Մարոկկոյական ոճն ինտերիերում

մարոկկոյական ոճ

Յուրաքանչյուր երկիր ունենալով իր մշակույթն՝ ունի նաև ինտերիերի հարդարման ուրույն ոճը, որն անքակտելիորեն կապված է մշակույթի հետ։ Փոքր-ինչ ծանոթ լինելով տվյալ երկրի մշակույթին՝ կարելի է հասկանալ, թե ինչ ոճով է հարդարված բնակարանը։
Այսօր կխոսենք մարոկկոյական ոճի ու դրան բնորոշ ամենակարևոր հատկանիշների մասին։

Մարոկկոյական ոճը ներառում է Արևելքի ու Արևմուտքի լավագույն ավանդույթները՝ իր մեջ կրելով նաև եվրոպական երկրների (Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա) ազդեցությունը։

մարոկկոյական ոճ 1

Այս ոճին բնորոշ են՝

  • Դռնախորշերի ու պատուհանախորշերի կամարաձևությունը
  • Արևելյան ոճով հարդարված որմնախորշերը
  • Նախշավոր սալիկներով պատված հատակը
  • Գունային ներկապնակը տատանվում է կարմիրի ու ոսկեգույնի համադրությունից մինչև գունային տաք երանգները։մարոկկոյական ոճ 2

Բնակարանը մարոկկոյական ոճով հարդարելու համար պարտադիր չէ մեծ վերանորոգում անել։ Բավական է գրագետ մոտեցումը գործվածքներ ընտրելու հարցում։ Ամպհովանիներ մահճակալների վրա, որոնք հագեցած են ասեղնագործություններով, ոսկեգույն երիզներով։
Ամենատարածված գործվածքը թավիշն է, թեթև շղարշը կամ մետաքսը։ Պատերն ու հատակը ծածկվում են արևելյան նախշերով գորգերով։ Գործվածքներով կարելի է դեկորավորել ոչ միայն կահույքն, այլև առաստաղը։

մարոկկոյական ոճ 3
Մարոկկոյական ոճին բնորոշ է նաև կահույքի մեծ քանակությունն ու տարատեսակությունը։ Շատ են օգտագործվում հատկապես փափուկ բազկաթոռները, նստարաններն ու ոտքերը դնելու համար նախատեսված կանգնակները (подставки)։ Դրանց շնորհիվ ինտերիերն ավելի հարմարավետ է դառնում։
Մարոկկոյական ոճում կարևոր տեղ են գրավում նաև դեկորները՝ սափորներ, մոմակալներ, երկաթակուռ ջահեր, պատերի աքսեսուարներ, փայտե զարդատուփեր ու սնդուկներ, կերամիկական ապակուց պատրաստված ծաղկամաններ և այլն։ Ինտերիերի յուրաքանչյուր տարր պետք է լինի մտածված։

մարոկկոյական ոճ 4

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ