Մանուշակագույնը ննջասենյակի ինտերիերում
Մանուշակագույնը պատկանում է այն գունային երանգներին, որոնք ընտրվում են մեծ զգուշությամբ։ Սակայն այդ անհանգստությունը տեղին չէ, քանի որ այս գույնն առանձնանում է իր նրբաճաշակությամբ, շքեղությամբ։ Դիզայներները խորհուրդ են տալիս մի կողմ դնել անհանգստություններն ու կասկածները և մանուշակագույնը կիրառել սենյակների ինտերիերում։
Ահա մի քանի խորհուրդ մանուշակագույնն ինտերիերում ճիշտ կիրառելու համար․
• Քանի որ մանուշակագույնը պատկանում է մուգ գույների թվին, վատ լուսավորված ու փոքրիկ բնակարաններում պետք է կիրառել քիչ քանակությամբ կամ ընդհանրապես խուսափել այս գույնն օգտագործելուց։
• Հիշեք, ցանկացած մուգ գույն հիանալիորեն համադրվում է սպիտակ գույնի հետ՝ բացառությամբ ննջասենյակների։ Այս գույների համադրությունը սառնություն է հաղորդում։ Բացի այդ, պետք է կարողանալ ճիշտ ընտրել մանուշակագույնի երանգները։ Գունային համադրության մեջ պետք է անպայման լինեն կարմիրի, մուգ կարմիրի և աաղյուսագույնի երանգները։
• Մանուշակագույնը կարելի է կիրառել կանանց կամ տղամարդկանց, ամուսանական զույգերի, դեռահաս աղջիկների ու տղաների ննջասենյակներում։
Երբեք մի վախեցեք այս կամ այն գույնն ինտերիերում օգտագործելուց, քանի որ արդյունքը կարող է գերազանցել Ձեր սպասելիքներն ու զարմացնել։ Սակայն մաքուր գույներին, ինչպիսիք են կապույտը, կարմիրն ու մանուշակագույնը, պետք է փոքր-ինչ զգուշություն և գրագիտություն դրսևորել։
Եթե վախենում եք այս գույնը կիրառելուց, ապա նախ սենյակի մի փոքր հտատվածում օգտագործեք և ժամանակի ընթացքում կհասկանաք Ձեզ դուր է գալիս այդ գույնը, թե ոչ։
Եթե սենյակի հատակագիծը շատ բարդ է (որմնախորշերի, սյուների, բուխարիների առկայություն ), ապա կարող եք մանուշակագույնը կիրառել հենց այդ հատվածներում։ Կարող եք օգտագործել նաև մանուշակագույն, վարագույրներ, ծածկոցներ և այլն։ Դրանց շնորհիվ սենյակին հաղորդվում է ջերմություն և ընդգծվում է գեղեցկությունը։
Այս գույնի պաստառներով կահույք նպատակահարմար է օգտագործել այնպիսի սենյակներում, որոնք ընդարձակ են և հնարավորություն են տալիս բացի մահճակալից ու կոմոդից տեղադրել նաև այլ կահույք։ Հակառակ դեպքում մուգ գույնի առարկաներով ծանրաբեռնված սենյակը դառնում է մռայլ ու ճնշող։
Սենյակի հարդարման վերջին փուլը գործվածքեղենի ու դեկորների կիրառումն է։ Եթե երկընտրանքի առջև եք կանգնել պատերը մանուշակագույնով ներկելու հարցում, ապա կարող եք այս գույնը ներմուծել ինտերիեր գործվածքեղենի և այլ աքսեսուարների միջոցով (վարագույրներ, ծածկոցներ, ջահեր, փափուկ գորգ և այլն): Ձանձրանալու դեպքում այս իրերը հեշտությամբ կարող եք փոխարինել։
Եթե փորձեք կապույտը համադրել կարմիրի հետ, ապա կստանաք գեղեցիկ մանուշակագույն, որը սենյակին հանգստություն կհաղորդի։
Եթե ցանկանում եք ունենալ արտասովոր, նրբաճաշակ ու հարմարավետ սենյակ, ապա մանուշակագույնը կարող եք համադրել սպիտակի, մոխրագույնի, մարմնագույնի հետ և ստանալ հիանալի արդյունք։
Ննջասենյակում կարելի է օգտագործել նաև մի քանի գույների համադրություն, սակայն զգուշությամբ և ոչ շատ մեծ քանակությամբ՝ չմոռանալով սենյակի հիմնական գործառույթը, որն է հանգստությունն ու հարմարավետությունը։
Եթե գլխավոր դերում մանուշակագույնն է, ապա այն կարելի է լրացնել ցանկացած գունային նուրբ համադրությամբ (նուրբ դեղին, բաց կանաչ, երկնագույն, բաց դեղնակարմիր, վարդագույն ):