Մանկական սենյակի դիզայն

mankakan-senyaki-design-1

Ծնողներն ամեն ինչ անում են՝ հարմարավետ միջավայր ստեղծելու համար։ Ի դեպ, ցանկալի է դա սկսել մանկական սենյակից, որը երեխայի համար պետք է ամրոց լինի, որտեղ էլ վերջինս բոլորից պաշտպանված պետք է լինի։

Ըստ հոգեբանների, երեխաներն աշխարհն ընկալում են տեսողական ընկալիչներով, այդ իսկ պատճառով էլ պետք է մանկական սենյակի ձևավորմանը լրջորեն մոտենալ։

Հոգեբանները խորհուրդ են տալիս մինչև 2 տարեկան փոքրիկների սենյակը հարդարել հանգիստ երանգներով, իսկ կապույտի տաք ու դեղինի նուրբ երանգները պատրաստ են պաշտպանված և հարմարավետ անկյուն ստեղծել Ձեր երեխայի համար։ Այդպիսի սենյակներում երեխաները լրիվ կլիցքաթափվեն և ուշադրությունը կկենտրոնացնեն նոր ինֆորմացիան ընկալելու վրա։

mankakan-senyaki-design-3

4 տարեկանից բարձր երեխաների սենյակը խորհուրդ է տրվում հարդարել կոնտրաստային երանգներով։ Դե իսկ դեղին, կարմիր և կապույտ գույները երեխայի ննջասենյակը լուսավոր կդարձնեն։

Ինչի՞ց պետք է խուսափել մանկական սենյակի վերանորոգման ժամանակ

Մանկական սենյակում չի կարելի օգտագործել սև և սևին մոտ երանգներ, քանի որ դրանք ճնշում են երեխաներին։ Փոխարենը, բաց երանգները դրական հույզեր են հաղորդում. բաց երկնագույնը կարգավորում է ճնշումը, իսկ ոսկեգույն երանգները բարելավվում են օրգանիզմի ընդհանուր վիճակը։

mankakan-senyaki-design-4

Աղջիկների սենյակները պետք է լինեն ռոմանտիկ, նուրբ և ուրախ։ Մանկական սենյակը երեխաների ձևավորման գործում մեծ դեր է խաղում։ Բայց այնուամենայնիվ, ցանկալի է սենյակի դիզայնի առանձին տարրրերն ամեն տարի փոխել, օրինակ, ծածկոցներն ու բարձերը, լուսամփոփներն ու նկարները, քանի որ միայն այդպես է հնարավոր երեխաների համար անկրկնելի ինտերիեր ստեղծել։

mankakan-senyaki-design-5

Տղաների սենյակներում կահույքը պետք է անվտանգ լինի ու չունենա սուր ծայրեր: Դե իսկ հատակին անպայման փափուկ գորգ է հարկավոր փռել, քանի որ տղաները շատ ավելի շարժուն ու ակտիվ են։

Չպետք է մոռանալ, որ հարմարավետ և ֆունկցիոնալ ինտերիերը պետք է նաև գեղագիտական հաճույք պատճառի փոքրիկներին։ Մեքենաների կամ խաղալիքների տեսքով մահճակալները և նմանատիպ կահույքը յուրաքանչյուրին կուրախացնի։

mankakan-senyaki-design-6

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ