ ի տարբերություն մյուս նյութերի։
Թեթևություն- սրանք մեծ ջանք չեն պահանջում տեղափոխելու համար
Հեշտությամբ են բացվում ու փակվում՝ հնարավորություն տալով տանել Ձեզ հետ։
Լավ խնամելու դեպքում դրանք երկար են ծառայում ու մեծ խնամք չեն պահանջում
Մետաղական մահճակալներ
Վերջին տասը տարիների ընթացքում այս նյութը կրկին դարձել է նորաձև։
Առավելություններն են՝
Երկարակեցությունը- ծառայում են 10-20 տարի
Չքայքայվելու հատկությունը- ժամանակակաից մահճակալները պատրաստվում են որակյալ մետաղից, որը չի ժանգոտվում և խոնավադիմացկուն է։
Թեթևություն-այժմ մետաղական մահճակալները պատրաստվում են թեթև ու նուրբ համաձուլվածքներից, ինչի շնորհիվ դրանք առավել պրակտիկ են ու հարմարավետ։
Մաղթում ենք հաճելի գնումներ ու խաղաղ քուն Ձեր փոքրիկին։