Մարմարն ինտերիերում
Մարմարն ամենագեղեցիկ ու ամուր նյութերից է, որն օգտագործում են ճարտարապետները, դիզայներներն ու նկարիչները։ Մարմարը երբեք չի կորցնում իր արժեքը, ընդհակառակը տարիների ընթացքում ավելի ու ավելի կայուն դիրք է գրավում։
Մարմարի արժեքը
Մարմարն առաջին հերթին արժեքավոր է իր ամրությամբ ու գեղեցկությամբ։ Գոյություն ունեն մարմարի բազմաթիվ տեսակներ՝ պայմանավորված գույնով, որոնց առավելությունը հենց որակն է։
Հնարավոր չէ գտնել միևնույն նախշն ունեցող մարմար։ Մարմարին բնորոշ են վարդագույնը, մուգ կանաչը, մուգ մոխրագույնը և արծաթագույնը։ Գույնը կախված է այս կամ այն հանքանյութի առկայության քանակությունից։
Ծանր մարմար՝ առավելություններն ու թերությունները
Շատ հաճախ մարմարն օգտագործելիս հարց է առաջանում․ ինչպես թեթևացնել մարմարը, որպեսզի լինի գեղեցիկ ու ամուր։ Մարմարի քաշը երբեք թերություն համարել չի կարելի։
Այսօր մարմարով հարդարվում են ոչ միայն պատերն ու հատակը, այլև պատրաստվում է կահույք լոգասենյակների կամ միջոցառումների համար նախատեսված սրահների համար։ Մարմարից պատրաստվում են նաև ինտերիերի տարբեր տարրեր՝ սկուտեղներ սպասքի համար և այլն։
Նորաձևությունը ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկում հարդարման բոլոր նյութերը, և մարմարն էլ բացառություն չէ․ այն նույնպես ենթարկվում է տարատեսակ փորձարկումների, որի արդյունքում ստացվում են հետաքրքիր լուծումներ։