Միջանցքի դիզայն քարով. հեշտ, գեղեցիկ և ժամանակակից

mijancqi-design-qarov-3

Միջանցքի դիզայն նախագծելիս, արհեստական քարը թանկության պատճառով, սովորաբար, կիրառում են որպես շեշտադրում։ Հատկապես գեղեցիկ է, երբ դռան շուրջը հարդարված է լինում քարերով։ Այս անգամ կանդրադառնանք դեկորատիվ քարով միջանցքի հարդարման խնդիրներին։

mijancqi-design-qarov-1

Միջանցքի դիզայն քարով. քարի ընտրություն

Եթե նախասենյակը քարով եք հարդարելու, նախևառաջ, պետք է ընտրեք քարի տեսակը, որոնք լինում են 2 տեսակ՝ գիպսի հիմքով և գունավոր բետոնից։ Որպեսզի հասկանանք, թե որն է դրանցից ավելի լավը՝ եկեք համեմատենք:

Ի տարբերություն բետոնե քարի, որը կտրելու համար ալմաստե քարով անկյունահղկող մեքենա (болгарка) է անհրաժեշտ, գիպսե քարը շատ հեշտ է մշակել և կտրելիս դժվարություն չի առաջանում։

Գիպսից քարերը մոտ 2 անգամ թեթև են բետոնե քարից (ամենաբարակ գիպսը քառակուսի մետրի համար` 5 կգ է, իսկ բետոնինը` 9-10 կգ)։ Դա հատկապես կարևոր է, եթե  միջանցքում գիպսաստվարաթղթի վրա եք սոսնձելու։

Ինչ վերաբերում է տեսքին, ապա մեզանից շատերը առաջին հայացքից չեն տարբերի դրանք, քանի որ երկուսն է հարուստ գունային գամմա և կազմություն ունեն։

Գնային առումով գիպսից քարերը մի փոքր ավելի էժան են։

mijancqi-design-qarov-2

Գոյություն ունեն սովորական և անկյունային արհեստական քարեր։ Անկյունայինները 2 անգամ ավելի թանկ են։ Տնտեսելու համար, կարող եք վերցնել սովորական քար և ինքնուրույն միացնեք այն։ Ինչպես հասկացաք, բոլոր կետերով հաղթում է գիպսե քարը։ Միակ թերությունն այն է, որ այն վախենում է խոնավությունից և ավելի քիչ դիմացկուն է։ Բայց կան նաև գիպսոպոլիմերային քարեր, որոնք պաշտպանիչ շերտով են, և հեշտությամբ լվացվում են։

Գոյություն ունի գիպսե քարը խոնավադիմացկուն դարձնելու ևս մեկ տարբերակ՝ քար մակերևույթը տոգորանյութով կամ ակրիլային լաքով մշակելը։ Դրանով նյութի կազմությունը աննշան կլվացվի և փոխարենը, լավ կպաշտպանի կեղտից և խոնավությունից։

Միջանցքի դիզայն քարով. հարդարման տեխնոլոգիա

mijancqi-design-qarov-4Միջանցքի հարդարումը սկսվում է հիմքի նախապատրաստումից։ Սովորաբար, անհրաժեշտ է լինում հեռացնել հին հարդարման նյութերն ու անհարթությունները։

Եթե պատերի վրա խորդուբորդությունները գերազանցում են 5 մմ-ը, ապա պետք է ծեփամածիկով հարթացնել։ Որպեսզի նյութերն իրար լավ կպչեն, պատերը պետք է լավ պատել նախաներկով։

Եթե պատերի վրա պաստառներ են փակցված, ապա դրանք պետք է պոկել, բայց այնպես, որ այն   մեկ-երկու սմ անցնի քարի տակ։ Սոսնձի մնացորդները մածկաթիակով պետք է հեռացնել և լվանալ։

mijancqi-design-qarov-5Որպեսզի նախասենյակում դեկորատիվ հարդարումը ներդաշնակ լինի, քարը սկզբում դրեք հատակին և  փորձեք ստանալ ավելի բնական մակերևույթ։

Աշխատեք դրանք այնպես տեղակայել, որ շատ կտրուկ բարձրությունների, գույների տարբերություններ չլինեն։

Քարերը պատին ամրացրեք հեղուկ մեխերի կամ հատուկ գիպսային սոսնձի օգնությամբ։ Այս պարագայում հարմար է նաև ցեմենտային հիմքով ունիվերսալ սոսինձը, բայց վերջինիս հետ աշխատելիս պետք է զգույշ լինել, որպեսզի պատին մուգ հետքեր չմնան։

միջանցքի-դիզայն-քարով-6

Դռան շուրջը դեկորատիվ քարով հարդարելիս պետք է միշտ սկսել անկյունից, վերևից՝ ներքև կամ ներևից՝ վերև։ Որպեսզի տեսնեք քարը հավասար է, թե ոչ, պետք է ստուգեք հարթաչափով։ Անհրաժեշտության դեպքում գիպսե քարը սովորական ձեռնասղոցով սղոցեք, իսկ բետոնե քարը` անկյունահղկող մեքենայով (болгарка)։

Գոյություն ունեն սալիկներն անկյուններում իրար միացնելու 3 տարբերակ:

Օգտագործել թանկ, բայց գեղեցիկ անկյունային հատուկ քարեր։ Այս կերպ սալիկների իրար վրա դնելը արագ է ստացվում, բայց մի եզրը բաց է մնում:

Բալգարկայով 45 աստիճան անկյան տակ եզրերը կցակարել. գեղեցիկ է, բայց երկար ժամանակ է պահանջում։

Եզրային սալիկներին դանակով, սղոցով և զմռնիտե թղթով «կոտրտվածք» անել։

Դեկորատիվ քարով միջանցքի հարդարումն ավելի ծավալուն տեսք կունենա, եթե կողքից և վերևից լրացուցիչ լուսավորություն ավելացնենք։

միջանցքի-դիզայն-քարով-7

Քարերը շարելուց հետո կարող են առաջանալ մանր թերություններ՝ գունային, ճեղքային տարբերություններ և այլն։ Դրանք կարելի է շտկել աէրոգրաֆի օգնությամբ։ Դրա համար պետք է  կոլերով, ջրով և ակրիլային լաքով խառնուրդ պատրաստել։

Խորհուրդներ

Որպեսզի քարե պատն ավելի արտահայտիչ լինի, շեղ անկյան տակ՝ քարից ավելի մուգ գույնով, փոշեպատում ենք։ Կարելի է նաև եզրերը բրոնզե կամ ոսկյա պիգմենտներով եզրագծել, որոնք արևի ճառագայթների ներքո կփայլեն։

միջանցքի-դիզայն-քարով-8

Դեկորատիվ քարը միջանցքում ավելի երկար կծառայի, եթե այն մշակեք անփայլ կամ ակրիլային լաքով։ Դա արվում է ներկացրիչով կամ աէրոգրաֆով։ Այսպես ավելի լավ է անել այն մասերում, որտեղ շփումն ավելի շատ է լինում, իսկ անելուց առաջ պետք է թաղանթապատեք պատերը, որպեսզի լաքն այս ու այն կողմ թռչելուց չվնասի մյուս հատվածները։

Միջանցքի դիզայնի մեջ արհեստական քարը շատ լավ է համադրվում դեկորատիվ սվաղի հետ, բայց հաճախ այն համադրում են ներկած պատերի հետ։ Ներկն ընտրելիս աշխատեք այն համադրել դեկորատիվ քարի հետ, որպեսզի նախասենյակը հրաշալի տեսք ունենա։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ