Մանկական փոքր գորգ մայրիկի ձեռքերով

mankakan-poqrik-gorg-mayriki-dzerqerov-12

Մանկական սենյակում հատակին անպայման պետք է փափուկ ծածկույթ կամ փոքր գորգ փռել, որի վրա երեխան կարող է նստել ու խաղալ:

Այս հոդվածում կներկայացնենք մանկական փոքր գորգ կարելու հեշտ տարբերակ, որը կարող է փորձարկել յուրաքանչյուր ոք: Ի դեպ, գորգը կարելի է կարել ցանկացած կենդանու կերպարանքով. մեր դեպքում դա առյուծն է:

Ինքնատիպ մանկական փոքր գորգ կարելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ նյութերը.

  • 1,5 մ դեղնաշագանակագույն արհեստական մորթի,
  • 1 մետր ծոպերիզ (бахрома),
  • ծեծած վատին՝ (լցոնի համար, որի հաստությունը կարող եք ընտրել Ձեր հայեցողությամբ),
  • հաստ սև թելեր,
  • սպիտակ թելեր,
  • մի փոքր սպիտակ և շագանակագույն ֆետր,
  • դեղնաշագանակագույն հաստ թել:

Բացի վերը նշված նյութերից, մեզ անհրաժեշն են նաև որոշ գործիքներ.

  • մախաթ ասեղ,
  • մկրատ,
  • նշագրիչ,
  • գնդասեղներ,
  • կարի մեքենա:

mankakan-poqrik-gorg-mayriki-dzerqerov-1

Պատրաստում ենք մանկական փոքր գորգ

Քայլ 1. Արհեստական մորթին խավը դեպի ներքև շրջեք ու գծեք Ձեր ուզած պատկերը:

Քայլ 2.  Մորթին երկտակ երկայնակի ծալեք ու կտրեք նշված հատվածը:

Քայլ 3. Կտրած մորթու կտորն օգտագործեք մորթու մյուս կտորը և վատինը նշագծելու համար:

Կտրած դետալները դրեք իրար վրա ու ամրացրեք քորոցներով: Համոզվեք, որ տակի երկու դետալները եզրով ու խավով համընկնում են:

mankakan-poqrik-gorg-mayriki-dzerqerov-2

Պարագիծը եզրակարեք՝ թողնելով մոտ կես սմ կարաբաժին: Ընթացքում քորոցները հանեք:

15 սմ երկարությամբ որևէ հատված պետք է թողնեք առանց կարելու, որպեսզի հետո կարողանաք շրջել: Այդ հատվածը հետո կարող եք կարել ձեռքով կամ կարի մեքենայով:

Քայլ 4. Այժմ պատրաստեք գլուխը, որի համար պետք է երկու կտոր արհեստական մորթիների և ծեծած վատինի վրա դնեք ինչ-որ կլոր բան ու եզրագծեք (գլխի չափը կախված է փոքր գորգի չափերից): Կտրեք նաև կենդանու (առյուծի) ականջները, որոնք նույնպես պետք է լինեն երկու կտոր մորթուց ու վատինից: Ֆետրից կտրեք բերանը, քիթն ու աչքերը 🙂

mankakan-poqrik-gorg-mayriki-dzerqerov-3

Քայլ 5. Եզրակարեք ականջները, ծայրերին սեպաձև կտրվածքներ արեք, որպեսզի շրջելուց հետո կտորը փոնթեր չառաջացնի:

Քայլ 6. Ֆետրե դետալները կարեք գլխի համար կտրած արհեստական մորթու կտորին:

mankakan-poqrik-gorg-mayriki-dzerqerov-4

Քայլ 7. Վատինից միջադիրը կարեք հետևի շրջանի հակառակ կողմին` թողնելով մոտ 5 մմ կարաբաժին:

Քայլ 8. Առյուծի ծոծրակը հանդիսացող շրջանին կարեք ծոպերիզը, իսկ ճիշտ երեսին՝ ականջները:

mankakan-poqrik-gorg-mayriki-dzerqerov-5

Քայլ 9. Գլխի երկու շրջանները թարս կողմը դեպի դուրս դրեք իրար վրա: Ծոպերիզն ու ականջները պետք է լինեն ներսում: Քորոցներով ամրացրեք ու եզրակարեք՝ մոտ 1 սմ  կարաբաժին թողնելով (10-15 սմ հատված պետք չէ կարել, որպեսզի կարողանաք շրջել): Շրջեք ու կարեք մնացած մասը:

mankakan-poqrik-gorg-mayriki-dzerqerov-6

Ծանոթություն: Եթե շատ խավավոր մորթի ու հաստ վատին վերցնեք, հնարավոր է՝ կարի մեքենայով կարելիս դժվարանաք: Նախքան գործվածքն ընտրելը հաշվի առեք այս հանգամանքը, թեև ծայրահեղ դեպքում դետալները կարելի է կարել նաև ձեռքով:

Քայլ 10. Եթե առյուծի մորթին արդեն կարել ու շրջել եք և հիմա հարկավոր է շերտերն իրար միացնել: Շերտերը քորոցներով շախմատաձև ամրացրեք իրար:

mankakan-poqrik-gorg-mayriki-dzerqerov-7

Քայլ 11. Որոշ հատվածներում մի քանի թափանցող կար տվեք բաց շագանակագույն թելով: Այստեղ տեղին կլինի վերմակ շուլալելու (մախաթ) ասեղը:

Քայլ 12. Գլուխը քորոցներով ամրացրեք իր տեղում, իսկ հետո կարեք մախաթ ասեղով:

mankakan-poqrik-gorg-mayriki-dzerqerov-8

Մանկական սենյակի գեղեցիկ ու փափուկ փոքր գորգը պատրաստ է 🙂

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ