Բնակարանի վերանորոգում. մետաղական հիմնակմախքի ստեղծում և գիպսաստվարաթղթով երեսպատում

Առանց գիպսաստվարաթղթե կոնստրուկցիաների ժամանակակից վերանորոգում հնարավոր չէ պատկերացնել։ Դրանց օգնությամբ կարելի է վերափոխել պատերն ու առաստաղը, կառուցել միջնապատեր և կամարներ, թաքցնել լարերը, խողովակները և տեղադրել ուղղորդող լույսի լուսամփոփներ: Պատերն իդեալական հարթեցնելու համար պարտադիր չէ վարպետ լինել, պարզապես, վերցրեք գիպսաստվարաթուղթն ու երեսպատեք սենյակը, իսկ խոնավադիմացկուն գիպսաստվարաթղթերը կարելի է օգտագործել անգամ բաղնիքում և խոհանոցում։

Գոյություն ունի գիպսաստվարաթղթի ամրացման 3 տարբերակ՝ սոսնձով, փայտե հիմնակմախքով և մետաղական պրոֆիլներով: Այսօր կներկայացնենք գիպսաստվարաթուղթը մետաղական հիմնակմախքի օգնությամբ պատին ամրացնելու տարբերակը, ինչը թույլ կտա խողովակները, լարերը, օդափոխությունը թաքցնել կոնստրուկցիայի մեջ, ինչպես նաև կտա լրացուցիչ մեկուսացում ապահովելու հնարավորություն։

Վերանորոգում. գիպսաստվարաթղթե կոնստրուկցիայի տեղադրման տեխնոլոգիա

Այժմ Ձեզ քայլ առ քայլ կներկայացնենք կոնստրուկցիայի տեղադրման տեխնոլոգիան.

Պատերի, հատակի և առաստաղի վրա կավիճով կամ մատիտով գծեք ուղղորդող պրոֆիլների ամրացման տեղերը։ Ուղղահայաց պրոֆիլների միջև հեռավորությունն այնպես հաշվարկեք, որ յուրաքանչյուր շերտի եզրն ընկնի հաջորդ պրոֆիլի մեջտեղը։ Պրոֆիլները կտրոք անհրաժեշտ երկարությամբ։

Նախևառաջ պետք է ամրացնել հատակի և առաստաղի պրոֆիլները։ Դա անելու համար խցաբութակների միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 60 սմ։

Որպեսզի կոնստրուկցիան ավելի ամուր լինի, ուղղահայաց սյունային պրոֆիլների ամբողջ երկարությամբ՝ 50 սմ ինտերվալով, կախիչներ (кронштейн) ամրացրեք: Այնուհետև ուղղահայաց պրոֆիլները տեղադրեք ուղղորդող պրոֆիլների մեջ, կախիչները ճկեք ճիշտ չափով և պրոֆիլը պտուտակների օգնությամբ ամրացրեք։

Մնացած պրոֆիլները մոնտաժեք։ Հետևեք, որ դրանք  հարթ և հավասար լինեն։

Երբ արդեն հիմնակմախքը պատրաստ է, կարող եք գիպսաստվարաթղթի շերտերը ձգեք վրան։ Առաջին շերտը պետք է ծածկի պրոֆիլի կեսը։ Պտուտակների միջև հեռավորությունը պետք է լինի 15-20 սմ քայլի վրա, իսկ գլխիկները պետք է ձգել այնպես, որ մածկելուց խնդիր չառաջացնեն։ Մեծ շերտերը կարող եք կտրել մանր ատամներ ունեցող սղոցով կամ դանակով։ Այնուհետև կտրեք ստվարաթղթի մի շերտը, այն դրեք սեղանի անկյունի վրա և կոտրեք։

Երկրորդ շերտը կիպ ձգեք նախորդ շերտին, որպեսզի անցքեր չմնան, և այդպես շարեք բոլոր շերտերը։

Մշակում ենք ճաքերը։ Դրա համար կցվածքների հատվածներին կպչուն ժապավեն ամրացրեք։ Եթե անցքերը 3մմ-ից մեծ են, ապա պետք է այն նախապես մշակեք  սվաղով։ Այդ ամենից հետո մածկեք բոլոր անհարթություններն ու ժապավենը։ Երբ ծեփամածիկը չորանա, մակերևույթը հղկեք։

Պատն արդեն պատրաստ է, կարող եք հարդարել։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ