6 հնարամիտ լուծում՝ նեղ նախասրահներն օգտագործելիս
Ինչպե՞ս փոքր նախասրահն առավել ֆունկցիոնալ ու հարմարավետ դարձնել, ինչպես ճիշտ դասավորել իրերի պահպանման գոտիները. սա հանգամանք է, որ շատերի բնակարաններում է խնդիր առաջացնում: Եկեք պարզենք՝ ինչ լուծումներ են հնարավոր:
Կախովի կահույք
Կախովի պահարաններն ու դարակները փոքր նախասրահներում իրեր պահպանելու գերազանց եղանակ են, քանի որ սենյակին ծավալ են հաղորդում ու թույլ են տալիս տեղ ազատել հատակին:
Նեղ կոմոդներ
Սրանք կարող են դրվել հատակին կամ կախովի լինել: Ցանկացած դեպքում մեծ առավելություն ունեն հատկապես կոշիկները պահելու առումով:
Ներկառուցվող պահարաններ
Եթե նախասրահը փոքր է, ներկառուցվող պահարանները խստորեն ցուցված են, հատկապես եթե պահարանների ճակատամասերը ներկված են պատերի երանգով. դա կահույքն առաջին հայացքից գրեթե աննկատ է դարձնում:
Բազմաֆունկցիոնալ դարակներ
Դարակներն՝ անկախ քանակից, հաջող ու մատչելի եղանակ են տարբեր իրեր պահելու համար: Այսպես՝ եթե մի քանի դարակ տեղավորվի պատերից մեկի երկայնքով, նման կառուցվածքի շնորհիվ հնարավոր կլինի տեղավորել անհրաժեշտ բոլոր իրերը:. օրինակ՝ կոշիկը՝ ներքևի դարակում, պայուսակներն ու աքսեսուարները՝ միջին, գլխարկները՝ վերին:
Բազմաֆունկցիոնալ կախադարակներ
Կարելի է օգտագործել կախովի կոնտեյներներ ամենօրյա տարբեր մանր իրերի համար և որքան օրիգինալ՝ այնքան հետաքրքիր:
Նստարան-պահարանիկներ
Կահույքի այս տեսակը պետք է գալիս այն դեպքում, եթե մեծ քանակությամբ կոշիկ պահելու կարիք կա: