Ժամանակակից մանկական սենյակ էկո ոճով

էկո ոճ 1

Երեխաներին պետք է սեր, լույս ու ջերմություն առողջ ու երջանիկ մանկություն ունենալու համար, բայց պակաս կարևոր չէ նաև այն վայրը, որտեղ ապրում ու մեծանում է փոքրիկը։ Այսօր կխոսենք այն մասին, թե որքան կարևոր է երեխաների համար ապահովել ոչ միայն հարմարավետ, այլև գեղեցիկ ինտերիեր։

Էկո ոճով հարդարված մանկական սենյակն ապահովում է հաճելի ու հանգստացնող մթնոլորտ, որն օգնում է նաև կենտրոնանալ ուսման և ստեղծագործական աշխատանքի ընթացքում։

 

Էկո ոճով մանկական սենյակի հարդարման առանձնահատկությունները

 

Էկո ոճն առանձնանում է իր թեթևությամբ ու բնականությամբ, ուստի լավագույն ոճն է մանկական սենյակների հարդարման համար։ Սենյակը հարդարելուց առաջ պետք է ընդամենը մեկ անգամ լինել բնության գրկում, նայել կապույտ ու պարզ երկնքին, որից հետո պատերի ու առաստաղի համար երանգներ ընտրելն այլևս դժվարություն չի առաջացնի։ Պատերը կարելի է հարդարել ներկերով կամ թղթե պաստառներով (միագույն կամ թույլ նախշերով):
Հատակի համար կարելի է ընտրել փայտե, խցանե, ջուտե հատակներ, քանի որ այս նյութերը բացի այն, որ էկոլոգիապես մաքուր են, նաև ունեն բնական երանգներ։
էկո ոճ 2

Օգտվեք բնությունից

 

Նույնիսկ ամենափոքր ու հասարակ սենյակը կարելի է հարդարել բնությունից վերցրած օրիգինալ լուծումներով՝ պահպանելով գունային երանգների համադրությունը։

էկո ոճ 3

Օգտագործում ենք բնականը

 

«Էկո» բառը ներառում է այն ամենը, ինչը բնորոշում է այս ոճը՝ բնական, մաքուր, զուրկ կեղծությունից ու ավելորդ տարրերից։
Մանկական սենյակը հարդաելիս նախապատվությունը պետք է տալ այնպիսի նյութերի, որոնք են՝ փայտ, խցան, նրբատախտակ (ֆաներա), բուրդ, բամբակ, թուղթ, կերամիկա։ Ապակին պետք է շատ ամուր լինի, իսկ մետաղը՝ թեթև, հղկված։ Հրաժարվեք պլաստիկայի ու պոլիմերի կիրառումից։
էկո ոճ 4

Ներմուծում ենք բնության տարրեր

 

Էկոլոգիական ոճը ենթադրում է հանգստություն և բնապատկերային հարդարում։ Մանկական սենյակը տեսողական առումով բնությանը մոտ հարդարելու համար կարելի է ստեղծել կենդանի տարածության» պատրանք։ Շատ դիզայներներ այս դեպքում կիրառում են օպտիկական էֆեկտներ՝ օրինակ ռեալիստական պաստառներ, որոնցում պատկերված են անծայր դաշտեր, երկինք, ամպեր, ծաղկող թփեր , ծաղիկներ և այլն։
էկո ոճ 5

Էկոլոգիական գեղեցկություն

 

Ինտերիերի դեկորավորումը հարդարման վերջին փուլն է, որին պետք է ճիշտ ու զգույշ մոտեցում ցուցաբերել։ Խորհուրդ է տրվում թեկուզ փոքր քանակությամբ դեկորատիվ տարրեր ներմուծել ինտերիեր, որի շնորհիվ այն կլինի առավել գեղեցիկ և կընդգծվի յուրօրինակությունը։
էկո ոճ 6

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ