Մանկական սենյակի դիզայն. հինգ ինքնատիպ տարբերակ

mankakan-senyaki-design-4

Բոլոր երեխաներն ինքնատիպ են և սիրում են երևակայել՝ ամենասովորական իրերի համար անգամ անսովոր կիրառություն գտնելով: Մեծահասակներն էլ իրենց հերթին ստիպված են լինում բավական հնարամտություն դրսևորել՝ փորձելով մանկական սենյակը ձևավորել այնպես, որ երեխաները կարողանան այնտեղ և՛ խաղալ, և՛ սպորտով զբաղվել, և՛ պարզապես ժամանակ անցկացնել:

Քանի որ երեխան երկար ժամանակ է անցկացնում իր սենյակում, անհրաժեշտ է պլանավորել մանկական սենյակի այնպիսի դիզայն, որը երեխայի համար հաճելի կլինի բավական երկար ժամանակ: Այս հարցում, ինչ խոսք, ուղղակի անհրաժեշտ է ստեղծագործական մոտեցում:

Ազատություն տվեք երևակայությանը, իսկ եթե դժվարանում եք այդ հարցում, պարզապես դիտեք, թե մանկական սենյակի դիզայնի ինչ յուրահատուկ լուծումներ են առաջարկում արհեստավարժ դիզայներները:

mankakan-senyaki-design-7
                                                                       Տնակ-մահճակալ

Հյուղակներ, վիգվամներ և տենտեր

Երեխաներն անչափ սիրում են փոքրիկ տնակներ, հյուղակներ և թաքստոցներ, որոնք խաղերի համար նպաստավոր պայմաններ են ստեղծում: Փոքրիկի երկհարկանի մահճակալն, օրինակ, կարելի է ձևավորել տնակի կամ ամրոցի տեսքով, որպեսզի երեխան հաճույքով քնի: Ընդ որում, պարտադիր չէ մնայուն շինվածք ստեղծել, կարելի է պարզապես տնակի տեսքով տենտ կարել ու հագցնել մահճակալին:

mankakan-senyaki-design-3
            Մանկական մահճակալի համար նախատեսված տեքստիլային խաղային տենտ

Ավելի հեշտ և մատչելի այլընտրանք կարող է դառնալ հնդկական վիգվամը կամ պարզապես վրանը: Դրանք կարելի է ինքնուրույն պատրաստել, իսկ երբ երեխան բավականաչափ խաղա ու ձանձրանա՝ հեշտությամբ հավաքել:

Ընտրե՛ք հասուն գունային համադրություն

Աղջկա համար վարդագույն, իսկ տղայի համար՝ երկնագույն սենյակը դասական են, բայց լավ ճաշակ ձևավորելու համար հարկավոր է դեռ վաղ մանկությունից աշխատել այդ ուղղությամբ: Մանկական սենյակի դիզայնի համար ընտրեք աչք շոյող և հանգիստ գուներանգներ՝ մի քանի վառ շեշտադրումներով: Այդպիսի ինտերիերը հարմար է հատկապես այն դեպքում, երբ սենյակը նախատեսված է տարբեր տարիքի երեխաների համար:

mankakan-senyaki-design-2
  Մոխրագույնի և կարմիրի աչք շոյող հակադրություն՝ դպրոցականի սենյակի համար

Եթե չգիտեք` ինչ գույն ընտրել մանկական սենյակի համար, ապա կարող եք համարձակ ընտրել դեղինի վառ երանգները, որոնք հարմար են ցանկացած տարիքի ու սեռի երեխաների սենյակին:

Ընտրեք ինքնատիպ դեկոր

Մի՛ սահմանափակեք Ձեր երևակայությունը ստանդարտ մանկական պաստառներով, քանի որ մանկական սենյակի դիզայնի ինքնատիպ ու մատչելի դեկորներ կարելի է ստանալ նաև վինիլային նկարներով: Ընդ որում կահույքն ու ինտերիերը կարելի է ընտրել չեզոք բաց գունային երանգներով, իսկ սենյակը լուսավորել տարբեր գունային շեշտադրումներով:

mankakan-senyaki-design-5
     Պատին փակցված գունավոր մատիտներով ինտերիեր՝ պատանի նկարչի համար

Հիշեցում. վինիլային փակցվող նկարների առավելությունն այն է, որ դրանք հեշտությամբ կարելի է պոկել ու նորից փակցնել՝ առանց պատերը վնասելու:

Եղե՛ք բնությանը մոտ

Ժամանակակից էկո ոճն արդիական է տան բոլոր սենյակների համար: Բնական գույների համադրությունը հանգստացնում է և նպաստում լավ քնելուն, բնական նյութերը շոշափելիս հաճելի են և անվնաս, իսկ խոտերի, ծաղիկների ու ծառերի տեսքով դեկորները քաղաքաբնակ երեխաներին օգնում են սիրել ու պահպանել բնությունը:

mankakan-senyaki-design-1
                    Մանկական սենյակում կարելի է տեղադրել նաև գրեթե բնական ծառ

 Չմոռանա՛ք սպորտային անկյունը 

ֆիզիկական զարգացումը երեխաներին շատ անհրաժեշտ է: Սակայն ոչ բոլոր մանկական ֆիզկուլտուրայի հավաքածուներն են կարողանում գեղեցիկ ու ճիշտ համադրվել ինտերիերի հետ: Հաճախ ճիշտ հակառակն է լինում. սպորտային պարագաները սենյակում օտարոտի տեսք են ունենում, սակայն դիզայներները գտել են մի քանի տարբերակ՝ ինչպես առանց ինտերիերը վնասելու սպորտային անկյունը ներկառուցել սենյակին:

mankakan-senyaki-design-6
                                                            Մանկական սենյակի դիզայն

Պարտադիր չէ մանկական սենյակի դիզայն ստանալ պատրաստի լուծումներն ընդօրինակելով, քանի որ երեսպատման, աքսեսուարների ու դեկորների շատ տարբերակներ կարելի է պատրաստել ինքնուրույն: Անհրաժեշտ է ընդամենը գործի դնել երևակայությունը:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ