Մանկական սենյակի դիզայն տղաների համար

mankakan-senyaki-design-txaneri-hamar-1

Տղա երեխաների սենյակն առավելագույնս ֆունկցիոնալ պետք է լինի, և մանկական սենյակի դիզայն ընտրելիս հարկավոր է հաշվի առնել տղաների նախասիրություններն ու կենսակերպը: Կարևոր է հիշել, որ մեծանալուն զուգահեռ կարող են կտրուկ փոխվել երեխայի հետաքրքրություններն ու պահանջները:

Այս գործոնները հաշվի առնելով՝ անհրաժեշտ է ստանալ մանկական սենյակի դիզայնի լավագույն տարբերակն առաջիկա հինգ տարիների համար: Երեխայի աճին զուգահեռ, կարելի է պարզապես որոշ աննշան փոփոխություններ կատարել:

Մանկական սենյակի հիմնական հատվածը ննջասենյակն է: Երեխաներին հաճախ դուր են գալիս երկհարկանի մահճակալները, բայց դրանք ոչ միշտ են հարմարավետ:

Աշխատանքային անկյունում պետք է լինի փոքրիկ սեղան՝ նկարչության և ծեփելու համար, իսկ ավելի մեծ տարիքում՝ համակարգչային սեղան՝ համապատասխան աթոռով:

Մանկական սենյակին անհրաժեշտ է նաև անձնական իրերի պահարան և անկողնուն կից փոքրիկ պահարան՝ անկողնային սպիտակեղենի համար: Սպորտային պարագաների, խաղալիքների ու գրքերի համար հարկավոր են հատուկ պահարաններ ու դարակաշարքեր:

Սպորտային անկյունը կարելի է կազմակերպել ըստ ազատ տարածության ու համալրել մարմնամարզության համար անհրաժեշտ տարբեր պարագաներով:

mankakan-senyaki-design-txaneri-hamar-4

Տղաներն առավել ակտիվ ու շարժուն են, դրա համար էլ խաղերի ու ժամանցի համար նրանց անհրաժեշտ է ավելի մեծ տարածություն, քան աղջիկներին: Այս պատճառով չարժե տղաների սենյակը ծանրաբեռնել կահույքով կամ տարբեր աքսեսուարներով:

Մանկական սենյակի դիզայնը պետք է իրականացնել վառ գույների և այդ գույներին երանգով մոտ հանգիստ գույների համադրությամբ:

Պետք է խուսափել երեխայի հուզականության վրա ազդող համադրություններից: Օրինակ՝ կարմիրը երբեք չհամադրել կանաչի հետ՝ անհանգստությունից ու գրգռվածությունից խուսափելու համար:

Սևի ու սպիտակի առատությունը կարող է հանգեցնել թախծի ու վհատության: Խոլերիկի ու սանգվինիկի համար ավելի հարմար կլինեն բաց կապույտ ու երկնագույն երանգները, իսկ ֆլեգմատիկի ու մելանխոլիկի համար կարելի է օգտագործել վառ գույների բծեր:

mankakan-senyaki-design-txaneri-hamar-3

Լուսավորությունը պետք է առավելագույնս բնական լինի: Հատկապես պետք է ուշադրության արժանացնել աշխատանքային ու խաղային գոտիները: Ողջունելի են անվտանգ լուսատուները՝ տրանսֆորմերները:

Տղա երեխայի սենյակը ձևավորելիս հարկավոր է ուշադրություն դարձնել անվտանգությանը և խուսափել կահույքի սուր, դուրս ցցված դետալներից ու բաց էլեկտրական լարերից: Պետք է հետևել, որ սպորտային գույքը հուսալիորեն ամրացված լինի:

Ըստ երեխայի ցանկության, կարելի է ինտերիերը թեմատիկ ձևավորել: Առավել տարածված տարբերակներն են տեխնիկայի սիրահարի, ճանապարհորդի, մարզիկի, ծովահենի սենյակի թեմատիկան: Սրանք ընդհանուր ուղղվածություններն են, իսկ դետալները կարելի է ընտրել ընտանիքի անդամների հետ միասին 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ