Մանսարդի դիզայն

mansardi-design-4

Եթե ունեք ձեղնահարկ, մի՛ փորձեք այն վերածել անպետք իրերի պահեստի: Ազատություն տվեք երևակայությանն ու այնտեղ ձևավորեք հարմարավետ անկյուն, որտեղ կարելի է երեկոները նստել կամ հավաքվել ընկերներով: Ժամանակակից տեխնոլոգիաներն ու շինարարական ռեսուրսները թույլ են տալիս ձեղնասենյակը վերածել ցանկացած նշանակության սենյակի:

Ձեղնասենյակն ամենից հաճախ վերածվում է հետևյալ վայրերի՝

  • ննջասենյակ.
  • մանկական սենյակ.
  • հյուրասենյակ.
  • ժամանցի վայր:

Այնտեղ թագավորում են առանձնահատուկ մթնոլորտն ու հարմարավետությունը, իսկ թեքությունը չի խլում պիտանի տարածությունը և տալիս է համարձակ լուծումների հնարավորություն:

Պատուհանները մանսարդի դիզայնի գլխավոր բաղադրիչն են

Բացի պատերի գույնից, հատակածածկից ու կահույքից, դիզայնի ոչ պակաս կարևոր տարր են պատուհանները: Նրանցից է կախված և՛ ընդհանուր տեսքը, և՛ պիտանի մակերեսը, և՛ լույսի քանակությունը: Մանսարդը ձևավորելիս առաջին հերթին պետք է որոշել, թե ինչպիսի պատուհաններ եք ուզում տեղադրել: Մանսարդային պատուհանները տարբերվում են նախագծման ձևով ու տեղադրման եղանակով:

Եթե ունեք մեծ ճակատային պատ, կարող եք այնտեղ տեղադրել համայնապատկերային (панорамное) պատուհան Ձեր ուզած շինվածքով, իսկ լրացուցիչ այլ կառույցները թույլ կտան կյանքի կոչել ինքնատիպ դիզայնը:

Տանիքում ձևավորեք օրիգինալ պատշգամբ

mansardi-design-1

Եթե որոշել եք թեքության վրա տեղադրել մանսարդային դասական պատուհաններ, կարող եք հենց տանիքին պատշգամբ ունենալ: Դրա համար անհրաժեշտ կլինի գնել հատուկ պատուհաններ, որոնց բավական լայն տեսականի ներկայացված է արտադրական շուկայում: Այսպիսով, կունենաք հարմարավետ հյուրասենյակ և գողտրիկ պատշգամբ, որտեղ կարող եք հիանալ տանիքից բացվող բնանկարով: Մանսարդի դիզայնի այսպիսի լուծումը ձեր սենյակին ինքնատիպություն կհաղորդի և հաճելիորեն կլրացնի ընդհանուր դիզայնը:

Վարագույրներ

Հատուկ ուշադրության արժանի են նաև մանսարդային պատուհանների վարագույրները: Եթե պատուհանի խորշը թեքության վրա է, վարագույրների սովորական դիրքը հարմար չի լինի, և հարկավոր է դիտարկել այլ լուծումներ՝ նախատեսված այսպիսի պատուհանների համար:

Կարելի է օգտագործել՝

  • գլանավարագույր.
  • պլիսսե-շերտավարագույր.
  • շերտավարագույր.
  • պատին ամրացված սովորական վարագույր:

Առավել տարածված են գլանավարագույրները, իսկ պլիսսե-շարտավարագույրների շնորհիվ սենյակում տիրում է մեղմ լուսավորությունը: Դրանք և՛ հիանալի կերպով պաշտպանում են  արևի ավելորդ ճառագայթներից, և՛ կատարում են իրենց դիզայներական ֆունկցիան:

Եթե ուզում եք մանսարդի դիզայնում դասական վարագույրներ օգտագործել, հիշե՛ք, որ պետք է լինեն պատին ամրացված ամրակներ, որոնք թեք պատի վրա կպահեն վարագույրի ստորին մասը: Իսկ եթե որոշել եք վարագույրները կախել ուղիղ պատից, քիվը պետք է տեղադրել տանիքի անկյան տակ:

mansardi-design-2

Ավանդական վարագույրների այսպիսի տեղակայումն է՛լ ավելի ինքնատիպություն կհաղորդի Ձեր սենյակին ու կարժանանա հրճվալից հայացքների:

Ձեղնասենյակը կամ մանսարդը հսկայական տարածություն է, որում կարող եք ստեղծել ինքնատիպ ինտերիեր, և որի մթնոլորտը չի կարող համեմատվել սովորական սենյակների հետ 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ