Ինչպե՞ս ընտրել մետաղական դուռ մուտքի համար

ինչպես-ընտրել-մետաղական-դուռ-մուտքի-համար-10.

Սովորաբար նոր բնակարան գնելիս, մուտքի դուռը փոխելու անհրաժեշտություն է առաջանում, իսկ թե ինչպես ընտրել, մանրամասն կքննարկենք մեր հոդվածում։

Ամենակարևորն անվտանգությունն է

inchpes-entrel-metaxakan-dur-mutqi-hamar-1Մուտքի դուռ ընտրելիս, առաջին բանը, որին պետք է ուշադրություն դարձնել, դա անվտանգությունն է, որպեսզի դուք այդ դռան հետևում Ձեզ պաշտպանված զգաք։Այդ իսկ պատճառով լավ կլինի ծանր մետաղական դռներ ընտրել` հուսալի փականներով։ Մետաղը պետք է շատ բարակ չլինի, որպեսզի չծռվի։ Ծխնիներն անպայման պետք է սղոցումից պաշտպանված լինեն։

Պաշտպանության աստիճանը

Մուտքի դռների ամենաէժան մոդելները բարակ մետաղից են պատրաստված։ Կան պողպատե դռներ, որոնք ավելի ամուր են և երկարադիմացկուն։ Դռան պատյանը 3 աստիճանի պաշտպանություն ունի։

  • ДС 1. կոշտության 3 կողերի վրա 1 պաշտպանիչ շերտ ունի: Այս տեսակի թերությունը ձայնա և ջերմամեկուսացման բացակայությունն է, այդ իսկ պատճառով երկրորդ դուռ դնելու անհրաժեշտություն կլինի։
  • ДС 2. 3 կոշտության կողերի վրա 2 պաշտպանիչ շերտ ունի։ 3 հատ հակափեղկավոր փականներ ունի, ինչը շնորհիվ, անգամ դուռը սղոցելու դեպքում, հնարավոր չի լինի ծխնիներից հանել։
  • ДС 3. կոշտության 4 կողեր և պաշտպանության պարզունակության համակարգեր ունի` կողքերից և վերևից, ինչպես նաև փականի գայլիկոնելուց պաշտպանության համակարգ ։ Ապակեպատ մետաղական դռներ էլ կան ДС 3 պաշտպանության աստիճանով, ինչը նշանակում է, որ անգնդակաթափանց ապակի է տեղադրված։

Ձայնա և ջերմամեկուսացում

inchpes-entrel-metaxakan-dur-mutqi-hamar-2Դռներն ընտրելու հարցում կարևոր խնդիր է նաև ձայնա և ջերմամեկուսացումը, քանի որ տհաճ կլինի, եթե դրսից եկող ձայները տանը հստակ լսելի լինեն։

Ձայնամեկուսացումն ապահովելու համար, շատ հաճախ երկրորդ դուռ տեղադրելու անհրաժեշտություն է առաջանում, բայց այդ տարբերակը կարող է ձայնամեկուսացնող դռնից ավելի թանկ արժենալ, բայց եթե պատերը բարակ են, ապա իմաստ չունի ձայնամեկուսացնող դուռ գնել, քանի որ մեծ բան չի փոխվի` համալիր մոտեցում է անհրաժեշտ նման դեպքերում։

Դիզայն

Դռան ընտրության հարցում հաջորդ բանը, որին կարելի է ուշադրություն դարձնել, արտաքին հարդարումն է` ներսից և դրսից։ Այստեղ ամեն ինչ կախված կլինի Ձեր ճաշակից, քանի որ տեսականին բազմազան է։ Կենդանիների ճանկռոցներից և բանալու քերծվածքներից ապահովագրվելու համար, ընտրեք հակաքերծվածքային ծածկույթ։

inchpes-entrel-metaxakan-dur-mutqi-hamar-4

Արտադրողներ

Չինական դռները ամենաէժանն են, բայց հուսալի պաշտպանություն չունեն, այդ առումով նախապատվությունն արժե տալ գերմանական և իտալական արտադրողներին, ինչպես նաև ռուսական սովորական կամ պրեմիում դասի դռներին։

ինչպես-ընտրել-մետաղական-դուռ-մուտքի-համար-6

Դռներ ընտրելիս պետք չի գումարներ խնայել. պետք է ընտրել հաստ պողպատը, բարձր աստիճանի պաշտպանությունը, գեղեցիկ տեսքն ու հուսալի փականներով դռները որոնք թանկ արժեն, բայց փոխարենը պաշտպանված կլինեք։

ինչպես-ընտրել-մետաղական-դուռ-մուտքի-համար-5

Ստանդարտ չափեր

Դուռը գնելիս պետք է դռնատեղը ճիշտ չափել։ Հին տներում հաճախ դռները փայտե տուփերի մեջ են լինում, որոնք ապամոնտաժելուց հետո դռնատեղի լայնքը մեծանում է։ Չափագրում անելիս լավ կլինի փորձառու մարդ գտնել, քանի որ այս պատասխանատու գործում սխալվելու իրավունք չունեք։ Երբեմն 70 սմ լայնքով դռներ են տեղադրում, ինչը հակահրդեհային անվտանգության տեխնիկայի խախտում է, քանի որ մուտքի դուռը էվակուացիոն ելք է համարվում։

Շատերը մուտքի դուռը պատվիրում են, քանի որ դռնատեղը ստանդարտից ավելի մեծ են ուզում անել։ Բացի այդ, պատվիրելու դեպքում որակյալ փականներ կունենաք, մետաղի հաստությունը ինքներդ կորոշեք։

Ստանդարտ չափի դռները հիմնականում չինական են լինում.

  • 860*2030 մմ;
  • 880*2050 մմ;
  • 900*2100 մմ;
  • 950*2100 մմ;
  • 1000*2100 մմ և ավելի։

ինչպես-ընտրել-մետաղական-դուռ-մուտքի-համար-7

Մուտքի դուռ գնելիս, անորակ դռան վրա գումար տնտեսելը սխալ է, ավելի լավ է գումար հավաքել և հուսալի փականներով և ամուր մետաղից դուռ գնել, իսկ չափագրումը պետք է ճիշտ անել։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ