Պատրաստում ենք տոնածառ մետաղից ու փայտից

Ամանորին մնացել են հաշված օրեր, և տոնածառը զարդարելու ժամանակն է։ Ոմանք ընտրում են բնական, ոմանք արհեստական տոնածառեր, իսկ մյուսներն էլ նախընտրում են սեփական ձեռքերով պատրաստել յուրօրինակ տոնածառեր։ Interier.am-ը կօգնի պատրաստել մինիմալիստական տոնածառ։

Մեզ անհրաժեշտ են՝

  • Մետաղի կտոր
  • 1մ երկարությամբ պողպատե ձող
  • Ձեռքի գայլիկոն (дрель)
  • Եռակցման սարք
  • Մետաղե օղակ
  • Փայտե ձողեր

Մետաղի վրա գայլիկոնի օգնությամբ անցք ենք բացում ու ամրացնում ենք շաղափը (сверло)։

մինիմալիստական տոնածառ 2

Մետաղին ամրացնում ենք պողպատե ձողը։

մինիմալիստական տոնածառ 3

Մետաղյա օղակն ամրացնում ենք ձողին։

մինիմալիստական տոնածառ 4

Տոնածառի համար մեզ հարկավոր են տարբեր չափերի ձողեր։ Առաջինը պետք է լինի 25×25 մմ չափի խորանարդիկ, որին հաջորդող յուրաքանչյուր շերտ պետք է 2 սմ-ով մեծ լինի նախորդից։

մինիմալիստական տոնածառ 5

Փայտե ձողերը պատրաստելուց հետո կենտրոնում անցք ենք բացում։ Ամենափոքր խորանարդիկի անցքը չպետք է լինի ամբողջական, որպեսզի տոնածառն իր գեղեցիկ տեսքը չկորցնի։

մինիմալիստական տոնածառ 6

Ձողերն ամրացնելուց հետո լաքապատում ենք ու տեղադրում։

մինիմալիստական-տոնածառ-7

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ