Ինչպես մաքրել մելքիորի սպասքը

 

մելքիորե սպասք

Մելքիորն իր արտաքին տեսքով շատ նման է բոլորիս հայտնի արծաթին։ Այս ոչ շատ թանկարժեք ձուլվածքից պատրաստված իրերին քիչ թե շատ բոլորս էլ ծանոթ ենք։ Ինչպես արծաթն, այնպես էլ մելքիորը ժամանակի ընթացքում պատվում է սև աքաներով, հետևաբար խնամքի կարիք ունի։
Առաջարկում ենք ծանոթանալ այն միջոցներին, որոնցով կարելի է մաքրել մելքիորե սպասքի պարագաները, վերականգնել փայլը և այլն։

 

Օքսիդացման պատճառները

Այս ձուլվածքի կազմության մեջ մտնում են տարբեր մետաղներ, որոնցից մեկը պղինձն է․ այն սխալ խնամքի դեպքում շատ շուտ օքսիդանում է, պատվում սև բծերով։
Հարթ մակերեսով սպասքի պարագաներից բծերը հեռացնելն ավելի հեշտ է, քան նախշերով սպասքի դեպքում։

 

Մելքիորը մաքրելու մեթոդները

  • Առաջին ու ամենատարածված տարբերակներից է սոդայի լուծույթը, որի պատրաստման համար անհրաժեշտ է 1լ տաք ջուր և 50 գր սովորական սոդա։
    Այս երկու բաղադրիչները լավ խառնում ենք ու ստացված լուծույթով սպունգի օգնությամբ մաքրում ենք իրերը։ Այնուհետև լվանում ենք մաքուր ջրով և սրբիչով զգուշորեն սրբում։
  • Իրերը կարելի է մաքրել նաև անուշադրի սպիրտով։ 1 թ/գ անուշադրի սպիրտը լուծում ենք 1 լ ջրի մեջ։ Իրերը պատում ենք ստացված լուծույթով, 10-15 րոպե թղնում ենք, ապա լվանում ու սրբում չոր կտորով։
  • Եթե սպասքը դեռ չի հասցրել բավականաչափ կեղտոտվել, ապա մաքրեք այն բրդյա կտորով ու կավճի փոշով
  • Մելքիորե իրերի փայլը վերականգնելու համար դրանք կարելի է եռացնել սոդայի լուծույթի մեջ։ Վերցնում ենք ալյումինե տարան, հատակին փայլաթիթեղ ենք դնում, սպասքը դնում ենք մեջն ու ծածկում ենք լուծույթով (1 լ ջուր, 2 ճ/գ սոդա) և մոտ 10 րոպե եռացնում ենք։ Այնուհետև լվանում ենք հոսող ջրի տակ, սրբում ենք փափուկ սրբիչով և վայելում արդյունքը։
  • Մուգ լաքաներից կարելի է ազատվել նատրիումի սուլֆիտի օգնությամբ, որը վաճառվում է դեղատներում։
  • Հետաքրքիր տարբերակ է գազավորված ըմպելիքների (Sprite, Cola) միջոցով սպասքի մաքրումը։ Սպասքը լցնում ենք առանձին կաթսայի մեջ, ապա ավեացնում ենք գազավորված ըմպելիքը, որից հետո լվանում ենք մաքուր ջրով։
  • Բացի այս միջոցներից, կան նաև արծաթի ու մելքիորի համար նախատեսված հատուկ նյութեր, գելեր, մածուկներ, անեռոցիկներ և այլն։Հիշեք՝ նախքան օգտագործելը պետք է անպայման ծանոթանալ նյութերի ինստրուկցիային։
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ