Մեկ սենյականոց բնակարանի դիզայն

bnakaranner-13

Շատերը երազում են առանձնատուն ունենալ, սակայն ոչ բոլորը կարող են դա  իրենց թույլ տալ։ Ունենալով ճիշտ դիզայն-նախագիծ` նույնիսկ մեկ սենյականոց բնակարանը հնարավոր է տեսողական ընդարձակել։ Մեկ սենյականոց բնակարանի դիզայն-նախագիծն իր մեջ է ներառում խոհանոցի, լոգասենյակի, սենյակի և միջանցքի միասնական լուծումները։

Փոքր բնակարանների դիզայն. նախագծում և տարածության ընդարձակում

Եթե ցանկանում եք, որ մեկ սենյականոց բնակարանի ինտերիերն առավելագույնս արդյունավետ լինի, ապա լավ կլինի սկսել բնակելի տարածքի նախագծումից, որպեսզի հաշվի առնեք յուրաքանչյուր քառակուսի մետրն ու այն առավելագույնս օգտակար օգտագործեք։ Պլանը կազմելիս պետք է առաջնորդվեք Ձեր կահույքով։ Իսկ եթե կահույք գնելու անհրաժեշտություն կա, ապա ուշադրություն դարձրեք, որ այն լինի ֆունկցիոնալ և կոմպակտ։

bnakaranner-1

30ք.մ փոքրիկ բնակարանի դիզայն-նախագծի օրինակ

Մեկ սենյականոց բնակարանի նախագիծը կազմելիս առաջնահերթ խնդիրը տարածքի տեսողական ընդարձակումն է, իսկ հարմարավետությունը կախված է ճիշտ կազմած նախագծից։

Գունային գամմա

bnakaranner-2

Ննջասենյակի ինտերիերի համար ընտրված ներդաշնակ գույներ

Մեկ սենյականոց բնակարանի ինտերիերը  նախագծելիս մեծ նշանակություն ունի գունային գամմայի ընտրությունը, իսկ կահույքն ու աքսեսուարները երկրորդական են։ Պետք է գույները գրագետ ընտրել,  քանի որ յուրաքանչյուր գույն հոգեբանորեն ազդում են մարդու վրա։

bnakaranner-3

 Գույնի հոգեբանությունն ինտերիերի մեջ

Լիցքաթափող արդյունք ապահովելու համար խորհուրդ են տալիս օգտագործել դարչնագույն կամ երկնագույն գույների համադրությունը: Նույնը կարող ենք ասել նաև երկնագույնի և կանաչի մասին:

Դեղին գույնը դրական է ազդում նյարդային համակարգի վրա. ամրացնում է նյարդերն  ու ուրախություն պարգևում։

Ինչպես հայտնի է կարմիրը և կարմիրի բոլոր երանգները գրգռող հատկություն ունեն և շատ շուտ են հոգնեցնում։ Չնայած վարդագույնը օրգանիզմը հանգստացնում է, այնուամենայնիվ, պետք է շատ զգույշ լինել այդ գույնի հետ, քանի որ այն երբեմն անհանգստություն և ագրեսսիա է առաջացնում։

Խորհուրդ Պետք է ուշադրությունը կենտրոնացնել կանաչի, ավազագույնի և կաթնագույնի վրա։

Կահույքի ընտրությունը

Հաջորդ քայլը կահույքի ճիշտ ընտրությունն է, որն առավել կնդգծի մեկ սենյականոց բնակարանի ինտերիերի դիզայնը։ Փոքր բնակարանում կարևոր է կահույքի ճիշտ ընտրությունը։ Պետք է բացառել հսկայածավալ կահույքը, փոխարենը լավ տարբերակ է ներկառուցվող  կամ էլ ծալովի կահույքը, որոնք օգտագործելուց հետո կարող եք ծալել ու տարածքը մեծացնել։

bnakaranner-5

Լավ ու հասանելի տարբերակ են նաև ժամանակակից պահարանները, ծալովի բազմոցները, պահարանի մեջ ներկառուցված մահճակալները, ծալովի սեղանները, իսկ համակարգչը կարող եք փոխարինել նոութբուքով, որպեսզի լրացուցիչ տարածք չզբաղեցնեք:

Կարևոր է իմանալ, որ մուտքի դռան  հարակից տարածքը պետք է ազատ լինի: Լավագույն տարբերակն այնտեղ զգեստապահարան տեղադրելն է, իսկ թղթերը պահեստավորելու համար կարող եք օգտագործել գրադարակներ և դարակներ։

bnakaranner-6

Երկու հոգու համար նախատեսված կոմպակտ կահույք

Կահույքի գույնը շատ կարևոր է, որը մեկ սենյականոցի պարագայում պետք է բաց գույների մեջ լինի։ Լավագույն տարբերակը սպիտակի և կաթնագույնի կամ երկնագույնի համադրությունն է։

bnakaranner-7

 Մանկական սենյակի բաց գույնի տարողունակ կահույք

Մուգ կամ պայծառ գույները պետք է լինեն որպես շեշտադրում, իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել եք պատերը մուգ գույների մեջ ներկել, կահույքն անպայման սպիտակ վերցրեք, որպեսզի սենյակը մի քիչ ընդարձուկ լինի։

Շատ հարմար է հայելապատ պահարանների օգտագործումը, որոնք տեսողականորեն տարածքն ընդարձակում են։ Իսկ ծաղիկներն ու բույսերը պետք է պատուհանագոգերի վրա տեղավորել։

bnakaranner-8
Հիշեցում: Այժմ լայն տարածում գտած հայելապատ պահարան-կուպեները շատ տարողունակ են և տեսողականորեն ընդարձակում են տարածքը։

Լուսավորություն

Փոքր բնակարաններում շատ կարևոր է նաև լուսավորությունը, որը պետք է որքան հնարավոր է շատ լինի։ Այսպիսով, միայն լամպը բավական չէ, պետք է բնակարանի տարբեր գոտիներում դնելու համար լուսամփոփներ գնել։ Սակայն պետք է նաև զգուշանալ, քանի որ շատ պայծառ լույսը կարող է շուտ հոգնեցնել։ Լավ տարբերակ է կետային լուսամփոփների ու լուսադիոդային լուսավորմամբ առաստաղների կիրառումը:

Լավ լուսավորված սենյակների օրինակներ.

bnakaranner-10

Սանհանգույց

Դժվար աշխատանքային օրվանից հետո բնակարանում պետք է լիցքաթափվել ինչպես ֆիզիկապես, այնպես էլ՝ հոգեբանորեն։ Առաջնահերթ խնդիրներից մեկը սանհանգույցն է. լոգասենյակում զուգարանակոնքից, լոգարանից և փոքրիկ պահարանից զատ ոչինչ պետք չէ դնել։ Փոքր տարածքի դեպքում շատ տեղին կլինի լոգախցիկի տեղադրումը, իսկ լվացքի մեքենան կարող եք խոհանոցում տեղադրել և, որպեսզի տարածքը խելամտորեն օգտագործեք, կարող եք լվացքի մեքենայի վրա սեղանածածկ դնել և սեղանի հարցն էլ լուծել։

Խոհանոց և հնարավոր վերանախագծում

Խոհանոցում պետք է ունենալ սառնարան, գազօջախ, լվացարան, ճաշ պատրաստելու համար սեղան և օդակլանիչ: Եթե ջեռոց հազվադեպ եք օգտագործում, ապա կարող եք տեղադրել կոմպակտ ներկառուցվող գազօջախ:

Մեկ սենյականոցի պարագայում շատ հարմար է բնակարան-ստուդիա տարբերակը: Վերջինիս համար անհրաժեշտ է խոհանոցի միջնապատը հանել և այն միացնել ճաշասենյակին։ Այդպես տարածքն ավելի ընդարձակ է դառնում։ Ավելի ընդարձակելու նկատառումներով կարող եք հայելիներ ավելացնել։

bnakaranner-11

Վերջում օգտագործեք աքսեսսուարներ, որոնք կարող են լինել գեղեցիկ պաննոյի կամ բույսի տեսքով 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ